Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերք․ մանրամասներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել:
Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, տրոտիլ, տարբեր տրամաչափերի 142 փամփուշտ:
Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում՝ քրեաիրավական հետևանքն անխուսափելի է: Մինչդեռ կամավոր հանձնումների դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































