Yerevan, 20.July.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ հիմա կատարվում է, ընթացող պրոցեսների տրամաբանական շարունակությունն է։ Ընթացող պրոցեսներ ասելով՝ նկատի ունեմ տարածաշրջանում իրավիճակը, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հարցը։ Կարգավորման մեջ միշտ եղել է տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցը, մասնավորապես, որ լինի Ադրբեջան-Թուրքիա հաղորդակցություն։ Այլ հարց է, որ սկզբնական փուլում դա եղել է ութերորդ, տասներորդ հարց, այսինքն՝ սկզբում եղել է Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների հարց և այլն։ Բայց քանի որ Ադրբեջանն ուժի միջոցով մնացած հարցերը լուծել է, իր օրակարգում այդ հիմնական հարցն է մնացել՝ ինչպես Հայաստանի տարածքով ապահովել կապը Նախիջևանի հետ՝ նկատի ունենալով նաև հեռահար նպատակներ, փորձելով ճանապարհը ստանալուց հետո դրա հետ կապված ինչ-որ արտոնյալ իրավունքներ ձեռք բերել, հետագայում փորձել «փախստականներ» բերել Հայաստան և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, երբ անդրադառնում ենք Սյունիքով հնարավոր ճանապարհի գործարկման հարցին, որը Հայաստանի իշխանությունները ճանապարհ և խաչմերուկ են կոչում, ամերիկյան կողմը և մյուս դերակատարները՝ միջանցք։

Վերլուծաբանն ասում է՝ երբ սկսվեց ռուսուկրաինական հակամարտությունը, որը վերածվեց Ռուսաստան-Արևմուտք հակամարտության, այդ հարցը դարձավ ավելի ակտուալ։ «Փաշինյանը որդեգրեց այն քաղաքականությունը, որ այդ խնդիրը պետք է լուծվի՝ սիրաշահելով Արևմուտքի մոտեցումներին և ոչ մի դեպքում թույլ չտալով, որ այդ ճանապարհը լինի Ռուսաստանի վերահսկողության տակ, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Նշվում էր՝ այդ ճանապարհը պետք է լինի Հայաստանի վերահսկողության տակ, բայց Ռուսաստանի սահմանապահ ուժերը վերահսկելու էին անվտանգությունը։ Այստեղ մի հետաքրքիր հարց կա, որին իշխող ուժի քարոզչությունը շատ քիչ է անդրադառնում։

Ասում են՝ տարբեր ձևով ենք «ընթերցում» այդ տեքստը, դրա համար ստեղծված եռակողմ հանձնաժողովը դադարեցրեց աշխատանքը։ Փաշինյանն այդ մասին ասաց նաև վերջին ասուլիսի ժամանակ՝ նկատի ունենալով այն խումբը, որ գլխավորում էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները՝ համապատասխանաբար Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը։ Իրենք պատրաստել էին մի նախագիծ, բայց դրա մասին ոչ մի կոնկրետ բան չի ասվում, այն դրված էր սեղանին 2023 թվականի հունիսին՝ Ղարաբաղի բռնի տեղահանումից մի քանի ամիս առաջ, և հայկական կողմն է հրաժարվել դրա իրականացումից։ Եթե հայկական կողմն այդքան բաց է, տոլերանտ, «բաստիոն» է ու ժողովրդավար և այլն, ինչո՞ւ չի բացահայտում՝ կոնկրետ ո՞րն է հակասությունը, որ այդ նախագիծը չկայացավ, այսինքն՝ ի՞նչ էր առաջարկում ռուսական կողմը, որին Հայաստանը դեմ էր, կամ ի՞նչ էր առաջարկում հայկական կողմը, որին Ռուսաստանն էր դեմ։ Հանձնաժողովի՝ Ռուսաստանի նախագահողը պարբերաբար ասում էր նույնը, ինչ Փաշինյանն է ասում՝ հարցը պետք է լուծվի Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման և այլնի հիման վրա։ Այս դեպքում ո՞րն է եղել խնդիրը, որ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ։ Ինձ թվում է, որ այդտեղ շատ հեշտ լուծելի հարց կար՝ անվտանգության վերահսկողության, այսինքն՝ եթե հիմա հայթուրքական սահմանին ռուսական ուղեկալներն են կանգնած, կարելի էր այդ ճանապարհին էլ նման մի բան դնել, ինչպես ԵՄ դիտորդները, հեռադիտակով հետևեին, թե ինչ է կատարվում։ Բայց խնդիրն այն է, որ հայկական կողմը ոչ մի դեպքում չի ուզում այդ հարցն ավելի բացել, քանի որ դա անկյունաքարային հարց է։ Եթե մինչև Ղարաբաղի էթնիկ զտումն այդ հարցը լուծվեր, տրամաբանական է, որ մյուս գործընթացները չէին լինի։ Դրա համար Փաշինյանն այդ հարցին չի անդրադառնում։ Հիմա ո՞րն է իր խնդիրը։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը մի կողմ գնա, բայց դա գեղեցիկ ձևով փաթեթավորվի, որպեսզի իրեն չասեն՝ այսքան խոսում էիր սուվերենության մասին, ինչո՞ւ ես ճանապարհը տալիս, ընդ որում՝ այս մասով դեռ բազմաթիվ հարցեր ունենք։ Հիմա փորձում է գեղեցիկ փաթեթավորում գտնել, բայց դժվար է գտնել երկու պատճառով։ Առաջին՝ որքան էլ փորձի խուսափել, միևնույնն է, պետք է սեղանի վրա դնի առաջարկներն ու ասի՝ այս մեկն ավելի սուվերեն է Հայաստանի համար, քան նախատեսում էր եռակողմ աշխատանքային խումբը, որովհետև ինչ-որ պահի այդ հարցը բարձրացվելու է։ Երկրորդ՝ նա միշտ խոսում է ամեն ինչ փոխադարձության հիմունքներով անելու մասին, այսինքն՝ ճանապարհի հետ կապված Հայաստանի քայլերը պետք է նաև Ադրբեջանն անի, իսկ հիմա ասում է՝ նման բան չկա։ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հատվածը ոչ մի առնչություն չի ունենա երկաթգծին, էլ չեմ խոսում մնացած կոմունիկացիաների մասին։ Արդյունքում չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու ճանապարհի այն հատվածը, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ։ Վերջ»,-նշում է մեր զրուցակիցը։

Նրա կարծիքով, Փաշինյանի համար բարդ իրավիճակ է ստեղծվել, մի կողմից՝ ցանկությունը կա, մյուս կողմից՝ դժվարանում է գտնել այդ ամենը ճիշտ ներկայացնելու ձևը։ «Մտածում է՝ ինչպես ճանապարհը տա ամերիկացիներին, որ և՛ Ադրբեջանն ու Թուրքիան գոհ լինեն, և՛ Ռուսաստանն ու Իրանը հանգիստ վերաբերվեն դրան, և՛ Հայաստանի ընտրողն էլ չհասկանա, թե ինչ եղավ»։

Վերջերս հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձեց պատասխանել վերջին շրջանի ամենակարևոր հարցերին, բայց պատասխաններն ավելի շատ հարցեր առաջ բերեցին, և շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, թե տեղի ունեցած և ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը հերթական անգամ փորձ արվեց բարդել այլոց վրա։ Մարգարյանն ասում է՝ Փաշինյանին դժվար էր տրվող հարցերին պատասխանելը։ «Ինձ թվում է՝ մարդկանց մեծ մասին պատասխանները չեն գոհացրել։ Օրինակ՝ Սոնա Մնացականյանի վրաերթի հետ կապված նա միշտ չի տալիս մի կարևոր հարցի պատասխան։ Ամեն ինչ մի կողմ դնելով՝ կա մի պարզ բան, որ վարչապետի շարասյան մեջ մշտապես լինում է բժիշկ, և առնվազն մեկ բան կարելի էր անել՝ հրահանգել, որ բժիշկն իջնի, առաջին օգնություն ցույց տա, ոչ թե փախչել, իսկ շտապօգնությունը լրիվ այլ մարդիկ կանչեին։ Հաջորդը՝ Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկների մասով։ Նա չի հերքում, որ 2019 թվականին եղել է այդ առաջարկը, ու հիմա ուղղակի անլուրջ է ասել, որ այդ առաջարկն ինձ չէր ուղղված, որովհետև փաստաթղթի վերևում գրված էր նախագահին։ Փաստացի եղել է առաջարկ, որին նա առնվազն ընթացք չի տվել, էլ չեմ ասում իրենց գաղտնի, միջնորդավորված բանակցություններն Ալիևի հետ, որոնք բացահայտվել են, թե ինչպես են Պրահայում Նիկոլի ուղարկած մարդիկ՝ Արսեն Խառատյանը, Գայանե Աբրահամյանը, հանդիպել Ալիևի բանագնացների հետ։ Դրա մասին մինչև պատերազմը գրվել է, փաստերը հրապարակվել են։ Ադրբեջանական կողմը մեղադրել է, որ ժամանակին Փաշինյանը խոստացել է գնալ զիջումների, հետո հրաժարվել է և այլն։ Որքան նա ավելի շատ է խորացնում այս գծերը, և նրան թվում է, թե իր ծրագիրը առաջ է տանում, խնդիրները շատանում են, և նրան դժվար է լինում այդ ամենը նորմալ ձևով բացատրել։ Նույնն իբր պետական «հեղաշրջման» մասով։ Պարզ օրինակ բերեմ՝ երեկ հաղորդագրություն տարածվեց, որ բացահայտվել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը։ Տեսեք՝ բացահայտվել է սպանություն, քննչական կոմիտեն անուններ չի հայտնում, անուն-ազգանվան առաջին տառերն է ասում, այսինքն՝ այդ դեպքում հարգում է անմեղության կանխավարկածը։ Իսկ «հեղաշրջման» դեպքում մի փուչիկ է, դա դեռ պետք է ապացուցվեր՝ կա՞ր հեղաշրջման նախագիծ, թե՞ ոչ, բայց այս դեպքում բազմաթիվ անուններ են հրապարակվել, մեղադրանքներ են առաջադրվում, բազմաթիվ հայտարարություններ են արվել այն դեպքում, երբ հանցանքը չկա։ Փաստորեն, մի դեպքում հանցանքն առկա է, հարգում են անմեղության կանխավարկածը, մյուս դեպքում դեռ պետք է ապացուցել՝ եղե՞լ է նման մտադրություն, թե՞ ոչ, բայց գործ են հորինում, որի ընթացքում բազմաթիվ դժվարություններ առաջացան իրենց համար։ Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Կաթողիկոսի դեմ սանձազերծած արշավն է շատ մեծ դժվարությամբ կարողանում առաջ տանել, չի ստացվում մարդկանց մոբիլիզացնել։ Ինձ թվում է, որ նա կարողացել է ստեղծել մի մթնոլորտ, որտեղ մարդկանց առանձնապես չեն էլ հետաքրքրում իր բարձրացրած խնդիրները։ Ցանկացած կառույցում կարող են լինել բացասական երևույթներ, բայց շատերն են հասկանում, որ այն, ինչ Փաշինյանն է անում Եկեղեցու մասով, լրիվ այլ նպատակ է հետապնդում։ Շատերին նաև դուր չի գալիս նրա արտահայտման ձևը, ռուսերեն ասում են՝ «хамский»։ Ձևակերպումների մեջ տարրական հարգանք չկա։ Եկեղեցուն դնենք մի կողմ։ Կաթողիկոսը նրանից տարիքով մեծ է, և նրա մասին արտահայտվելիս Փաշինյանը չունի տարրական հարգանք։ Ընդհանրապես, լկտի պահվածք ունեն այն մարդկանց նկատմամբ, որոնք, ի տարբերություն իշխող թիմի, ինչ-որ հետագիծ ունեն։ Կարող է սխալներ էլ ունեն, բայց նաև շատ օգտակար բաներ են արել։ Չեմ էլ ուզում կրկնել այն արտահայտությունները, որոնք արեց նաև ասուլիսի ժամանակ։ Եվ սա մարդկանց դուր չի գալիս, անգամ լկտիությունը պետք է սահման ունենա»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage Health Fund for Children of Armenia is the Beneficiary of "The Power of One Dram" Program in JuneTeam Group, NVIDIA, and Firebird Announce a $500 Million Megaproject to Build a Regional AI Supercomputing Hub "Plain and Simple": Financial Literacy with AraratBankAmeriabank joins TOON EXPO to be held first time in MoscowIdram Participates in Panel Discussion on E-Commerce Development CooperationThe Power of One Dram Concludes Another Program with the 4090 FoundationArmenian alcoholic beverage producers appeal to international organizations to stop Georgia's blockade Ucom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer IDBank and Idram Team Visited the Heroes Rehabilitation CityChildren’s Day with Events and Discounts: Idram JuniorUcom and Impact Hub Yerevan Announce 2025 Fellowship Cohort Driving Armenia’s Circular Economy Transition AraratBank supported the “What? Where? When?” intellectual charity quiz IDBank at Cashless Forum Uzbekistan 2025: Building the Future of Customer-Centric Banking Unibank Sponsors the “Yerevan Dialogue” International Forum