Ռուսաստանը կարող է կորցնել իր ինքնիշխանությունը, եթե միայն նավթ ու գազ արտահանի. Պուտին
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Այսպես Պուտինը մեկնաբանել է այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։
Ըստ Ռուսաստանի նախագահի, երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։
Ըստ ՌԴ ֆինանսների նախարարության նախնական գնահատականի, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Ռուսաստանի նավթագազային եկամուտները կազմել են 2,64 տրիլիոն ռուբլի։ Սա 9,8%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։ Այս շաբաթ Եվրամիության ընդունած պատժամիջոցների 18-րդ փաթեթը ռուսաստանյան նավթի գնի շեմը 60 դոլարից իջեցրել է մինչև 47,6 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է «Коммерсантъ»-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































