ISW. Ռուսաստանին չի հաջողվի խուսափել նոր մոբիլիզացիայից
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զինծառայողներին տրվող բարձր միանվագ վճարները թուլացնում են ռուսաստանյան տնտեսությունը, գրում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր նոր ամփոփագրում։
«Բանակում կամավորների ներգրավմանը զուգահեռ՝ ՌԴ-ում խնդիր է դրված նաև ավելացնել ռազմական արտադրության ծավալները, ինչը հանգեցնում է այս ոլորտում աշխատավարձերի աճի։ Բանակի և ռազմարդյունաբերական համալիրի միջև մրցակցությունը սրում է ճակատում կորուստների բարձր մակարդակը, ինչը նվազեցնում է աշխատուժի թիվը երկրում»,- նշվում է հաղորդագրության մեջ, հայտնում է DW-ն։
Ըստ ISW-ի գնահատականի, կորուստների ներկայիս մակարդակի պայմաններում Ռուսաստանը չի կարող անվերջ համալրել իր ուժերը ճակատում՝ առանց պահեստազորի հարկադիր մոբիլիզացիայի։ Թեև Պուտինն ամեն կերպ փորձում է խուսափել դրանից, ռուսաստանյան տնտեսությունը ժամանակի ընթացքում պարզապես չի կարողանա իրեն թույլ տալ պահպանել նորակոչիկներին տրվող ավելի ու ավելի բարձր վճարները, նշում է ISW-ն։
«Ռուսաստանը փաստացի մոմը երկու կողմից է այրում՝ միաժամանակ թուլացնելով դրամավարկային քաղաքականությունը՝ կարճաժամկետ աճը խթանելու համար, և ընդլայնելով հարկաբյուջետային ծախսերը՝ ռազմական ջանքերը սնելու համար։ Այս ռազմավարությունը, ամենայն հավանականությամբ, բացասաբար կանդրադառնա ռուսաստանյան տնտեսության վրա՝ թուլացնելով սպառողների գնողունակությունը, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արժեզրկելով ռուբլին և ստեղծելով ավելի խորը մակրոտնտեսական անկայունություն»,- գրում են ամերիկացի վերլուծաբանները։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































