Yerevan, 09.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում ձևավորվում է դաշինք՝ ընդդեմ Փաշինյանի. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru–ն «Կա այդպիսի կուսակցություն. Հայաստանում ձևավորվում է դաշինք՝ ընդդեմ Փաշինյանի» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում չի դադարում գործարար Սամվել Կարապետյանի և կառավարության միջև առճակատումը: Ձերբակալված գործարարը հայտարարել է հավակնոտ ընդդիմադիր շարժման ստեղծման մասին, իսկ իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել այդ գործարարի բիզնես կառույցների վրա:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Երևանում հանրահավաք անցկացվեց կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի աջակիցների կողմից: Մասնակիցները երթով անցան քաղաքի կենտրոնով, ապա հանրահավաք անցկացրեցին երկրի ԱԱԾ շենքի մոտ: Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ «ժամանակն է եկել միավորվելու հիմնովին նոր ուժի շուրջ», այսինքն՝ նա, ըստ էության, հայտարարեց նոր ընդդիմադիր շարժման ստեղծման մասին: Հուլիսի 14-ին էլ Սամվել Կարապետյանը հաստատեց այդ տեղեկությունը: Նրա խոսքով, ինքը հարգում է մյուս բոլոր բողոքի ուժերին, որոնք մինչ այժմ պայքարել են «Նիկոլ Փաշինյանի հակազգային քաղաքականության» դեմ, «բայց իրենք ունեն լավ ապագա կառուցելու իրենց սեփական տեսլականը, և նոր թիմով կգնան իրենց սեփական ճանապարհով՝ չբացառելով համագործակցությունը այլոց հետ»։

Գործարարը նաև նշել էր, որ մերժում է իշխանությունների կողմից հասարակությանը պարտադրված սև-սպիտակի մտածողությունը և փոխարենը կփորձի միավորել երկիրը։

Դեռևս մանրամասներ չեն հրապարակվել, բայց կառավարության պաշտոնյաներն արդեն իսկ արձագանքել են այդ նախաձեռնությանը։ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ասել է, որ դա մտահոգություն չի առաջացնում։ «2018 թվականից մինչև այսօր բավականին շատ քաղաքական ուժեր են ի հայտ եկել և ձևավորվել: Մենք տեսանք, թե ինչի են նրանք ընդունակ, և որքան է նրանց ներուժը», - ընդգծել էր նա՝ հավելելով, որ հուլիսի 4-ի հանրահավաքի շատ մասնակիցներ, իբր, «նույնիսկ չգիտեին, թե ում են աջակցում»:

Այնուամենայնիվ, երկրի իշխանությունները և իրավապահ մարմինները շարունակում են ճնշում գործադրել Կարապետյանի հետ կապված կառույցների վրա: Հուլիսի սկզբին Հայաստանի խորհրդարանը հաստատեց ՀԷՑ–ի ազգայնացման մասին օրինագիծը, խուզարկություններ անցկացվեցին ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում և տնօրենների խորհրդի նախագահի տանը: Նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, ուստի ընկերության առգրավումը նշանակում է ճնշում օտարերկրյա ներդրողի վրա: Նրա խոսքով, անցյալ տարի երկիրը «լքել» է 400 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում: «Կառավարության կողմից ևս մեկ անհիմն գործունեությունը կհանգեցնի այդ երևույթի ավելի խորացմանը», - կանխատեսել է նա։ Բացի այդ, ճնշում է գործադրվում Կարապետյանին պատկանող «Տաշիր պիցցա» ռեստորանային ցանցի վրա: Ստուգումներից հետո, որոնք ենթադրաբար բացահայտել են սանիտարահիգիենիկ չափորոշիչների խախտումներ, փակվել են տասից ավելի հաստատություններ: Բացի դա, անվտանգության ուժերը խուզարկություններ են իրականացրել «Տաշիր» ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակում և ձերբակալել չորս աշխատակցի: Անվտանգության ուժերը նաև հայտնել են 51 հասցեում քննչական գործողություններ իրականացնելու մասին: «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանն այդ կապակցությամբ հայտարարել է, որ նման ակտիվության պատճառը հուլիսի 4-ի հանրահավաքն է։ «Նրանք ճնշում են գործադրում այն ընկերությունների աշխատակիցների վրա, որոնց համարում են մեր խմբի մաս, չնայած շատերը դրա մաս չեն կազմում», - նշել է նա։

Քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները նույնպես հետապնդվում են, խուզարկություններ են իրականացվել Դաշնակցություն կուսակցության ղեկավարների մոտ։ Յոթ մարդ է ձերբակալվել։ Բացի այդ, խորհրդարանի երեք դաշնակցական պատգամավոր զրկվել է մանդատից (իրականում երկուսն են ՀՅԴ անդամ-«Փաստ»)։ Հայկական մամուլը գրում է, որ Փաշինյանը հանձնարարել է անվտանգության ուժերին՝ գտնել այդ կուսակցության գործունեությունն արգելելու հիմքեր։

Ընդդիմադիր շրջանակներում տարբեր կարծիքներ կան տեղի ունեցող այս ամեն ինչի վերաբերյալ։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասում է, որ իշխանությունները փորձում են վախեցնել հայ հասարակության տարբեր շերտերին։ «Կարապետյանի դեմ գործը պետք է նախազգուշացում լինի գործարար համայնքի համար, Եկեղեցու դեմ պայքարը՝ նախազգուշացում հոգևորականների համար» ,- նշել է նա՝ հավելելով, որ վերջնական նպատակը մարդկանց ուշադրությունը շեղելն է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրից։

Մի շարք այլ կարծիքների համաձայն, երկրի իշխանությունները պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների, որոնք նախատեսված են հաջորդ ամռանը։ «Դաշտը մաքրվում է մրցակիցներից։ Նրանք փորձում են բոլորին ցույց տալ, որ ավելի լավ է լռել և չմիջամտել, քանի որ բոլորը կպատժվեն, անգամ ձերբակալվել է Սամվել Կարապետյանի մակարդակի մարդը, որն ամենահայտնի և հեղինակավոր հայերից մեկն է», - կարծիք է հայտնել հասարակական գործիչ Միկա Բադալյանը։

Կովկասագետ Արթուր Աթաևը կարծում է, որ Սամվել Կարապետյանը հաջողության հնարավորություն ունի հայկական քաղաքականության մեջ։ «Նա իր քաղաքական ուժի ստեղծման մասին հայտարարել է նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակ, ինչը նրա խոսքերին կշիռ է հաղորդում։ Ընդհանուր առմամբ, նրա համար ամենակարևորը սեփական հատուկ ուղին ձևակերպելն է, մարդկանց ցույց տալը, որ ինքը տարբերվում է մյուս բոլոր ընդդիմադիրներից։ Հավանաբար, նրա շարժումը հավասարապես կներառի բիզնեսի, քաղաքական ընդդիմության և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին։ Հնարավոր են նաև որոշ այլ քայլեր։ Գլխավորը Փաշինյանի ավանդական հակառակորդներից հեռու մնալն է»,– նշել է նա։

Արևելագետ Ստանիսլավ Տարասովն էլ կարծում է, որ Կարապետյանի համար դժվար կլինի քաղաքականությամբ զբաղվել բանտից։ «Տեսականորեն նա հնարավորություն ունի լայն շարժում ստեղծելու, բողոքի ձայներ կուտակելու։ Բայց գործնականում ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս է դա հնարավոր։ Նա գտնվում է նախնական կալանքի տակ, նրա կապերը իր համախոհների հետ սահմանափակ են, իսկ արտաքին աշխարհի հետ՝ նվազագույն։ Ցանկացած քաղաքական ուժի ստեղծումը երկարատև, աշխատատար գործընթաց է, որը պահանջում է լիարժեք ներգրավվածություն։ Թվում է, թե նա ուղղակի ֆիզիկապես չի կարողանա դա անել»,– ասել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia