Yerevan, 06.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետևելով Նիկոլ Փաշինյանի վերջին 4,5 ժամանոց ասուլիսին՝ առաջին տպավորությունն այն էր, որ նա ցանկանում էր ստելու, մանիպուլ յատիվ արտահայտությունների, զազրախոսության, բառային ագրեսիայի նոր ռեկորդ սահմանել: Կարծում ենք՝ դա նրան հաջողվեց:

Մեր այդ տպավորությունը հիմնավորող օրինակները շատ-շատ են, բայց նախ՝ դիտարկենք հիմնականներից մեկը: Փաշինյանն ասում է, թե 2022-ի հոկտեմբերի 6-ին ինքը ոչ միայն Արցախը ճանաչել է Ադրբեջանին պատկանող, այլև... ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Սա ոչ միայն աբսուրդային հայտարարություն է, այլև հատուկ տակտիկա: Փաշինյանը միտումնավոր անում է այնպիսի հայտարարություններ, որ դրանք լսող նորմալ, բանական մարդու ուղեղը, պատկերավոր ասած, ճաքի:

Այսինքն, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ մինչ այդ Հայաստանի տարածքային ամբողջականությունն անճանաչ էր: Հասկանո՞ւմ եք, պետությունը, 1991-ից սկսած, միջպետական հարաբերություններ է հաստատել, միջազգային կառույցների ու կազմակերպությունների է անդամակցել (ՄԱԿ, ԵԽԽՎ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն), ունեցել է մի քանի իշխանություն ու ղեկավար, բայց... ՀՀ տարածքային ամբողջականությունը Նիկոլ Փաշինյանն է ճանաչել, այն էլ՝ Պրահայում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ուրանալով Արցախը:

Ի դեպ, փաշինյանական «ճանաչումների» վերաբերյալ, կարծում ենք, բավականին ուշագրավ է «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի այն արձագանքը, որ Փաշինյանը որևէ լիազորություն չուներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու: Ու, առհասարակ, այդ ճանաչումն իրավական ուժ էլ չունի, որովհետև գոյություն չունի ՀՀ համապատասխան ընթացակարգեր անցած միջազգային պայմանագիր, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում:

Ամենից կարևորը, որ պետք է ասել «ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու» մասով Փաշինյանի վերջին մանիպուլ յատիվ հայտարարության վերաբերյալ, այն է, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում նման «ճանաչում» անելով՝ ինքն ուղղակիորեն արձակեց Ադրբեջանի ու Թուրքիայի արյունոտ ձեռքերը՝ Արցախի օկուպացիա իրականացնելու, Արցախը հայաթափելու, ըստ էության՝ Արցախի հայության հանդեպ ցեղասպանական ոճիր գործելու համար:

Սա է էականն ու փաստականը, եթե «ասուլիսային», կներեք, լոլոները դնենք մի կողմ: Կամ, օրինակ՝ հայտարարում է, թե՝ Հայրենիքի մի մասը կորցրել ենք, բայց պետություն ենք ձեռք բերել: Նկատի ունի, որ Արցախը ուրանալու, հանձնելու փոխարեն, ինքը՝ Փաշինյանը, ձեռքբերում ունի, այն է՝ Հայաստանն ու ՀՀ ինքնիշխանությունը: Սա ավելին է, քան մանիպուլյացիան:

Սա, եթե խորամուխ լինենք, գաղափարաքաղաքական դիվերսիա է հենց Հայաստանի Հանրապետության դեմ: Ողջ հարցն այն է, որ ՀՀն, որպես ինքնիշխան պետականություն, հենց Արցախյան շարժման արդյունք է: Ավելին, ՀՀ սուբյեկտայնությունն ու տարածաշրջանային, աշխարհաքաղաքական կշիռը անցած տասնամյակներին ապահովվել է հենց Արցախյան ազատամարտի ու Արցախի առկայության շնորհիվ: Եվ եթե դու ուրանում ես Արցախը, ապա ՀՀ-ի տակից քաշում-հանում ես իր հիմնական հենասյուներից մեկը:

Մյուս հենասյունն էլ, ի դեպ, Հայ առաքելական եկեղեցին է՝ որպես հայությանը միավորող ազգային, բազմադարյա, ավանդական կառույց: Ու, անկասկած, հենց դա է պատճառը, որ Փաշինյանն ու նրա իշխանական խումբը նման արշավանքի են ելել հենց Եկեղեցու դեմ:

Բայց մի հարց էլ կա Փաշինյանի նշած «ձեռքբերման» պահով: Լավ, ինչ կարգի անձնավորություն, ինչ նկարագրի տեր պետք է լինել, որպեսզի հազարավոր երիտասարդ զինվորականների կորուստը, հայրենիքի մի մասի կորուստը, հազարամյա սրբավայրերի կորուստն ու թշնամու կողմից ապականումը համարես... ձեռքբերում:

Փաշինյանն, ի դեպ, էլի կրկնեց իր այն «թեզը», թե ինքն ավելի վաղ պետք է ասեր, որ Արցախը... ադրբեջանական է, և՝ վերջ: Էհ, ո՞վ էր լեզուդ «բռնել», ասեիր: Սա այն նույն Փաշինյանն է, որ, տեղին է հիշեցնել, 2018- ին, վարչապետության 100 օրով բղավում էր. «...եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ...»:

Ստորագրել է, այն էլ՝ ինչպես. 2020 թ. նոյեմբերի 9-ին, մի հատ էլ եռակողմ՝ 2021-ի հունվարին՝ Մոսկվայում, 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, մի հատ էլ 2023-ի հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում (միակողմանիորեն, ի դեպ, առանց Ալիևի): Հա, մի հատ էլ Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագիր» են վերջնականապես համաձայնեցրել, որի բովանդակությունը հայ ժողովրդից թաքուն է պահվում:

Բայց հարցն այդ չէ միայն: Օրինակ՝ Փաշինյանը 4,5 ժամ ինչի մասին ասես խոսեց, ում մասին ասես՝ վիրավորական արտահայտություններով դրսևորվեց, Մայր Աթոռի հասցեին սպառնալիքներ վերահնչեցրեց (կարելի է ասել, որ նրա ասուլիսը իր վերջին շրջանի անընդունելի գրառումների ձայնային տարբերակն էր), բայց այդպես էլ սահմանազատման առաջիկա աղետային դրսևորումների մասին կոնկրետ բան չասաց:

Մինչդեռ, կան տեղեկություններ, որ Աբու Դաբիում պայմանավորվել է Ալիևի հետ, որ սահմանազատումը նոր թափով պետք է վերսկսվի, և այն տեղերից, որտեղ Ադրբեջանը Հայաստանից ուզում է էլի տարածքներ խլել, իսկ Փաշինյանն էլ, հասկանալի է, նոր «ձեռքբերումների» է համաձայն:

Երևի մի «ձեռքբերումն» էլ այն է, որ գործնականում Ադրբեջանի պահանջով Փաշինյանի իշխանությունը լծվել է ՀՀ Սահմանադրությունը ջնջելուն ու «նորը» գրելուն, բայց այնպես, որ հղում չլինի ՀՀ անկախության հռչակագրին: Այսինքն, Փաշինյանը, Ադրբեջանի պահանջով, առոչինչ է ճանաչելու ՀՀ անկախության հռչակագիրը՝ առկա պետականության հիմնարար քաղաքական ակտփաստաթուղթը:

Էլ ի՞նչ կարելի է առանձնացնել Փաշինյանի վերջին ելույթից: «Արտապատվիրակումը»: Նա այս կամ այն ոլորտային ընկերության կառավարումը համեմատեց... երկրի տարածքի մի մասը, այդ տարածքով անցնող ռազմավարական նշանակության ենթակառուցվածքը օտարին հանձնելու հետ:

Փաշինյանը այս վերջին ասուլիսը նրա մեկ այլ՝ 7 տարի առաջ արված հայտարարություն հիշեցրեց. «ՀՀ-ում բիզնեսով զբաղվող որևէ մեկն անհանգստանալու որևէ բան չունի: Ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլվելու, ոչ մի գործարան և ունեցվածք չի խլվելու» (17.08.2018թ.):

Այդպես էլ ուզում ես ասել՝ այո, իհարկե՜, և ՀԷՑ-ի վրա իրականացված «զախվատ» գործողությունը դրա ցայտուն ապացույցն է: Իրականում, ի դեպ, բիզնեսները «վրաերթ» անելու օրինակները անցած 7 տարիներին շատ ավելի շատ են:

Ի դեպ, վրաերթի մասին: Փաշինյանը հայտարարում է, թե այդ ոչ թե ի՛ր ավտոշարասյունն է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկել ու դարձել նրա ու իր չծնված փոքրիկի մահվան պատճառը, այլ... «վարչապետի ավտոշարասյունը»:

Գիտեք, առաջիկայում, երբ վրա հասնի քաղաքական ու իրավական պատասխանատվության պահը, գրեթե չենք կասկածում, որ հնչելու է հայտարարություն. «Այդ ոչ թե Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, այլ... ՀՀ վարչապետը»: Ելքը, կարծում ենք, նշմարվեց ինքնին. Փաշինյանը կարող է ինքն իրեն ձերբազատել ՀՀ վարչապետի ավտոշարասյան, որոշումների, ստորագրությունների համար պատասխան տալու ծանր բեռից: Դա շատ մարդասիրական մոտեցում կլինի ինչպես իր, այնպես էլ շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացիների ու մի երկու այդքան էլ Սփյուռքի հայերի համար: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ինչի՞ մասին է խոսում վերը նշվածը, ինչի՞ մասին էր նրա ասուլիսը: Իսկ խոսում է այն մասին, որ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի գնալ, ամեն զիջման գնալ, միայն թե «Խաղաղության պայմանագիր» կնքի, որ ընտրություններից առաջ որպես կռվան «ծախի» ժողովրդի վրա, թե՝ տեսեք՝ խաղաղություն բերեցի, չնայած, որ դա ոչ մի խաղաղության մասին էլ չէ, այլ հենց պատերազմի սերմերն է կրում իր մեջ... Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Instant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshop