Coca-Cola-ն Թրամփի խնդրանքով ԱՄՆ շուկայի համար վերափոխված բաղադրատոմսով ըմպելիք կթողարկի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Coca-Cola ընկերությունը հաստատել է, որ շաքարեղեգից պատրաստված նոր կոլա է թողարկելու, հաղորդում է CNN-ը։
Հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անցյալ շաբաթ սոցիալական ցանցերում արված գրառմանը, որում նա պնդում էր, թե համոզել է ընկերությանը փոխարինել բարձր ֆրուկտոզային եգիպտացորենի օշարակը։
Երեքշաբթի օրվա իր եկամտի հաշվետվության մեջ ընկերությունը նշել է, որ «մեր շարունակական նորարարության ծրագրի շրջանակում» այս աշնանն իր պորտֆելում կներդնի «ամերիկյան շաքարեղեգով պատրաստված արտադրանք»։ Coca-Cola-ի որոշ տարբերակներ արդեն օգտագործում են շաքարեղեգից պատրաստված շաքար, դրանց թվում՝ Մեքսիկայում վաճառվող Coca-Cola-ն։
«Այս լրացումը նախատեսված է ընկերության հզոր ապրանքային պորտֆելը լրացնելու և անհատական հանգամանքներին ու նախասիրություններին համապատասխան ավելի մեծ ընտրություն առաջարկելու համար», -ասված է Coca-Cola ընկերության հայտարարության մեջ։ Coca-Cola ընկերության գործադիր տնօրեն Ջեյմս Քուինսին վերլուծաբանների հետ զրույցումն հայտնել է, որ իր կարծիքով ըմպելիքը «երկարատև ազդեցություն կունենա սպառողների հիշողության վրա», նշելով, որ Coca-Cola-ն շաքարեղեգի շաքար է օգտագործում ԱՄՆ-ում վաճառվող մի շարք այլ ըմպելիքներում, ներառյալ՝ լիմոնադի և սուրճի մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































