Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները

POLITICS

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ցանկության մասին՝ վտարել Մայր Աթոռից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ու հայտարարել է. «Դա միասին կանենք։ Պատրաստ եղեք»։ Հետաքրքիր է՝ կոնկրետ ում հետ է նա պատրաստվում պատերազմել Եկեղեցու դեմ և ում է կոչ անում պատրաստ լինել։  Կան տեղեկություններ, որ արդեն մի քանի շաբաթ է՝ կառավարությունն այս նպատակով հավաքագրում է «ապստամբների» խմբեր՝ կազմված հիմնականում անհասկանալի ու հաճախակի հակասոցիալական վարքագիծ ունեցող կերպարներից։ Ակնկալվում է, որ հենց նրանք են մասնակցելու Եկեղեցու վրա հարձակմանը, և հենց նրանց է ուղղված Փաշինյանի «միասին կանենք» կոչը։  Գումարած, իհարկե, քաղաքացիական հագուստով «իրավապահներին»:

Սակայն վարչական ռեսուրսի օգտագործմամբ անգամ իշխանություննեին չի հաջողվում նման նողկալի սրբապղծության մասնակցելու ցանկություն ունեցողներ հավաքագրել։  Ավելին, մեր տեղեկություններով,  շատ ուժայիններ նույնպես չեն ցանկանում  ներգրավվել։ Փաշինյանի հակաքրիստոնեական «նախաձեռնությունից» խուսափում են անգամ բարձր իշխանական մակարդակներում։ Օրինակ՝ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ իրավական գնահատական տալ հնարավոր չէ, և ինքը չի պատրաստվում միանալ։ Եվ իրոք, նման բանին միանալուց հետո այլևս երբեք չես կարողանա մաքրվել։

 Օրերս մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Վեհարանի վրա հարձակվելու պլանը Փաշինյանը պատրաստվում է իրականացնել Պայծառակերպության (Վարդավառի) տոնի նախօրեին՝ հենց Էջմիածնի Մայր Աթոռում՝ պատարագի ժամանակ։ Նշվում է, որ Փաշինյանը երկար ժամանակ չէր կարողանում որոշել հարձակման օրը, քանի որ նրան պետք էր համոզված լիներ, որ Կաթողիկոսը ներկա կլինի եկեղեցում։ Ի վերջո, որոշել է գործել երաշխավորված կերպով՝  հենց այդ օրը պատարագի ժամանակ։ Քաղաքակիրթ աշխարհը վաղուց նման բան չի տեսել։

 Փաշինյանը, որն ընդգծում է, թե անձամբ է ղեկավարում (ղեկավարելու) իր հակաեկեղեցական «շարժումը», արդեն կազմել է ամբողջական պլան, թե ինչպես է քանդելու Եկեղեցին ու վերաձևելու այն իր ճաշակին համապատասխան՝ ներառյալ նոր եկեղեցական կանոնակարգը գրելով «ժամանակակից լեզվով»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի փաշինյանական այդ կանոնակարգում՝ «նվիրենք մեզ Թուրքիա՞յին», «ընկնենք Ադրբեջանի ոտքե՞րը»։

 Կաթողիկոսի դեմ հարձակման մասին լուրը հնչում է ինչպես չար կատակ, սակայն իրականում զավեշտալի ոչինչ չկա։ Մեր երկրի ղեկին է մի անձ, որը հակված է էպատաժի և ոչ հավասարակշռված արարքների։ Եվ նա ղեկավարում է Հայաստանը իր պատմության ամենադժվար ժամանակամիջոցների մեկում, երբ երկրի գոյությունն է կախված իր առաջնորդի որոշումներից։ Եվ տեսեք, թե ում ենք այս պահին թողել իշխանության ղեկին՝ մարդու, ով վիրավորում է բարձրաստիճան հոգևորականներին, արտահայտվում է ոչ պատշաճ բառապաշարով ու ծրագրում է հարձակվել Եկեղեցու ղեկավարի վրա տոնական պատարագի ժամանակ։ Դա նույն բանն է, ինչ ուղևորներով լեցուն մեքենայի ղեկին հարբած մարդուն նստացնես:

Բայց «թավշյա» վարչապետի արարքներում միշտ կա որոշակի հաշվարկ։ Նկատենք՝ Եկեղեցու վրա հարձակումները Փաշինյանն սկսում է հենց այն պահին, երբ անհրաժեշտ է շեղել ժողովրդի ուշադրությունը ինչ-որ ցասում առաջացնող տեղեկությունից։ Իր սեռական օրգանի ցուցադրման մասին աղմկոտ գրառումը Փաշինյանի կողմից տեղի ունեցավ հենց այն պահին, երբ ԱԺ նախագահը հաղորդեց Հայաստանում 300 հազար ադրբեջանցու «վերադարձի» ծրագրի մասին։ Իսկ ներկայիս սրբապղծությունը շեղելու է ուշադրությունը ԱՄՆ-ից կասկածելի ընկերությանը Սյունիքի «միջանցքի» տարածքի վարձակալության վերաբերյալ տեղեկությունից, այսինքն՝ թուրքական էքսպանսիայի խորացման, որը մեծ բողոքի ալիք է բարձրացնում հայ հանրության մեջ։

 Բայց, անկախ նրանից, թե ով է իրականում Փաշինյանը, մի բան ակնհայտ է. նա չի գործում հայերի շահերից։  Բայց , ժողովրդավարական երկրներում նման ապազգային քայլերն ու ապազգային գործիչները երկար չեն կարող մնալ իշխանության ղեկին։  Արժե հիշել, որ ամեն դեպքում Հայաստանը ժողովրդավարական երկիր է։

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards