Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում: Դեսպան Գալագերը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ տեղ ունի իր սրտում և հետագայում ևս կշարունակի լինել Հայաստանի բարեկամը։ Զրուցակիցները կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը և ընդգծել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցության հնարավոր ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը հաջողություն է մաղթել Ջոն Գալագերին իր հետագա գործունեության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































