Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


«Որոշները ընկնավորվում են՝ լսելով Հայոց Հայրապետի նվիրական անունը». Ասողիկ աբեղա Կարապետյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Այս էլ կասեմ և կլռեմ, քանի որ այս ծով անարդարության ու կեղծիքի մեջ պետք է միշտ բա՛րձր հնչի ձայնը ճշմարտության»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Գիտեք, թե ինչո՞ւ են հարձակվում հենց Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի վրա՝ անհեթեթություններ դուրս տալով ու զազրախոսելով, և այդ ամենը կազմակերպված կերպով տարածելով: Որոշներ, հայտնի ու անհայտ շրջանակներից, ընկնավորվում են՝ լսելով Հայոց Հայրապետի նվիրական անունը, քանզի՝

ա. Հայոց Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք, աստվածատուր տեսիլք՝ զերծ ամեն տեսակ կրոնական մոլեռանդություններից ու «երկարամորուս» կեղծավոր ձևապաշտություններից.

բ. Իր շնորհալի ու լուսավոր նախորդների նման քայլում է ժամանակին համընթաց՝ ամեն նորն ու լավը, պատշաճն ու վայելուչը ծառայեցնելով հավատքին, հոգևոր կյանքին, հոգևորականության առաջադիմությանն ու Սբ Եկեղեցու՝ որպես կառույց, զորացմանը՝ այդ ամենը միշտ միայն ու միայն ի վայելումն հայոց ազգի.

գ. Որպես Կաթողիկոս ամրացրել ու ամուր է պահում Հայոց Եկեղեցու ինքնիշխանությունը, միջեկեղեցական ու միջազգային հեղինակությունը, իրեն հատուկ սրտացավությամբ, իմաստությամբ և կարողությամբ, ի մի բերելով ազգային բարերարներին, համալրել է Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռի նյութական միջոցները.

գ. Անդրդվելի կերպով տեր է կանգնել Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ հոգևոր ու նյութական, կալվածական ժառանգությանը՝ բռնելով այն եկեղեցավնաս ու ազգադավ ձեռքերը, որոնք օտարում ու մսխում էին համայնքային ու թեմական միջոցները, պատմական կալվածքները.

դ. Ճեմարանական բարձրագույն դպրոցում կրթյալ և դաստիարակյալ հոգևոր նոր սպասավորներով՝ շենացրել ու վերակենդանացրել է Հայոց Եկեղեցու հայրենական ու աշխարհասփյուռ ծուխերն ու հովվությունները.

ե. Ամեն ջանք գործադրել է, որ Մայր Հայաստանում հոգևոր արթնությունն ու դաստիարակությունը սփռվի ընտանիքում, դպրոցում, բանակում և կյանքի բոլոր ոլորտներում, որպեսզի Հայոց պետությունն ու ազգը լինեն զորեղ, լուսավոր և տեր իրենց անցյալին, ներկային ու գալիքին.

զ. Բացառապես ազգային բարերարների հովանավորությամբ ծավալել է բծախնդիր եկեղեցաշինություն՝ հայաստանյան և Սփյուռքի համայնքները ծաղկեցնելով աղոթքի ու պաշտամունքի սուրբ տներով, վերանորոգելով ու վերակենդանացնելով նաև որոշ հինավուրց եկեղեցիներ ու վանական համալիրներ.

է. Ընդարձակել ու սքանչելիորեն պայծառացրել է աշխարհի հնագույն կրոնական կենտրոններից մեկը՝ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Կարելի է տակավին երկար գրել Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Վեհափառ Հայրապետի կյանքի ու առաքելության մասին:

132-րդ Հայոց Հայրապետի աստվածսիրությունը ճառագում է նրա ազգասիությամբ ու հայրենասիրությամբ, իսկ այս լույսը, արդարև, խավարահալած է:

Պարզապես, անկարելի է լռել և թույլ տալ, որ տարածվի սուտն ու թույնը՝ տարիներով գործված ու պատրաստված:

Հայոց Հայրապետն իր անձով, իր կյանքով և իր առաքելությամբ կերտել է պատմություն, ՄԵԾ ԱՎԱՆԴ, որն անջնջելի է մեր Ազգային տարեգրության մատյանից և օրինակելի է ներկա ու գալիք սերունդների համար»,–գրել է նա:

Հետևեք մեզ՝ այստեղ

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards