Կիևը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել ուկրաինացիների արտաքսումը Վրաստան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան Ռուսաստանից պահանջում է դադարեցնել Ուկրաինայի քաղաքացիների արտաքսումը Վրաստան որպես զենք օգտագործելը։ Կիևը ՌԴ-ից պահանջում է արտաքսման ենթակա ուկրաինացիներին հասցնել անմիջապես ուկրաինական սահման, X սոցիալական ցանցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։
Ըստ նրա, Ռուսաստանը «Վրաստանի տարածքով Ուկրաինայի քաղաքացիների արտաքսումը որպես զենք է օգտագործում»։
«Դրա փոխարեն Ռուսաստանին առաջարկում ենք նրանց տեղափոխել անմիջապես ուկրաինական սահման։ Հունիսից ի վեր Ռուսաստանը զգալիորեն ավելացրել է դեպի Վրաստանի սահման արտաքսվող Ուկրաինայի քաղաքացիների, հիմնականում՝ նախկին դատապարտյալների թիվը։ Արդյունքում տասնյակ մարդիկ, որոնցից շատերը պատշաճ փաստաթղթեր չունեն, մնացել են տարանցիկ գոտում։ Ուկրաինացի հյուպատոսներն ակտիվորեն աշխատում են՝ նրանց փաստաթղթերով ապահովելու և Մոլդովայի տարածքով Ուկրաինա տեղափոխելու համար։ Այդ երթուղով արդեն տարհանվել է 43 քաղաքացի, այդ թվում՝ նախկին քաղբանտարկյալ Անդրեյ Կոլոմիեցը։ Սակայն էլ ավելի շատ մարդիկ են մնում սահմանին՝ բարդ պայմաններում։ Ակտիվորեն աշխատում ենք վրացական և մոլդովական կողմերի հետ՝ մեր մյուս քաղաքացիներին տարանցիկ ճանապարհով Ուկրաինա տեղափոխելու համար։ Սակայն որևէ երաշխիք չկա, որ Ռուսաստանն է՛լ ավելի չի մեծացնի արտաքսվողների թիվը։ Հետագա բարդություններից խուսափելու համար Ռուսաստանին հրապարակայնորեն առաջարկում ենք ուկրաինացի քաղաքացիների այդ խմբերին ուղարկել անմիջականորեն ուկրաինական սահման։ Պատրաստ կլինենք նրանց այնտեղ ընդունել։ Սահմանի համապատասխան հատվածներ կան, որտեղ դա հնարավոր է անել։ Այս առաջարկը պաշտոնական ուղիներով փոխանցում ենք ուղղակիորեն և միջազգային կազմակերպությունների միջոցով», - նշել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































