Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒԼԻՍԻ). Հրդեհի պատճառով Երևանի Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Վանատու՝ Երեխաների օր, Էկվադոր՝ Սիմոն Բոլիվարի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1990-ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ Հայաստանում, հանվել է դեռևս 5 տարի առաջ մտցված ալկոհոլի վաճառքի սահմանափակումը:

1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ։

2002 –վախճանվել է թատրոնի և կինոյի հայազգի դերասան, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նինա Տեր-Օսիպյանը:

2005-Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական հետաքննություն են սկսել Թուրքիայի Աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկի նկատմամբ, որն Օպֆիկոն-Գլաթբուրգ քաղաքում Լոզանի պայմանագրի 82-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» է:

2007 –վախճանվել է հայազգի ռուսաստանցի կինոռեժիսոր Նինա Զարաֆյանը:

2014-Մոսկվայում պաշտոնական մեղադրանք է առաջադրվել գործարար Լևոն Հայրապետյանին:

2015-հրդեհի պատճառով Երևանի Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է. այգու ղեկավարության պնդմամբ, վերջին 20 տարվա ընթացքում դա ամենամեծ հրդեհն է եղել:

2016-«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամները արդեն շուրջ 48 ժամ չունեն կապ, էլեկտրականություն, սնունդ ու բժշկական ծառայություն:

2017-Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչները հավաքվել են սահմանային անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակել Հայաստան մտնող ճանապարհը՝ հատկապես մեծ բեռնատարների համար։ Պատճառը ԵԱՏՄ նոր պահանջներն են, ըստ որոնց, առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ բուսասանիտարական արտադրանք։

2020-Տավուշում ռազմական պարտությունները ադրբեջանցիները փորձել են փոխհատուցել տարբեր երկրներում հայերի նկատմամբ բռնարարքներով։ Ադրբեջանցիների թիրախում են հայտնվել նաև հայկական ապրանքները։

2023- Ալիևը China Media Group մեդիակորպորացիայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղը և ութ անկլավները ճանաչել է Ադրբեջանի մաս:

ԱՇԽԱՐՀ

1534 –Ժակ Կարտյեի ֆրանսիական արշավախումբը հասել է Սուրբ Լավրենտիոս գետի ակունք (Կանադա):

1701– ֆրանսիացի Անտուան Լոմեի կողմից հիմնադրվել է Դետրոյթ քաղաքը՝ որպես մորթու առևտրի համար նախատեսված ավան:

1739 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր, երաժշտական գրող, բանաստեղծ, իրավաբան և քաղաքական գործիչ Բենեդետտո Մարչելլոն:

1783 – ծնվել է լատինաամերիկյան զինվորական և պետական գործիչ Սիմոն Բոլիվարը, որը 1810–26 թթ. Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարն է:

1790-Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ փաստաթղթային արձանագրվել է Երկիր մոլորակի վրա երկնաքար ընկնելու դեպքը:

1802– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ գրող Ալեքսանդր Դյուման (հայր):

1847- Մեծ Աղի լճի մոտակայքում մորմոնգաղութարարները կազմակերպել են բնակավայր, որը հետագայում դարձել է ՍոլթԼեյք-Սիթի քաղաքը:

1851-Բրիտանիայում հանվել է պատուհանների հարկը:

1911 –ամերիկացի հնէաբան Հեյրեմ Բինգխեմը Պերուում հայտնաբերել է «կորուսյալ քաղաքը»՝ ինկերի կայսրության Մաչու-Պիկչու քաղաքը:

1923 –Լոզանի գագաթաժողովում ստորագրվել է Բոսֆոր-Դարդանել նեղուցների ռեժիմի կոնվենցիան:

1938 –հայտնագործվել է լուծվող սուրճը:

1942 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը գրավել են Դոնի Ռոստովը, սկսվել է պայքարը Կովկասի համար:

1950 – Կաննավերա հրվանդանից իրականացվել է գերմանական Ֆաու-2 հրթիռի առաջին արձակումը ամերիկացիների կողմից:

1960 –Երուսաղեմի մոտ հայտնաբերվել են հնագույն Գիդեոն քաղաքի փլատակները:

1969– ծնվել է հանրահայտ ամերիկացի երգչուհի, երգահան ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը:

1977– ավարտվել է Եգիպտոսի և Լիբանանի միջև սկսված քառօրյա պատերազմը:

1992-Թբիլիսիում կանխվել է նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցների կողմից կազմակերպված զինված հեղաշրջման փորձը։

1993 –Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ դադարեցվել է խորհրդային նմուշի թղթադրամների շրջանառությունը, և դրանք փոխանակվելու են այլ թղթադրամով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026