Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Ամենադաժանն այն է, որ ծնողը գիշերը գլուխը դնում է բարձին ու երազում քնի մեջ իր բալին տեսնելու մասին». ավագ գնդացրորդ Աշոտ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Մատաղիսում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չափազանց աշխույժ երեխա էր։ Միշտ շտապում էր։ Եթե մեզ պետք էր, օրինակ՝ արագ խանութ գնալ, պետք է Աշոտը դա աներ։ Երբեք այսօրվա գործը վաղվան չէր թողնում։ Պարտաճանաչ էր։ Շտապում էր շուտ մեծանալ, երազում էր զինվոր դառնալու մասին»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Աշոտի մայրիկը։ Աշոտը ծնունդով Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Զուգահեռ հաճախել է նաև շախմատի, ըմբշամարտի, լողի և պատանի թատերագետի խմբակներ: Մայրիկն ասում է՝ դպրոցում որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Միշտ դպրոցի լավագույն աշակերտներից մեկն է եղել։ Երազում էր լրագրող դառնալու մասին։ «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաները չափազանց շատ էր սիրում։ Շատ էր կարդում, իր գրքերը հիմա էլ տան անկյունում պահված են։ Մուղնիի զորամասում ծառայելու ժամանակ խնդրեց իրեն տանել «Դավիթ-Բեկ» գիրքը, կիսատ էր թողել ընթերցելը, ավարտեց ծառայության ժամանակ»։

Դպրոցն ավարտելուց հետո Աշոտն ընդունվել է ԵՊՀ Լրագրության ֆակուլտետ։ «Մի օր, երբ զրուցում էինք իր պլաններից, ասացի՝ Ա՛շ ջան, Աստծո կամոք, կվերադառնաս, ամենը կիրագործես։ Երբ նման բան էի ասում, մի ծանր հոգոց էր հանում։ Չէի հասկանում, թե ինչու, պահ կար, երբ դա վախեցնում էր, հիմա կարծում եմ, որ իրենք ինչ-որ բան գիտեին։ Մի օր էլ զրույցի ժամանակ ասաց. «Երբ գամ, սովորեմ, պետք է անպայման զինծառայողների կյանքի մասին ռեպորտաժներ պատրաստեմ: Կան անարդարություններ, որոնք պետք է լուսաբանել»։ Դեռ նախքան բանակ զորակոչվելը, երբ «Սամվելն» էր կարդում, եկավ ինձ մոտ, աչքերից կարծես բոց դուրս գար, հուզմունքն ու զայրույթը խառնվել էին իրար։ Իմ կարծիքը հարցրեց՝ մա՛մ, Սամվելը ճի՞շտ վարվեց։ Արձագանքեցի՝ որպես հայ հայրենասեր ու քրիստոնյա, իհարկե, ճիշտ վարվեց։ «Մա՛մ, բայց իր ծնողներն էին»։ Այդ հարցի շուրջ քննարկումն իրեն թողեցի՝ հավելելով, որ հերոսն ընտրել է ազգին»։

Մայրիկը Աշոտի հետ կապված մի պատմություն է վերհիշում։ «Նա ինձ երբևէ չի ստել։ Մի օր ասաց՝ գնում եմ պարապմունքի։ Զարմացա, որովհետև իր գնալու ժամը չէր։ Հետո պարզվեց, որ Աշոտը ոչ թե պարապմունքի է գնացել, այլ Եռաբլուր։ Վերադառնալուց հետո շարադրություն է գրել՝ «Եռաբլուրի ճանապարհին»։ Այն ինձ ցույց չէր տվել։ Բուհ ընդունվելու վերջին քննությունն էր։ Դուրս եկավ, հարցրեցի՝ Աշո՛տ ջան, ի՞նչ գրեցիր։ «Մա՛մ ջան, երեք վերնագիր էր տրված, ընտրեցի՝ «Իմ կյանքի շրջադարձային օրը» թեման»։ Նա գրել էր այն մասին, որ այցելել է Եռաբլուր, որ իր կյանքում շրջադարձ է եղել, ու ինքը հասկացել է՝ ուզում է մեկընդմիշտ մնալ մեր երկրում»։ Այս պատմությունը տիկին Անժելան պատահական չի վերհիշում։

2019 թվականի հուլիսի 12-ին Աշոտը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբում ծառայությունն անցել է Մուղնիի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել է Մատաղիսի զորամաս, ծառայել է գնդի ՀՕՊ դասակում՝ որպես ավագ գնդացրորդ: «Այնքան երջանիկ էր, որ բանակ է գնալու։ Անկեղծ ասած, 2017 թվականին «Գրին քարտ» շահեցինք։ Ինձ թվում է՝ բոլոր մայրերի պես ես էլ վախեր ունեի, որ որդիներս բանակ են գնալու։ Երազում էի, որ իրենց երկրից դուրս հանեմ, դա ասում եմ՝ ինչ-որ տեղ ամաչելով, որովհետև ցանկացած հայ տղա պարտական է իր երկրին, իր ազգին ու պետք է ծառայի։ Բայց այս հարցում խոսում է նաև մայրական էգոիզմը։ Երբ ասում էինք, որ կգնանք Ամերիկա, ամեն ինչ լավ կլինի, Աշոտս ասում էր. «Մա՛մ, չեմ պատրաստվում հարազատներիցս հեռու մնալ, եթե տարվա մեջ գոնե մեկ անգամ իրենց չտեսնեմ, իմ կյանքը կյանքի նման չի լինի։ Եթե գնանք էլ, վերադառնալու եմ ծառայելու, արժանապատիվ ձևով վերադառնամ ձեզ մոտ, մոռացեք, որ բանակից փախչելու եմ կամ Հայաստան չվերադառնամ»։ Մեր՝ ԱՄՆ մեկնելը չստացվեց։ Շատ էի տխրում, բայց տեսնում էի Աշոտիս ու ամուսնուս ուրախությունը»։

Աշոտը ծառայությունից չի դժգոհել, սիրով է ծառայել։ «Մեկ տարին լրացել էր, իմ ծննդյան օրը զանգահարեց, շնորհավորեց, պատմեց իր մտադրությունների մասին. «Մա՛մ, երեք եղբայր ենք, պետք է դեռ երկու տուն էլ գնենք։ Կաշխատեմ, խոստանում եմ՝ ձեզ կօգնեմ, որ Գրիշոյին ու Վահեին տուն գնեք։ Ես էլ ձեզ հետ կմնամ, հասկացա, որ իմ կյանքն առանց ձեզ շատ դատարկ է»։ Հայրիկին էլ ասել էր. «Դուք ինձ ու Գրիշոյին կպահեք որպես ուսանող, ես էլ կաշխատեմ, ու մաման համալսարան կընդունվի»։ 1999 թվականին էի դպրոցն ավարտել, բարդ շրջան էր, չէր ստացվել բուհ ընդունվել, և այդ փաստը հետք էր թողել Աշոտի վրա։ Դրա համար պատերազմից հետո ամուսինս ինձ ուղղորդեց համալսարան։ Այդ ծանր օրերին նա «ստիպեց», որ Աշոտի կամքը կատարեմ։ Այս տարի դիպլոմս ստանալու օրն առաջինն Աշոտիս մոտ եմ գնացել։ Բայց այս տարի նա պետք է դիպլոմով տուն վերադառնար»։

Բայց պատերազմը նաև Աշոտի երազանքները կիսատ թողեց։ «Այդ օրը խաղող էինք քաղում, զանգ ստացա Ռուսաստանից, մայրիկս հարցրեց՝ Աշոտի հետ խոսե՞լ ես։ «Մամա՛, երեխեքը նոր պետք է վեր կենան, այս ժամին զանգեմ, ի՞նչ խոսեմ»։ Մայրիկս հայտնեց պատերազմի լուրը։ Զանգեցի Աշոտիս, երկրորդ զանգից պատասխանեց։ Լսում էի պայթյունների, ազդանշանների ձայները։ Ինձ հետ հանգիստ խոսում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է։ Հաստատեց, որ պատերազմ է։ Եվ լսում եմ Արցախի բարբառով խոսքը. «Աշոտ, քե մատաղ, արագացրու»։ Աշոտն ինձ ասաց. «Մա՛մ, շատ զբաղված եմ, չեմ կարող խոսել, էլի կկապնվեմ»։ Այդ ամբողջ օրն իր հետ չկարողացանք խոսել։ Սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան, երբ տղայիս հեռախոսն անհասանելի էր դարձել, զանգեցի մեր բարեկամի տղային, նա Մատաղիսի հրամանատարի վարորդն էր։ Հակոբը պատասխանեց զանգին՝ Աշոտը մեզ հետ է, ամեն ինչ նորմալ է։ Տղաս վերցրեց հեռախոսը, ինձ հանգստացրեց. «Մա՛մ, ամեն ինչ նորմալ է, նապաստակի պես սատկած, ձորն են լցված։ Այո, մեր տղերքն էլ են զոհվել»։ Հայրիկն իրեն ասաց՝ տղե՛ս, երբեմն ճիշտ նահանջելն էլ է տղամարդկային քայլ։ Տղաս, ով ավագ գնդացրորդ էր, պատասխանեց. «Պապ, երրորդ գծում եմ, եթե նահանջեմ, իմ առջևի տանկերն ու հետևակը կկործանվեն, էլ նման բաներ չասես, դու իմ պապան ես, ինձ սովորեցրել ես, որ պետք է դժվարությունները հաղթահարեմ»։ Իսկ իմ՝ զգույշ լինելու հորդորին միայն արձագանքեց՝ մա՛մ, եթե Աստված կամենա, մենք կվերադառնանք։ Այդ օրը նաև ասաց. «Մա՛մ, եթե չկարողանաս ինձ հետ կապվել, զանգի Հակոբին, նա քեզ կասի, որ ես լավ եմ»։ Դա մեր վերջին զրույցն էր։ Սեպտեմբերի 29-ին անընդհատ իրեն էի զանգահարում, վատ կանխազգացում ունեի։ Սեպտեմբերի 30-ին մի կերպ կապվեցի Հակոբի հետ։ Աշոտին արդեն բերել էին մեզ մոտ, ամուսնուս զանգահարել էին, կանչել, բայց նա չէր հավատում, ասում էր՝ զանգի Հակոբին։ Երբ Հակոբը պատասխանեց իմ զանգին, ասաց՝ մի անհանգստացիր, Աշոտը լավ է։ Հասկացա, որ նա ինձ ուղղակի Աշոտի վերջին խոսքերն է փոխանցել»։

Աշոտը զոհվում է սեպտեմբերի 29-ին՝ ցերեկը մեկին տասը պակաս Մատաղիսում։ «Անտանելի վատ զգացողություն ունեի, ու պատահական ֆիքսել էի ժամը, իսկ հետո մարտական ուղու մեջ տեսա նույն տվյալները։ Աշոտս ճանաչելի է եղել, դեմքը՝ բաց, ես կարողացել եմ իրեն հրաժեշտ տալ»։

Ապրելու ուժի մասին։ «Մի առիթով Աշոտս ինձ ասել է. «Դու ինձ համար այնքան ուժեղ կնոջ կերպար ես։ Շատ հպարտ եմ, որ քո նման ուժեղ մամա ունեմ»։ Աշոտիցս մի քանի ամիս հետո միջնեկ տղայիս բանակ զորակոչեցին։ Ներքին հրաման եղել էր, որ զոհված զինծառայողների եղբայրները չեն մեկնելու ծառայության, բայց միջնեկ տղայիս բանակ տարան։ Մեզ խաբեցին՝ ասելով, որ մեր տղան դիրքեր չի բարձրանա, բայց դիրքեր էր բարձրացել։ Մեկ տարի երեք ամիս հետո, երբ օրենքն արդեն գործեց, առաջին զորացրվողն իմ տղան դարձավ։ Սարսափելի օրեր ապրեցի, առողջությունս վատացավ։ Բայց նայեցի իմ երկու տղաներին, իրենց ծանր հոգեվիճակին ու ինձ մեղավոր զգացի իրենց առաջ։ Հիշեցի, որ Աշոտն ինձ ուժեղ մամա էր կոչում։ Այն միտքը, որ պետք է իմ երեխաների կողքին լինեմ, ինձ ուժ տվեց։ Ծանր օրեր ենք ապրում։ Ամենադաժանն այն է, որ ծնողը գիշերը գլուխը դնում է բարձին ու երազում քնի մեջ իր բալին տեսնելու մասին։ Փոքր տղաս միշտ եղբոր ուսերին էր, Աշոտը Վահեին ուսերի վրա պահած տանում էր տատիկի տուն, խանութ։ Մինչև հիմա Վահեն ասում է՝ կարոտում եմ Աշոտի ուսերը, որ նստում էի ու ամենուր շրջում»։

Հ. Գ. - Ավագ գնդացրորդ Աշոտ Խաչատրյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրով, հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից։ Հուղարկավորված է Այգեշատի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank