Լավրովը հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թիենծինում հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, կողմերը քննարկել են Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների զարգացումը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Հուլիսի 15-ին Թիենծինում անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Չինաստանի ղեկավարը զրուցել է միջոցառմանը մասնակցող բոլոր նախարարների հետ։ Ավելի ուշ նա առանձին բանակցություններ է վարել Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության հետ։ Լավրովը Սի Ծինփինին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։
ՉԺՀ-ի նախագահը Մոսկվային և Պեկինին կոչ է արել շարունակել իրականացնել ձեռք բերված համաձայնագրերի կատարումը, պաշտպանել երկու երկրի անվտանգությունը և զարգացման շահերը, ամրապնդել փոխադարձ աջակցությունը և համագործակցությունը բազմակողմ հարթակներում, ինչպիսին է ՇՀԿ-ն։
Սերգեյ Լավրովը և Սի Ծինփինը քննարկել են Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստումը՝ ՇՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։




















































