Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


«Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոնյակ, ծաղիկ, միրգ-բանջարեղեն արտահանող տնտեսվարողները կանգնած են լրջագույն խնդիրների առջև։ Ապրանքը կա՛մ մնում է սահմանին, կա՛մ էլ վերադառնում Հայաստան։ Եվ արտահանման այս խնդիրներն անդրադառնալու են ոչ միայն տնտեսվարողների, այլև, ընդհանրապես, տնտեսության վրա։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ ցանկացած պարագայում արտահանումը փոքր տնտեսության (ինչպիսին, օրինակ՝ Հայաստանի տնտեսությունն է) ողնաշարն է և շարժիչ ուժը։ «Ցանկացած պարագայում, հատկապես, եթե խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը և գյուղատնտեսական վերամշակող արդյունաբերությանը, կա բազմապատիկ էֆեկտ՝ և՛ դրական, և՛, բնականաբար, բացասական։ Օրինակ՝ այս դեպքում ծաղիկ արտադրողները, դրանից առաջ՝ կոնյակ արտադրողները կամ տարբեր ապրանք արտադրողներ խնդիրներ են ունենում արտահանման այն ուղղության հետ, որը մեր հիմնական շուկան է։ Ակնհայտ է, որ այդ խնդիրները բազմապատիկ էֆեկտով իրենց բացասական ազդեցությունն են թողնում նաև մյուս ոլորտների վրա։ Օրինակ՝ գյուղացին նաև պետական աջակցությամբ, բանկի օգնությամբ կառուցել է ջերմոց, և ջերմոցում ծաղիկ է արտադրում կամ մեկ այլ գյուղատնտեսական կուլտուրա, և այդ արտադրանքի հիմնական մասը՝ 80-90 տոկոսը, սպառում է, ասենք, ռուսական շուկան։ Ակնհայտ է, որ եթե նա չկարողացավ իրացնել իր արտադրանքը, ապա նա կրելու է կորուստներ, և իր կատարած ամբողջ ֆինանսական ծախսերը, նաև իր ու իր ընտանիքի աշխատանքային ներդրումը ջուրն են ընկնելու։ Այդպիսով, նա ունենում է ոչ միայն սոցիալական խնդիրներ, այլ նաև փաստացի իր պարտքը, վարկը չի կարողանալու մարել։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է, դրան անդրադառնալու առիթ բազմիցս ունեցել եմ։ Ընդ որում, այստեղ պետք չէ բարդ տնտեսագիտական վերլուծություն։ Բավական է այդ մարդկանց հետ տասը րոպե խոսել, և այդ ամբողջ պատկերը կգա աչքիդ առջև, մարդիկ ամեն ինչ շատ լավ բացատրում են բոլոր երփներանգներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Ակնհայտ է, որ ցանկացած տնտեսվարող արտահանված ապրանքից ստացված եկամուտը «վերադարձնում» է Հայաստանի պետական բյուջե՝ հարկերի և տուրքերի, առօրյա առևտրի, ուսման և այլ վճարների տեսքով։ Ստացվում է, որ տեղի ունեցողն իր անդրադարձն է ունենալու նաև մարդկանց սոցիալական վիճակի վրա։ «Միանշանակ այդպես է լինելու։ Այս ամենը հանգեցնելու է լուրջ տնտեսական դժվարությունների, այդ թվում՝ երկրի ֆինանսական կայունության և մակրոտնտեսական կայունության իմաստով, որովհետև, ի վերջո, արտերկրում վաճառված ապրանքի արտարժութային մուտքերը գալիս են նաև Հայաստան և դառնում արտարժույթի առաջարկ, բերում են կայունություն, դրանցով վճարում են աշխատավարձեր, հարկեր։ Մյուս կողմից՝ նաև ներքին պահանջարկի հարցն է։ Ի վերջո, այդ արտադրողները՝ լինի ծաղիկ արտադրող, թե գյուղատնտեսական մթերք և այլն, իրենց պահանջարկով խթանում են տնտեսական աճը»,-նշում է մեր զրուցակիցը։

Զրույցի ընթացքում տնտեսագետն առանձնացնում է հրապարակված այն ցուցանիշը, որի համաձայն, այս տարվա հունվար-մայիս ամիսներին ունեցել ենք արդյունաբերական արտադրանքի 14,1 տոկոս կրճատում։ «Անցած տարվա այս շրջանում օրվա իշխանությունները, իրար հերթ չտալով, գլուխ էին գովում դրական ցուցանիշների մասով, բայց դա ռուսական ոսկու վերաարտահանման արդյունքն էր, այսինքն՝ Ռուսաստանից ոսկին բերում էին այստեղ, իբրև թե վերամշակում էին, բայց իրականում փաթեթավորում էին և ձևը փոխում, այնուհետև վերաարտահանում էին հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ և այլ ուղղությամբ։ Դա գրանցում էին որպես արդյունաբերության, պատկերավոր ասած, փուչիկային աճ։ Նախորդ տարվա երկրորդ կիսամյակից սկսած, երբ ոսկու ֆենոմենը արդեն վերացավ, իրականում ունեցանք ծավալների կտրուկ նվազում, իսկ արդեն այս տարի փաստացի արձանագրվեց, որ արդյունաբերությունը ոչ թե աճ ունի, այլ էական՝ տասնչորս տոկոսից ավելի անկում։ Սա մտահոգիչ ցուցանիշ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ գյուղատնտեսությունն էլ չնչին՝ զրոյական աճեր է գրանցել նախորդ յոթ տարին և լուրջ դժվարությունների առջև է շարունակում մնալ։ Մեր երկրի իրական հատվածը, որը երկրի տնտեսության ողնաշարն է, կա՛մ զրոյականին մոտ աճ ունի, կա՛մ անկում»,-հավելում է նա։

Խնդիրներ երկրի ներսում, խնդիրներ արտահանման պարագայում։ Ինչո՞ւ դրանց երկրի իշխանությունը չի կարողանում լուծումներ տալ։ Քաղաքական կամքի բացակայության հետևա՞նք է, թե՞ անկարողություն։ Տնտեսագետն ընդգծում է, որ խնդիրների լուծումները բազմաթիվ են, բայց նախ և առաջ առանձնացնում է այն գործոնները, որոնք կարող են նպաստել նմանատիպ խնդիրների առաջացմանը։ «Գործոնները բազմաթիվ են՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ պրիմիտիվ կազմակերպման ձախողումներ, և՛ բանակցային անշնորհքություն և այլն։ Հիմա ակնհայտ է, որ կան աշխարհաքաղաքական լուրջ գործոններ։ Պարզ երևում է՝ այսօրվա իշխանությունները, իրենց նեղ, խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ, և ակնհայտորեն այդ խաղերը ունենում են բացասական ելքեր մեր երկրի ազգային և ռազմավարական զարգացման տեսանկյունից։ Դա փաստ է։ Ակնհայտ է, որ պարբերաբար դրա հետևանքները տեսնում ենք։ Երկրորդը՝ կան կազմակերպական հարցեր։ Օրինակ՝ եթե ներմուծող երկիրն ունի սանիտարահիգիենիկ ինչ-որ կանոններ և այլն, դրանք նաև փոխգործակցաբար պետք է լուծվեն, այսինքն՝ ինչո՞ւ ես թողնում առանց վերահսկողության հարցը, եթե դա օբյեկտիվ է, որպեսզի մեր ապրանքները այդ կանոններից շեղված լինեն, և փաստացի մարդիկ այդ խնդրին հանդիպեն վերջին փուլում։ Ապրանքը արտադրել են, արտահանում են և նոր իմանում, որ նորմատիվ խախտում կա։ Կարելի է երկրի ներսում արտադրողների հետ կազմակերպել գործակցության նորմալ պայմաններ, վերահսկել, աջակցել, որ արտադրողն արտադրի ապրանք, որը արտահանվող շուկայում չունենա սանիտարական կամ այլ խնդիրներ։ Հաջորդը սերտիֆիկացման և այլ ընթացակարգերն են։ Ի դեպ, ԵԱՏՄ շուկայում ունենք միջազգային մեխանիզմների բազմաթիվ համաձայնագրեր։ Հիմա հարց է առաջանում՝ եթե չկա իրական խախտում, կամ պատճառները սուբյեկտիվ են, ոչ թե օբյեկտիվ, ինչո՞ւ չեն կարողանում բանակցային գործընթացներով և նաև մեր ստանձնած իրավունքներին ու պարտականություններին համապատասխան գործադրել միջազգային մեխանիզմները։ Այստեղ է ապիկարությունն ու անկարողությունը։ Պետք է գործադրեն միջազգային մեխանիզմը և պաշտպանեն Հայաստանի արտադրողին և արտահանողին։ Ի վերջո, Հայաստանի տնտեսվարողները «որբի գլուխ» չեն, որ ուր գնան, հայտնվեն տուժողի կամ կորցնողի կարգավիճակում։ Դրա համար կա պետություն, մարդիկ դրա համար պետությանը տալիս են հարկեր, որ ոչ միայն երկրի տնտեսությունը, արտահանումը խթանող միջազգային համաձայնագրեր կնքեն, այլ նաև պաշտպանեն իրենց շահերը, անհրաժեշտության դեպքում գործադրեն այդ համաձայնագրերը։ Բոլոր ուղղություններով ակնհայտ են ձախողումները, մեր քաղաքացիները ճիշտ են, որ մնացել են մենակ, իրենց խնդիրները չեն լուծում, բայց արտահանողների համար բազմաթիվ խնդիրներ են առաջացնում՝ աշխարհաքաղաքական իրենց անվարժ մանևրներով»,-ասում է նա։

Վերջին օրերին քննարկման տիրույթ է վերադարձել «խաչմերուկի, միջանցքի, ճանապարհի» հարցը։ Կողմերից յուրաքանչյուրն իր տերմինով է նկարագրում Սյունիքով հնարավոր ճանապարհի գործարկումը։ Եվ այս անգամ էլ Հայաստանի իշխանություններն առաջին պլան են բերում այն հանգամանքը, որ «Խաղաղության խաչմերուկի» գործարկման դեպքում Հայաստան ֆինանսական միջոցների ահռելի հոսք կլինի։ «Մի քանի տարի առաջ էլ՝ ընտրությունների նախաշեմին, խոսում էին 2,6 միլիարդ եվրո ներդրումների և աջակցության մասին։ Տարիներն անցան, այդպես էլ հայտնի չդարձավ, թե այդ գումարներից ո՞ր մասը եկավ, ի՞նչ ծրագրեր պետք է կատարվեին, ինչո՞ւ չիրականացրեցին այդ ծրագրերը ողջ ծավալով։ Այստեղ պարզ մանիպուլ յացիաներ են, սուտ ու կեղծ խոստումներ՝ իրենց նեղ քաղաքական նպատակների համար։ Գումարները չեն մտնի երկիր, կրկին մեղավոր ու արդարացում կգտնեն»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member