Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Իրեն ասում էի՝ զգույշ եղիր, արձագանքում էր՝ եկել եմ՝ կռվե՞մ, թե՞ թաքնվեմ». սակրավոր Էդգար Գալստյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Քարվաճառի «Աղդակ 4» դիրքում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, անհանգիստ երեխա էր։ Համառ էր։ Ինքնամփոփ էր, կարծես անընդհատ ինչ-որ բաների մասին էր մտածում դեռ փոքր տարիքից սկսած»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Էդգարի մայրիկը։

Էդգարն ու եղբայրը Երևանում են ծնվել, սակայն ինչ-որ պահի ընտանիքը որոշում է կայացնում տեղափոխվել Քարվաճառ։ «Այնտեղ բնակություն հաստատեցինք։ Ինքս ռուսաց լեզվի ուսուցչուհի եմ, դպրոցում էի աշխատում։ Այդ ընթացքում տղաներս մի տեսակ մեծացան։ Փայտ բերելու և տան ու կենցաղի հետ կապված մնացյալ բոլոր գործերն իրենք էին անում։ Մի անգամ դպրոցի տնօրենն էր տեսել, որ փայտի պարկը մեջքին՝ Էդգարը մեծ դժվարությամբ տուն է գալիս։ Տղաներս ամեն ինչ անում էին, որ իմ հոգսը թեթևացնեին։ Էդգարս դեռ փոքր տարիքից մի այլ տեսակի կապվածություն ուներ ինձ հետ։ Անգամ ոչ մեկի մոտ չէր գնում, ես պարտադիր իր հետ պետք է լինեի։ Մեծ եղբայրն անընդհատ Էդգարի հոգու հետ խաղում էր, կատակում, թե անընդհատ մամային «կպած» ես։ Երբ բանակ էր գնալու, ասում էր՝ մեր զորամասի մոտ քեզ համար բնակվելու մի փոքրիկ տեղ եմ սարքելու, որ այնտեղ մնաս, ինձ մոտ լինես։ Այդ կապվածությունը նաև բանակից հետո էր շարունակվում։ Զորացրվելուց և տուն վերադառնալուց հետո անընդհատ կողքիս էր, գնում-գալիս համբուրում էր, ավագ եղբայրն այդ առիթով էլ անընդհատ կատակներ էր անում։ Քնելուց առաջ պետք է գար մոտս, ասեր՝ մա՛մ, մազերիս հետ խաղա, որ քնեմ»։

Դպրոցական տարիները վերհիշելիս տիկին Ռուզաննան նշում է՝ որդին շատ լավ է սովորել, բայց անկարգ է եղել։ «Դպրոցում իրենից այդ պատճառով շատ էին բողոքում, բայց քանի որ լավ էր սովորում, առաջադիմության շնորհիվ անկարգությունների վրա աչք էին փակում։ Հետո սկսեց ֆուտբոլով զբաղվել։ Իր տարիքային խմբում ճանաչվել է Արցախի լավագույն դարպասապահ։ Երբ դպրոցն ավարտեց, ֆինանսական պայմաններից ելնելով՝ չկարողացավ ընդունվել համալսարան, բայց հստակ որոշեց. «Մա՛մ ջան, կգնամ բանակ, կգամ, կաշխատեմ, իմ ուսման գումարը կվճարեմ»։ Ցանկանում էր կրթությունը ֆուտբոլի ուղղությամբ շարունակել։ Տասներորդ դասարանում էր սովորում, երբ նկատեցին իր ֆուտբոլային կարողությունները և առաջարկեցին ընդունվել Ֆուտբոլի ակադեմիա։ Բայց չէի կարող տղաներիս թողնել Երևանում, իսկ ինքս վերադառնալ։ Ասացի՝ ավարտիր դպրոցը, հետո կմտածենք։ Երբեմն կատակում էր՝ իմ ֆուտբոլային կարիերայի վրա քար գցեցիր»։

Էդգարի ժամկետային զինծառայությունն անցել է «Մարտունի 2»-ում։ «Ծառայում էր որպես հետախույզ։ Շատ լավ էր տրամադրված ծառայությանը, հանգիստ էր ամեն ինչ անցնում։ Ընդհանրապես, մեր տարածքի երեխաները, կարծես, ավելի կոփված լինեին, ֆիզիկապես ավելի ուժեղ ու պատրաստված»։

Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո Էդգարն անցնում է պայմանագրային զինծառայության։ «Մեզ մոտ աշխատանքի տեղերը շատ չէին, կարող եմ ասել, որ համարյա 90 տոկոսն անցնում էր պայմանագրային զինծառայության։ Սկզբից ընդունվել էր որպես հետախույզ։ Հետո ֆուտբոլ էին խաղացել, ընկել էր, ոտքը վնասել։ Դրանից հետո արդեն դարձավ սակրավոր։ Պատերազմի ժամանակ սակրավոր էր։ Հոկտեմբերին պետք է գնայինք ծունկը վիրահատելու, բայց չհասցրեցինք»։ Դպրոցն ավարտելուց հետո, անգամ պայմանագրային զինծառայության ժամանակ, երբ հանգստի երկամսյա ժամանակ է ունեցել, Էդգարն աշխատել է, երբեք ձեռքերը ծալած չի նստել։ «Երկու տղաներս էլ աշխատասեր են եղել փոքր տարիքից։ Էդգարս ասում էր՝ թոշակի անցնես, էլ չես աշխատելու, նստելու ես տանը, ես քեզ թագուհու նման պահելու եմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ Էդգարը դիրքերում էր սեպտեմբերի սկզբից։ «Իրենք տեխնիկական աշխատանքներ էին կատարում։ Սեպտեմբերի վերջին իր մեկ ամիսը պետք է լրանար, դիրքերից իջներ, բայց չհասցրեց...»։

Էդգարը զոհվել է սեպտեմբերի 29-ին Քարվաճառում՝ «Աղդակ 4» դիրքում։ «Սկզբի օրերին դրությունը Քարվաճառում շատ թեժ էր։ Հիմա արդեն ընկերներն են պատմում՝ այդ օրերին շատ անվախ էր։ Այդպիսին էր փոքր տարիքից։ Ֆիզիկապես ուժեղ էր, կռիվներում միշտ կար, անգամ եղբոր պաշտպանն էր։ Պատերազմի երրորդ օրն է զոհվել, արդեն երկրորդ օրը շրջափակման մեջ են ընկել, բայց կարողացել են տղաների օգնությամբ դուրս գալ։ Դեպքը լուսադեմին է եղել։ Բոլորը խրամատում են եղել, կանչել են անընդհատ՝ Էդգա՛ր, արի, արի։ Բայց նա դրսում կանգնած է եղել, ասել է՝ թուրքն ո՞ւմ շունն է, որ ինձ խփի։ Տղաներն են պատմում՝ մի քանի վայրկյան հետո ականանետը հարվածեց։

Էլի իր համառությունն էր։ Իրեն միշտ ասում էի՝ զգույշ եղիր։ Սեպտեմբերի 28-ին, երբ զրուցում էինք, ասաց՝ այսինչը փոս է փորում, որ մտնի մեջը։ Իրեն ասացի՝ դու էլ այդպես արա, արձագանքեց՝ եկել եմ՝ կռվե՞մ, թե՞ թաքնվեմ։ Դիրքեր բարձրանալիս երբեք տեսակապով չի զանգահարել։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան զանգահարեց, տեսանք իրեն, խոսելուց անընդհատ վերև էր նայում, ասացի՝ Էդգար ջան, անջատի, կարող է անօդաչուներ լինեն։ Բայց շարունակեց խոսել։ Եղբորս աղջիկն էլ կողքից ասաց՝ Էդգար ջան, աղոթում ենք քո համար։ «Ձեր աղոթքն է երևի, որ 8-9 անգամ ինձ մահից փրկել է»։ Բայց լուսադեմին արդեն զոհվել է։ Մեծ տղաս էլ է պատերազմի միջով անցել, հետո նաև Էդգարի դիրք էր գնացել։ Ասում է՝ խրամատ չկար, հավասարեցրած էր գետնին։ Թեժ մարտեր են եղել այդ դիրքում»։ Էդգարը շուտ է տուն «վերադարձել»։

Ապրելու ուժի մասին։ «Ես պետք է ապրեմ, որ իրեն ապրեցնեմ։ Դա է ինձ ուժ տալիս։ Որքան ես ապրեմ, Էդգարս էլ է ապրելու։ Եվ, իհարկե, մեծ որդիս է իր ընտանիքով ուժ տալիս ավելի ամուր լինելու։ Երբ թոռնիկներս ինձ հետ Եռաբլուր են գալիս, իրենց ներկայությամբ աշխատում եմ շատ չհուզվել, ամուր լինել, կարծես լիարժեք լաց էլ չլինեմ, որ երեխաներն էլ հանկարծ չնեղվեն»։

Հ. Գ. - Սակրավոր Էդգար Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank