Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ «Զանգեզուրի միջանցքը» չդառնա հակասությունների աղբյուր, այլ վերածվի համաձայնության խորհրդանիշի. Էրդողան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար։ Մենք այդ ուղին դիտարկում ենք նաև որպես չափազանց կարևոր թեմա՝ իր աշխարհատնտեսական նշանակությամբ. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Իրականում, այդ միջանցքը կմիացնի նաև մեր տարածաշրջանից դուրս գտնվող աշխարհագրական տարածքներ և նոր թափ կհաղորդի առևտրին։ Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ այս ուղին չդառնա հակասությունների աղբյուր, այլ վերածվի համաձայնության խորհրդանիշի։ Այդպիսով, տարածաշրջանը կվերածվի համագործակցության վրա հիմնված բարօրության գոտու։ Ես հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ՝ կարող ենք այս հարցը լուծել փոխըմբռնմամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս Զանգեզուրին։ Նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել այդ երթուղու շինարարության գործընթացը՝ այն շահագործելով թե՛ Ադրբեջանի, թե՛ ամբողջ տարածաշրջանի համար։ Հավատում եմ, որ այս հարցը մենք կլուծենք համատեղ»,- ասել է Թուրքիայի նախագահը:




















































