Սաույան Արաբիան հայտարարել է մինչև 2030 թվականը նոր ազգային ավիաընկերություն ստեղծելու մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիան կիրակի օրը հայտարարել է մինչև 2030 թվականը 45 ինքնաթիռից բաղկացած նոր ազգային բյուջետային ավիաընկերություն ստեղծելու պլանների մասին, հաղորդում է Reuters-ը։
Արաբական Միացյալ Էմիրությունների Air Arabia ավիաընկերությունը մտել է երեք ընկերություններից բաղկացած դաշինքի մեջ, որոնք հաղթել են նոր ավիաընկերության կառավարման մրցույթում, հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։
Նոր փոխադրողը կիրականացնի ներքին և միջազգային չվերթներ Դամամի Քինգ Ֆահդ միջազգային օդանավակայանից և դեպի այնտեղ, հավելել են վարչությունից։
Ավիաընկերությունը կսպասարկի 24 ներքին և 57 միջազգային ուղղություններ՝ նպատակ ունենալով տարեկան 10 միլիոն ուղևոր փոխադրել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































