Էմոցիոնալ խոսքերի, կիսաճշմարտություններ ասելու, կենացներ խմելու ժամանակներն անցել են․ Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Էմոցիոնալ խոսքերի, կիսաճշմարտություններ ասելու, կենացներ խմելու ժամանակներն անցել են։ Ժողովուրդը իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ անտարբեր է նման խոսքի նկատմամբ։ Հիմա եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը, անկախ նրանից՝ այդ ճշմարտությունը կցավեցնի իշխանությանը, ընդդիմությանը, ընդդիմության տարբեր թևերին, հոգևորականներին կամ մտավորականներին։
Մեր ժողովուրդը, ովքեր հավաքականորեն կազմում են մեր հասարակությունը, ապրում են առօրյա կյանքում և լավ գիտեն Հայաստանի իրական խնդիրները։ Նրանք սպասում են, որ ինչ-որ ուժեր կամ անհատներ իսկապես կասեն ճշմարտությունը՝ առանց սեփական շահերն ու ամբիցիաներն առաջնություն դնելու։
Մենք ունենք անվտանգության լուրջ խնդիր։ Մեր հարևան Ադրբեջանը Հայաստանը ներկայացնում է որպես պետություն, որը կառուցված է Արևմտյան Ադրբեջանի հողերի վրա։ Սա հստակ ցույց է տալիս, որ եկել է ժամանակը ճշմարտությունն ասելու և սեփական ժողովրդի հետ ազնիվ լինելու։
Շատ կարևոր է նաև փորձել հասկանալ մեր ժողովրդին, հասկանալ՝ ինչ է ուզում մեր ժողովուրդը։ Էլիտաներին թվում է, թե իրենք ավելի շատ բան են հասկանում, բայց ժողովուրդի անտարբերությունն ու հիասթափվածությունը ցույց են տալիս, որ խնդիրը ժողովրդի մեջ չէ, այլ ղեկավարող խավերի մեջ։ Մենք ունենք այն ժողովուրդը, որ ունենք, և նա լավն է։ Մեզ պետք է ոչ թե ժողովուրդը փոխենք, այլ էլիտաներին։
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
4
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



