«Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը. «Փաստ»
ANALYSIS
«Փաստ» օրաթերթը գրում է.
Եկեղեցուն հայտարարված պատերազմի ու ընդդիմադիրների նկատմամբ հարձակումների «ընդմիջումներին» Նիկոլ Փաշինյանը գրառումներ է անում «հատիկ առ հատիկ» սերիալի շրջանակներում՝ ներկայացնելով, թե ինչեր են վերադարձվել պետությանը՝ սկսյալ մի փոքր գարաժից:
Իսկ ի՞նչ են իրականում «հետ բերել» Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը: Օրերս Պետական գույքի կառավարման կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, թե 2023-2025 թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ինչեր են փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Պարզվում է՝ խոսքն, ընդհանուր առմամբ, ընդամենը 26 միավոր անշարժ գույքի մասին է: Ընդ որում, դրանց մեջ շինությունները կազմում են ընդամենը 8-ը՝ մոտ 1400 քմ ընդհանուր տարածքով, իսկ հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է... մոտ 21 հեկտար: Հա, ևս երկու հատ էլ տրանսպոր տ ա յին մի ջոց՝ «հանրահայտ » Rang Rover Sport Supercharghet 5.0-ը և մի Mersedes Benz GLE 350: Ի դեպ, առաջինն արդեն իսկ օտարվել է 4 մլն 957 հազար դրամով:
ՊԳԿ կոմիտեն նաև «ավետում» է, որ, բացի այդ, նախատեսվում է կոմիտեի հաշվեկշռում ամրացնել ևս երկու անշարժ գույք՝ բնակելի տուն և բնակարան։
Չի բացառվում, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը նոր «խորագիր» բացի, որպեսզի թվերն ավելի տպավորիչ լինեն՝ քաղաքական նկատառումներով «հատիկ առ հատիկ պարզապես խլված սեփականություն»: Դե, սկիզբն արդեն դրված է՝ ՀԷՑ-ը, Կրկեսի շենքը և այլն: Մյուսները «հերթի մեջ» են...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































