Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Ինչ ապրումներ են ունենում կենդանակերպի նշանները բաժանվելիս

LIFE

Այծեղջյուր

Օրիորդ Այծեղջյուրին, իրականում, ավելի հեշտ է սպանել, քան լքել։ Եվ ոչ թե այն պատճառով, որ նա մինչև վերջ կպայքարի տանջալից հարաբերությունների համար,  այլ նրա համար, որպեսզի հասկանա, թե ինչու ամեն բան վատ ավարտվեց։ «Չէ, դու բացատրի, բացատրի, ասացի»։

Ջրհոս

Հող ու մոխիր։ Հուսահատություն ու ապոկալիպսիս։ Աշխարհը փուլ է եկել և երբեք էլ ոչինչ չի լինի: Ահա թե ինչ է զգում օրիորդը, երբ ավարտվում են հարաբերությունները։ Այնպես որ, նա գնում է տուն և այնտեղ լուռ կուչ է գալիս բազմոցի ետևում՝ մահանալու։ Իր ամբողջ կյանքի սերն ավարտված է, ուրեմն միտք չունի շարունակել իր անիմաստ թշվառ գոյությունը։ Չնայած մեկ-երկու շաբաթից նա հարություն կառնի և նորից կսիրահարվի։ Ընդմիշտ։

Ձկներ

Ուզու՞մ ես երջանկացնել Ձկնիկին, լքիր նրան։ Չէ, իսկապես։ Հենց որ Ձկնիկի սիրեցյալը սկսի մտորել հարաբերությունների շուրջ, Ձկնիկն արդեն ամեն բան կհասկանա և կորոշի «Չկա տղամարդ՝ չկա խնդիր»։ Սակայն սա պատճառ չէ հաճույքներից զրկվելու։ Այդ իսկ պատճառով Ձուկը սկսում է տառապել։ Շատ գեղեցիկ, ինչպես կինոներում՝  «Օ՜, դաժան ճակատագիր, ինչու՞ ես այսքան անգութ իմ հանդեպ»,- և ուշագնաց կլինի։ Հանդիսատեսը՝ կարեկցանքի արցունքներն աչքերին, ծաղկեփնջեր է նետում Ձկնիկի որտքերի տակ։

Խոյ

Խոյ օրիորդը, լսելով «Ներիր, սիրելիս, մեր միջև ամեն բան ավարտված է», վերածվում է սարսափելի աղետի։ Ահարկու աղետի։ Նա ոչնչացնում է բնակարանը (իր սեփական), փշրում է մեքենան (տականք դավաճանի) և ջարդում է սեղանը (մոտակա բարում)։ Եվ այսքանով հանդարտվում է, որովհետև հանկարծ հասկանում է, որ այս մուֆլոնն իրեն արժանի չէր։

Ցուլ

Ցուլ օրիորդին հեռվից է պետք լքել։ Ցանկալի է մեկ այլ մայրցամաքից։ Որովհետև Ցուլը հոգևոր զրույցների վրա ժամանակ չի վատնում, այլ միանգամից փորձում է այս ոճրագործի գլուխը պոկել։ Եվ շատ հաճախ դա նրա մոտ ստացվում է։ Սակայն, եթե տականքը ողջ մնաց, կարող է հանգիստ ապրել. Ցուլն ամեն բան կների․․․ 10 տարի հետո։ Եվ մի օր փողոցում պատահաբար հանդիպելիս կասի՝ «Դե լավ մի դողդողա, ձեռք չեմ տա։ Արի գնանք խմելու»։

Երկվորյակներ

Երկվորյակները շատ տարօրինակ են արձագանքում բաժանման լուրին։ Համենայնդեպս նրանք, ով որոշում է լքել Երկվորյակներին, այդպես էլ ոչինչ չեն հասկանում։ Որովհետև պատրաստվում ես լուրջ խոսակցությանը, տանջվում ես խղճի խայթից, մտածում ես, թե ինչպես անցավ բացատրել և վերջապես, հավաքելով ողջ քաջությունդ, ասում ես «Ներիր, սիրելիս․․․», իսկ օրիորդ Երկվորյակը պատասխանում է «Ի՞նչ։ Դուք ինձ լքու՞մ եք։ Իսկ Դուք ո՞վ եք»:

Խեցգետին

Խեցգետինները չափազանց ցավոտ են տանում բաժանումը, բայց աշխատում են դա ցույց չտալ։ Այլապես բոլորը կփորձեն խոցել հոգին, իսկ այնտեղ առանց դա էլ ավերակներ են։ Դրա համար էլ օրիորդ Խեցգետինը փորձում է ամբողջությամբ թաքնվել իր կաղապարում՝ ամբողջ էությամբ մտնելով աշխատանքի և հորինված «շատ կարևոր գործերի» մեջ։ Այսինքն, նա արցունքախեղդ կլինի եռամսյակային հաշվետվության, կարկանդակի խմորի, լոլիկի մարգի մեջ, բայց անյպես, որ ոչ ոք չտեսնի։

Առյուծ

Առյուծները իսկական կատվի բնազդ ունեն, և նրանք կանխազգում են մոտեցող բաժանումը մինչ տղամարդը նույնիսկ կմտածի դրա մասին։ Եվ, անկասկած, Առյուծ օրիորդը ուղղակի չի հանդուրժի այսպիսի բացահայտ անկումը, չէ որ Առյուծներին չեն լքում։ Նա ինքը կլքի նրան՝ այս տականքին։

Կույս

Կույսի կարգախոսը՝ «Վերլուծիր սա»։ Այսինքն, վերլուծիր ամեն բան, այդ թվում նաև սիրային հարցում։ Կույսը չի արտասվի, այլ հետևություններ կանի և կգրանցի նոթատետրում։ Կարևորը՝ չլքել Կույսին արցունքներն աչքերին, չառաջարկել ժամանակավոր բաժանում, որովհետև նա կսկսի վերլուծել նաև սա։ Եվ այդժամ՝ վայ․․․ Այդժամ ինչ-որ մեկի գլուխը կարող է հանկարծ պայթել, որովհետև այսպիսի «խոշոր» տրամաբանական կառույցները ամեն գլխում չեն տեղավորվի։ Կարծում եմ, պետք չէ բացատրել, թե ում գլուխն է դա լինելու. հաստատ Կույսի գլուխը չէ։

Կշեռք

Կշեռքները շատ հեշտ են տանում բաժանությունը։ Նույնիսկ երախտագիտությամբ՝ շնորհակալ եմ նրանից, Աստված թող առողջություն տա նրան։ Չնայած վերջնական խոսակցությունից հետո օրիորդ Կշեռքը, միևնույնն է, հուսահատության մեջ է ընկնում, որովհետև նրան սկսում է հետևել երկրպագուների ամբոխը, որն այս պահին շատ երկար էր սպասում։ Եվ կրկին ես պիտի ընտրե՞մ։ Այս ի՞նչ բան է․․․

Կարիճ

Անհասկանալի է, թե ինչու են տղամարդիկ լքում Կարիճ օրիորդին։ Կան ինքնասպանության  ուրիշ, ավելի հետաքրքիր միջոցներ։ Չէ որ հենց Կարիճը լսի «Ներիր, մենք պետք է բաժանվենք» արտահայտությունը, նրա գլխում մի զսպանակ կպոկվի, որը հնարավոր չի լինի կրկին ամրացնել։ Կարիճը կսկսի նախագծել վրեժ լուծելու պլան՝ դաժան, անխիղճ, ստորացուցիչ և, իհարկե, անխուսափելի։

Աղեղնավոր

Աղեղնավոր օրիորդը ճակատագրի այս հարվածն ընդունում է հպարտ։ Նա չի հարցնում պատճառների մասին, չի առաջարկում փորձել կրկին և ընդհանրապես ոչինչ չի ասում։ Նա լուռ գնում է տուն և օրերով պառկած մնում։ Եվ վեր է կենում, կարծես ոչինչ չի պատահել և գնում է զվարճանալու, բայց շատ սանձարձակ է զվարճանում։ 

Աղբյուրը՝  NEWS.am STYLE

 

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds