Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Իմ կարոտն ունի հոգի, բայց չունի մարմին, որ ես գրկեմ, կարոտս առնեմ». Արթուր Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արթուրս եղել է աշխույժ երեխա, միշտ ցանկացել է լինել ուշադրության կենտրոնում։ Նա մեր երրորդ տղան է։ Տան փոքրը լինելով՝ վայելել է բոլորի սերը։ Բնավորությամբ մարդամոտ էր, հյուրասեր, վերին աստիճանի խղճով։ Յուրահատուկ վերաբերմունք ուներ նաև կենդաների հանդեպ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աիդան՝ Արթուրի մայրիկը։ Արթուրը ծնվել է Երևանում։ Հաճախել է մայրաքաղաքի թիվ 61 հիմնական դպրոցը։ «Սկզբնական շրջանում շատ դժվար է հաճախել դպրոց, երեք ամիս միշտ իր հետ եմ եղել, բոլոր դասերին՝ մինչև դրանց ավարտը, իր հետ նստել եմ դասասենյակում։ Ինձ հետ շատ կապված էր, իր համար օդ ու ջրի նման էի, միշտ իր տեսադաշտում պիտի լինեի։ Անգամ եղել է դեպք, երբ տնօրենը զանգահարել է, խնդրել դպրոց գնալ։ Ասացի, որ վատառողջ եմ, արձագանքեց՝ ոչինչ, դու արի, միայն թե Արթուրը նստի դասերին։ Իր երկու եղբայրն էլ, հորեղբոր տղաները նույն դպրոցում էին սովորում, և նա հերթով բոլորին դասից դուրս էր կանչում, միայն թե այդ չորս դասաժամն անցներ։ Սա այն դեպքում, երբ իր կողքին չէի։ Տարեվերջին մեր դասղեկին ասացի՝ տիկին Սարգսյան, իմ ամփոփաթերթիկն ո՞ւր է, չորս ամիս դասի եմ եկել։ Կատակեցինք, բայց իրականությունն այն է, որ իր հետ հավասար դասի էի նստում։ Իր դասընկերներից ամիսների տարբերությամբ մեծ էր, քանի որ բոլորը հիմնականում 1999 թվականի ծնվածներ էին, իսկ Արթուրս՝ 1998 թվականի նոյեմբերի։ Դասարանում իրեն ասում էին՝ «մեր պապան»։ Դասղեկն ասում էր՝ իմ աջ ձեռքն է։ Որոշ շրջան նաև դասարանի ավագը եղավ։ Առարկաներից շատ էր սիրում «Պատմությունը», «Գրականությունը»։ Վերջինի հանդեպ սերը երևի ես եմ սերմանել, որովհետև միշտ հեքիաթ եմ պատմել, ասմունքել եմ, ստեղծագործել, ընթերցել, իրենք էլ լսել են։ Շատ էր սիրում պատմողական առարկաներ։ Բնականաբար, ֆիզկուլտուրայի հանդեպ սերը միանշանակ էր, քանի որ նաև սպորտով էր զբաղվում, բռնցքամարտ էր պարապում, հետո սրտի առիթմիայի պատճառով դադարեց պարապմունքների հաճախել»։

2013 թվականին Արթուրն ընդունվել է Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարան։ Հաճախել է Կարեն Սուքոյանի ուսումնական կենտրոնի «Խոհարարության և ուտեստների ձևավորում» դասընթացներին։ Ստացել է չորրորդ կարգի խոհարարի որակավորում։ Աշխատել է ռեստորաններում և սրճարաններում՝ որպես ավագ խոհարար։ «Բանակից վերադառնալուց հետո շարունակելու էր իր աշխատանքային գործունեությունը։ Նպատակ ուներ Միացյալ Նահանգներ մեկնել։ Մեծ որդիս այնտեղ է բնակվում։ Արթուրս ասում էր. «Մա՛մ, հավատում ես, չէ՞, որ տվյալ երկրի նախագահն իմ ձեռքի պատրաստածը պետք է համտեսի։ Արձագանքում էի՝ իհարկե, հավատում եմ։ Եղբայրն է միշտ ասում՝ ցանկացած փոքր բանից, անգամ, երբ չես էլ պատկերացնում, թե ինչ կարելի է այս մթերքից ստանալ, Արթուրը ստանում էր գեղեցիկ ուտեստներ, ձևավորում էր։ Նա, իրոք, գտել էր իր աշխատանքը, շատ «համեղ ձեռք» ուներ։ Անկեղծ լինեմ՝ երբեք մտքովս չի անցել, որ նա կարող է խոհարար լինել, նա այդքան սեր չուներ խոհանոցի հանդեպ, որքան, օրինակ՝ միջնեկ որդիս, երբ մի բան էի պատրաստում, նա անմիջապես կանգնում էր կողքիս»։

Արթուրը բանակ զորակոչվելու իր ժամկետից երեք տարի ուշ է մեկնել ծառայության, քանի որ սրտի հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել։ Ընդ որում՝ զորակոչվել է իր ցանկությամբ։ 2020 թվականի հունվարի 9-ին Արթուրը մեկնում է բանակ, ծառայում էր Արցախում՝ Մարտունի 3-ում։ «Միշտ ասում էր՝ ուզում եմ գնալ բանակ։ Մոտ երկու մետր հասակ ուներ, թիկնեղ էր։ «Տեսքս՝ տեղը, բոյս՝ տեղը, ինչո՞ւ չպետք է ծառայեմ»։

Շատ գոհ էր ծառայությունից, այնտեղ էլ էր իր ափսեի մեջ։ Քանի որ սահմանափակումներով էր զորակոչվել, չէր մասնակցում առավոտյան մարզումներին։ Ասում էր. «Մի համով բան եմ պատրաստելու, որ տղաները գան, միասին հաց ուտենք»։ Իրենց խմբում 25 հոգով էին, հակահրետանային ջոկատ էր։ Ոչ թե ուղղակի զինակից ընկերներ էին, այլ եղբայրներ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Առավոտյան արթնացանք պատերազմի լուրից։ Քաոսային վիճակ էր։ Անգամ հարևաններն էին սպասում Արթուրիս զանգին։ Իրար էինք անցել, Արթուրս զանգեց. «Այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ է եղել։ Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, բունկերում ենք»։ Մենք հավատացինք իր խոսքերին»։

Պատերազմի օրերին Արթուրը պարբերաբար կապ է հաստատել ընտանիքի հետ։ «Հաջորդ զանգը հոկտեմբերի 1-ին էր։ Շատ կարճ զրույց ունեցանք։ Միջնեկ տղաս ձայնագրում էր մեր զրույցները, ասում էր՝ պատերազմը կավարտվի, ամեն ինչ լավ կլինի, կմիացնենք, կլսենք մեր զրույցները։ Բայց, փաստորեն, դրանք որպես հուշ մնացին Արթուրիցս։ Հոկտեմբերի 3-ին՝ ժամը իննից 15 պակաս զանգահարեց տան հեռախոսին։ Սկզբում իր ձայնը չճանաչեցի։ «Մա՛մ ջան, կապիտանիս սենյակից ենք խոսում, այնպես ենք անում, որ ազդանշանները չգրանցեն։ Չնայած չի կարելի, բայց ծնունդդ նախապես եմ շնորհավորում»։ Հոկտեմբերի 4-ին իմ ծննդյան օրն է։ 2020 թվականից հետո ամեն տարի նույն օրը նույն ժամին ես սպասում եմ իր զանգին ու շնորհավորանքին։ Հաջորդը հոկտեմբերի 5-ին ենք զրուցել՝ հինգն անց կես։ Ասաց, որ ամեն ինչ լավ է։ Եղբայրը հարցրեց՝ սնունդ կա՞, լա՞վն է, «ամեն ինչ տեղն է, հանգիստ եղեք, մի մտածեք, ամեն ինչ լավ է լինելու»»։

Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տիկին Աիդան տեսիլք է տեսնում։ «Իմ պատուհանի տակ հասակով մեկ լույս վառվեց ու մարեց։ Ձայն տվեցի, թե ով կա բակում, բայց ոչ ոք չկար։ Շունն էլ հանգիստ բակում նստած էր, հասկացա, որ դա տեսիլք էր՝ իրականության հետ շաղախված, իսկ փողոցից կարծես տանկերի ձայներ լսեի»։

Հոկտեմբերի 10-ին Արթուրը զոհվում է Հադրութում։ Երբ լուր չեն ունենում նրանից, բոլորով իրար են անցնում։ Մի քանի օրվա փնտրտուքից հետո մայրիկն ուղղորդում է, որ նաև Երևանում՝ դիահերձարանում փնտրեն որդուն։ Նա հենց այնտեղ է լինում։ «Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը տղաներին տարել են Հադրութ, այն տարածքը, որտեղ, ինչպես հետո ասացին, թշնամու 200 հոգանոց դիվերսիոն խումբ է եղել։ Արթուրիս խումբը մարտի մեջ է մտել դիվերսիոն խմբի հետ։ Փամփուշտներն ավարտվել են, ձեռնամարտի են բռնվել թշնամու հետ։ Տղաս դիպուկահարի արձակած փամփուշտից է զոհվել։ Նրա մարմինը չէր վնասվել, լիարժեք էր, ուղղակի շունչ ու հոգի չկար։ Երբ հրաժեշտի պահին փաթաթվեցի իրեն, համբուրում էի, իմ շնչառությունից դեմքը կարծես քրտնել էր, ասում էի՝ մաման հրաշքներ է գործում, տեսեք՝ իմ Արթուրս շնչում է, կենդանի է։ Չեմ մասնակցել իր հուղարկավորությանը, երբեք չեմ զղջա դրա համար։ Իրեն սպիտակ շորերով տուն եմ բերել և չցանկացա իրեն ծածկած դեմքով տեսնել։ Ինձ համար նա հիմա ուղղակի ինչ-որ տեղ է գնացել։ Միշտ ասում եմ՝ իմ կարոտն ունի հոգի, բայց չունի մարմին, որ ես գրկեմ, կարոտս առնեմ»։

Ապրելու ուժի մասին։ «Իրեն հաճախ եմ երազումս տեսնում։ Մի անգամ կանաչ հովտում էի, որդեկորույս ծնողներ ևս կային։ Մի զինվոր կանաչ ճյուղ էր տալիս տղաներին, երկինք էին բարձրանում։ Արթուրիս ճանաչեցի, ձեռքից բռնեցի, հետ եկավ, հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ ես անում այստեղ։ «Եկել եմ, քեզ տուն տանեմ»։ Արձագանքեց՝ մա՛մ, տուն գնա, կգամ։ Իր ձեռքի ճյուղը չկար, չգիտեմ, թե ինչ եղավ դրա հետ, բայց նա երկինք բարձրացավ։

Հիմա ինձ ապրեցնողն իմ ընտանիքի անդամներն են, մարդիկ, որոնք ինձ ամեն առավոտ ժպտում են, ոչինչ չեն խնայում, որ ես էլ ժպտամ։ Ես էլ փոխադարձ ժպիտս փորձում եմ իրենց նվիրել, իրենց կյանքը քաոսի չվերածել։ Երկու տղաներս էլ ամուսնացած են, երեք թոռնիկ ունեմ։ Նրանք են ինձ ուժ տվողը»։

Հ. Գ.- Արթուր Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և շնորհակալագրով։ Հարազատ դպրոցում Արթուր Ստեփանյանի և Էդուարդ Քոչարյանի անկյունն է բացվել, իսկ դպրոցի հարակից տարածքում՝ պուրակ, որտեղ տեղադրվել է տղաների հիշատակն անմահացնող հուշարձան։ Հուղարկավորված է Սիլիկյան թաղամասի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank