Վիետնամում զբոսաշրջային նավակ է շրջվել. զոհվել է առնվազն 18 մարդ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առնվազն 18 մարդ է զոհվել, տասնյակները՝ անհետ կորել, այն բանից հետո, երբ շաբաթ օրը Վիետնամի Հալոնգ ծովածոցում շրջվել է զբոսաշրջային նավը, որում 50-ից ավելի մարդ է եղել։
Նավում եղել է 48 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ, երբ այն շրջվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտում էքսկուրսիայի ժամանակ սկսված հանկարծակի հորդառատ անձրևի պատճառով, հայտնում է Dan Tri լրատվական կայքը։
«Սահմանապահները փրկել են 12 մարդու և հայտնաբերել 18 մարմին», - ասվում է VNExpress լրատվական կայքի հաղորդագրության մեջ։
Ըստ VNExpress-ի՝ նավում գտնվողների մեծ մասը մայրաքաղաք Հանոյից ժամանած ընտանիքներ են եղել, ուղևորների թվում 20-ից ավելի երեխա է եղել։
Հալոնգ ծովածոցը Վիետնամի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից է, միլիոնավոր մարդիկ ամեն տարի այցելում են նրա կապտականաչավուն ջրերը և արևադարձային անտառներով պատված կրաքարային կղզիները։
Անցյալ տարի 30 նավ է խորտակվել Հալոնգ ծովածոցի երկայնքով գտնվող Կուանգնին առափնյա նահանգի նավանցումներում՝ «Յագի» մահաբեր թայֆունի առաջացրած ուժեղ քամու և ալիքների հետևանքով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































