Մահացել է թատրոնի և կինոյի դերասանուհի Տատյանա Եգորովան
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թատրոնի և կինոյի դերասանուհի Տատյանա Եգորովան մահացել է 82 տարեկան հասակում։ Այս մասին հուլիսի 21-ին հաղորդվել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում։
«Մահացել է թատրոնի և կինոյի դերասանուհի, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Տատյանա Նիկոլաևնա Եգորովան (08.01.1944 – 21.07.2025)», - ասվում է նյութում։
Դերասանուհու առաջին դերը 1965 թվականին էր՝ Գրիգորի Լիպշիցի «Մայիս ամիսը» ֆիլմում։ Եգորովայի ստեղծագործական կենսագրությունը ներառում է ավելի քան 30 ֆիլմ, այդ թվում՝ «Ցատկելու իրավունք», «Կռունկ երկնքում», «Մի անգամ, քսան տարի անց», «Արմավիր»։ Երկար ժամանակ նա ծառայել է Սատիրայի թատրոնում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



