Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


«Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դուբայում Փաշինյան-Ալիև հանդիպմանը հաջորդեցին ոչ միայն երկկողմ պաշտոնական հայտարարությունները, այլ նաև հանդիպման տողատակերի մեկնաբանությունները ինչպես թուրքական և ադրբեջանական, այնպես էլ միջազգային մամուլում։ «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանը, անդրադառնալով հանդիպմանը, նախ և առաջ ընդգծում է՝ այն բավական հապճեպ էր։ «Եթե փորձենք ժամանակացույցը վերհիշել, խոսվում էր, որ հանդիպում կլինի հուլիսի վերջին։ Փաստորեն, բավական արագ կազմակերպված հանդիպում էր։ Այստեղ շատ կարևոր են այդ իդենտիկ տեքստերը, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունները հրապարակեցին։ Շատ կարևոր է դիվանագիտական պրակտիկայում, երբ նման ճանապարհով են գնում։ Այսինքն՝ այն մեսիջները, որոնք իրենց հանրություններին և միջազգային հանրությանը տալիս են, երկկողմ հստակ համաձայնեցված են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։

Անդրադառնում է հնչող այն ձևակերպմանը, թե երկկողմ բանակցությունները ամենաարդյունավետ ձևաչափն են խաղաղության հասնելու համար։ «Ի՞նչ է նշանակում երկկողմ։ Սա նոր բան չէ, այլ իրավիճակը, ընդհանուր գործընթացը խեղաթյուրելու կարևոր բաղադրիչներից է։ Այսօր գործ չունենք երկկողմ բանակցությունների հետ։ Որքան էլ դա ֆորմալ իմաստով երկկողմ է, այսինքն՝ այնտեղ նստած միջնորդ չկա, իրականում որևէ նորմալ մտածող մարդ չի կարող ունենալ ընկալում, որ սրանք երկկողմ բանակցություններ են։ Նախ և առաջ Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է՝ հայտարարված դիրքորոշմամբ, ամենաբարձր մակարդակով, արված քայլերով, հայտարարություններով, այստեղ երկրորդ կարծիք պարզապես լինել չի կարող։ Թուրքիայի ներկայությունը, Էրդողանի ուղիղ հայտարարությունները դրա մասին են վկայում։ Բացի Անկարայի չերևացող մասնակցությունից, այստեղ կա նաև Արևմուտքի մասնակցությունը։ Արտաքին դերակատարներ կան, որոնք, կարծես, շահագրգիռ են, որ ինչ-որ թուղթ ստորագրվի։ Արևմուտքի ներգրավվածության մեջ այդ բաղադրիչն էլ բավական լուրջ դեր ունի, սա միակը չէ, այնպես չէ, որ Արևմուտքը ուրիշ շահեր չունի և միայն ուզում է խաղաղության մասին ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի։ Այստեղ Ռուսաստանին տարածաշրջանային բոլոր զարգացումներից դուրս մղելու՝ տարիներ առաջ եղած ծրագիրը դեռ կյանքի իրավունք ունի, Արևմուտքի՝ Իրանի հնարավոր մասնակցությունը նվազագույնի հասցնելու մղումը գոյություն ունի, այստեղ շատ կարևոր է նաև անձնական գործոնը, օրինակ՝ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի, որ կարողանան ինչ-որ դրական պատմություն ցույց տալ, խաղաղության հասնել և այլն։ Սա հերթական վկայությունն է նրա, որ, բացի ֆորմալ տեսանկյունից, երկկողմ բանակցություն չունենք։ Իրականության մեջ, բովանդակության առումով սա երկկողմ բանակցություն չէ։ Հայտարարության մեջ նշված հաջորդ կետը սահմանազատման գործընթացը շարունակելու մասին էր։ Այստեղ էլ բավական շատ ռիսկեր կան։ Հերթական անգամ ցույց տրվեց, որ ընթացող պրոցեսներում այս գործընթացն առաջին տեղերում է։ Ինչի՞ ականատես եղանք սահմանազատում կոչված ամբողջ գործընթացում. հերթական անհամաչափ, ասիմետրիկ պրոցեսին։

Այնպես, ինչպես մնացած բոլոր հարցերում, այստեղ էլ դրսևորվեցին իրականության մեջ հաղթող և պարտված կողմերի տարբերությունները։ Ադրբեջանը թելադրում է, հայկական կողմն՝ իրականացնում։ Սահմանազատումը սկսեցին Տավուշից։ Հայկական կողմը պնդում էր, որ հաջորդիվ կիրականացվի այն հատվածներում, որտեղ մենք ենք, պայմանական ասած, տուժած կողմը։ Ադրբեջանական կողմը պետք է հետ քաշվի Հայաստանի օկուպացրած տարածքներից։ Փորձը ցույց տվեց, որ որևէ նման հարց չկա։ Հետո սկզբունքը փոխվեց, հյուսիսից հարավ ինչ-որ մոդել ներկայացրեցին, որ իրականացվելու է։ Բոլորովին այլ թեմա է, և այդ ասիմետրիայի հստակ վկայությունն է երկու երկրներում կանոնակարգի ընդունումը։ Այն մեզ մոտ անցավ վավերացման բոլոր ընթացակարգերը, Ադրբեջանում միայն նախագահի ստորագրությամբ ուժի մեջ մտավ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել»,-նշում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, անհանգստությունների հսկա մի փունջ է առաջ բերում «վստահության միջոցների մասին» ձևակերպումը։ «Սովորական պայմաններում կոնֆլիկտի կողմերը ջանքեր են ներդնում հանրությունների մոտ վստահության միջոցները ամրապնդելու ուղղությամբ։ Այստեղ հարկադրված ենք, քանի որ մեր դառը փորձն է դրան տանում, այդ «վստահության միջոցներ» ասված եզրույթի տակ փորձել գտնել այն բոլոր ականները, որոնք կարող են թաքնված լինել։ Այստեղ «վստահության միջոց» կարող է լինել «միջանցքի» խնդիրը, այսինքն՝ տալ ճանապարհ, որով մեր երկրի իշխանությունների բառակազմով Ադրբեջանն Ադրբեջանի հետ կկապվի, կարող է «վստահության միջոց» դիտարկվել «փախստականների վերադարձի» հարցը, որն Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության առաջին հորիզոնականներում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ հայտարարությունը, Սահմանադրության փոփոխության պահանջը կյանքի կոչելը, անգամ ապառազմականացման թեման, որը դեռ ոչ հստակ պաշտոնական պահանջի տեսքով է ձևակերպվում, բայց բոլորս էլ տեսնում ենք, թե ադրբեջանական մամուլն ու փորձագիտական շրջանակները որքան են սա շրջանառում։ Բոլոր այս ռիսկային կետերը կարող ենք վաղը տեսնել՝ որպես «վստահության միջոցների» ամրապնդում։ Իհարկե, «միջանցքին» առնչվող խնդիրն առաջնահերթ հարցերից մեկն է։ Ամեն ինչ դրա մասին է խոսում՝ և՛ միջազգային դերակատարների արձագանքները, և՛ Թուրքիայից ու Ադրբեջանից եկող տարաբնույթ, այս դեպքում՝ ոչ առաջին դեմքերի մակարդակով հայտարարությունները, տեքստերը և այլն։ Բոլորի մոտ «միջանցքի» թեման կարևորագույն կետերից է։ Սա պատահական չէ։ Տասնամյակներ շարունակ սա կարևորագույն խնդիր է եղել առաջին հերթին Թուրքիայի համար. սա ուղիղ ճանապարհ է Միջին Ասիայի երկրների հետ կապվելու, ի վերջո, սա Մեծ Թուրանի գաղափարի կյանքի կոչումն է։ Այս ուղղությամբ Թուրքիան ջանքեր չի խնայում»,-հավելում է նա։

Ուշադրություն է հրավիրում այն հարցի վրա, թե ի՞նչ է անում հայկական կողմը։ «Հայկական կողմն այս դեպքում ոչ թե գնում է բանակցությունների դասական իմաստով, այսինքն՝ ինքն էլ իր շահերը առաջ քաշելով, իր կարմիր գծերը ներկայացնելով, հակառակը՝ հայկական կողմի դիրքորոշումը, բանակցային ռազմավարությունը շատ հստակ է՝ գնալ հնարավոր համաձայնության, ստորագրման՝ ցանկացած գնով ու ցանկացած զիջմամբ, միևնույն ժամանակ փորձել դա փաթեթավորել ու սեփական հանրությանը ներկայացնել այնպես, որ ապագայում ներքաղաքական զարգացումների, վերարտադրման մասով որևէ խնդրի առաջ չկանգնեն։ Իմ դիրքորոշմամբ, սրա հերթական դրսևորումը ԱԳ փոխարտգործնախարարի՝ ճանապարհի վերահսկողությունն ինչ-որ կազմակերպության արտապատվիրակելու մասին հայտարարությունն էր։ Ի՞նչ անուն կդնեն, ինչպե՞ս կկոչեն, ադրբեջանական կողմը հայկական կողմի դեմքը պահելու համար կթողնի՞ «Խաղաղության խաչմերուկ» եզրույթով ներկայացնեն, թե՞ ոչ, հարցի տասներորդական մասն է։ Իրականությունը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջի կյանքի կոչումն է, այսպես կոչված, «միջանցքի» հետ կապված։ Արտապատվիրակման մեջ էլ բազմաթիվ հարցեր կան, ոչ մի հարցի հստակեցում չկա՝ ի՞նչ կազմակերպություն է լինելու, սուվերենությունը, որն անդադար շահարկում են, և որի դեմ է այս ամբողջ պրոցեսը, ի՞նչ չափով է առնչվելու «միջանցքի» հնարավոր կյանքի կոչմանը։ Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն այսօր պարզապես չունենք, ընդամենն ունենք իրողություն, վերջին հանդիպումն էլ դրա մասին վկայեց, որ այս ուղղությամբ հստակ, հետևողական աշխատանքներ են տարվում, փորձ են անում մի կողմից՝ կյանքի կոչել, մյուս կողմից՝ դա մատուցել հանրությանն այնպես, որ հնարավորինս քիչ ցնցումներ առաջացնի Հայաստանի իշխանությունների համար։ Սա էլ է հասկանալի, որովհետև Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հայաստանի գործող իշխանությունները լավագույն, պայմանական ասած, գործընկերն են, որևէ այլ պարագայում չեն ունենա նման բանակցային կողմ, որը հնարավոր բոլոր հարցերում պատրաստ է զիջման, հետևաբար՝ պետք է փորձեն այնպես անել, որ այս կողմը կարողանա իր հանրության մոտ իր դեմքը պահել»,-ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանը։

Հանդիպումից հետո միջազգային և ռուսական մամուլում կարելի էր հանդիպել ձևակերպմանը, որ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվում են խաղաղության մասին՝ գործընթացից դուրս թողնելով տարածաշրջանային կարևոր դերակատարներից մեկին՝ Ռուսաստանին։ «Սա ընդհանուր շղթայի շարունակությունն է և այս գործընթացների արդյունքն է դառնալու։ Վերադառնալով բանակցային գործընթացին՝ կրկին ֆիքսենք, որ ինչքան էլ այն երկկողմ կոչեն, դա երկկողմ չէ։ Դրա հովանավորը մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից՝ Արևմուտքը։ Ռուսաստանի ներգրավվածությունը չի կարող բխել այս կողմերից և ոչ մեկի շահերից՝ և՛ Թուրքիայի առանձին, և՛ Թուրքիայի՝ որպես Արևմուտքի ներկայացուցիչ մեր տարածաշրջանում։ Եթե այս գործընթացը հաջողությամբ կյանքի է կոչվում, բնականաբար, դա մինիմիզացնում է, եթե շատ ավելի ծայրահեղ դրսևորմամբ չասենք, դուրս է թողնում Ռուսաստանին գոնե հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ կապված զարգացումներից։ Զուգահեռաբար, հայ-թուրքական գործընթացում էլ պարբերաբար խոսվում է, որ կողմերը պատրաստ են հաշտության գալ, ամեն ինչ անում են, որ Թուրքիայի հետ էլ հարցերը կարգավորվեն։ Դա ևս մեկ հարված է ռուսական ներկայությանը տարածաշրջանում։ Եթե այս ամբողջ գործընթացը հաջողի, արդյունքում արձանագրվելու է նաև Ռուսաստանի դերակատարման էական նվազեցում։ Սա միաժամանակ հարված է նաև Իրանի դերակատարմանը, մասնակցությանը։ Վերջին զարգացումների արդյունքում տեսնում ենք, թե որքան բարդ է Թեհրանի վիճակը թե՛ տարածաշրջանում, թե՛ ավելի գլոբալ առումով, հետևաբար՝ իրենց համար էլ ավելի բարդ իրավիճակ է ստեղծվելու։ Այլ է խնդիրը, երբ Հարավային Կովկասում կա Ռուսաստանի Դաշնություն, անկախ Իրան-Ռուսաստան հարաբերությունների վայրիվերումներից, և այլ է իրավիճակը, երբ Ռուսաստանը շատ ավելի դուրս է մղված, երբ Իրանի դեմ կան արտաքին բազմաթիվ մարտահրավերներ, և երբ Հարավային Կովկասում թելադրողը, «կուրացիա» անողը Թուրքիան է՝ Արևմուտքի աջակցությամբ և հովանավորությամբ։ Եթե բոլոր կողմերին մի կողմ թողնենք, այս պրոցեսն ուղղակի հարված է նաև Մոսկվային ու Թեհրանին»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member