100 միլիոն դոլար և մեկ տոննա կոկաին. Մեծ Բրիտանիայում բացահայտվել է ամենամեծ նարկոկարտելներից մեկը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայում դատապարտվել է 65-ամյա թոշակառուի գլխավորած ընտանեկան նարկոկարտելը։ Իր գործունեության ընթացքում խումբը տարածել է ավելի քան մեկ տոննա կոկաին, որի արժեքը գերազանցում է 100 միլիոն դոլարը։ Այս մասին հայտնում է People-ը։
Լոնդոնում Դեբորա Մեյսոնը, որը հայտնի է «Թագուհի Մեղու» և «Գանգստեր Տատիկ» մականուններով, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ Մեծ Բրիտանիայի ամենամեծ թմրավաճառական կարտելներից մեկը գլխավորելու համար։
Բրիտանացիները միաձայն նրա հանցագործությունը անվանում են բրիտանական արդարադատության պատմության մեջ ընտանեկան կազմակերպության հետ կապված ամենամեծ թմրավաճառական գործերից մեկը։
Այսպիսով, հետաքննությունը պարզել է, որ կինը իր հարազատների՝ քրոջ, երեխաների, երեխաների զուգընկերների և նույնիսկ դստեր ընկերոջ հետ միասին յոթ ամիս շարունակ միլիոնավոր դոլարների արժողությամբ կոկաին է տարածել ամբողջ երկրով մեկ։
Թմրանյութերի մեծածախ արժեքը կազմել է առնվազն 30 միլիոն դոլար, մինչդեռ մանրածախ վաճառքի ընդհանուր արժեքը գերազանցել է 100 միլիոն դոլարը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































