Սիրիայում զինված բախումներ են եղել, մահացել է առնվազն 30 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 100-ը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի Ալ Սուվեյդա նահանգում զինված խմբավորումների միջև բախումներ են եղել, մահացել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։
Դրուզների կրոնական առաջնորդներից մեկը՝ Շեյխ Հիքրին, գրավոր հայտարարություն է տարածել, որում նշել է, որ դրուզ համայնքը թույլ չի տա սիրիական բանակին և անվտանգության ուժերին մուտք գործել իրենց տարածք։
Նա նաև մեղադրել է Սիրիայի իշխանություններին բեդվին ցեղերին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար և կոչ է արել միջազգային հանրությանը դրուզներին «անհապաղ միջազգային պաշտպանություն» տրամադրել։
Միաժամանակ իսրայելական ռազմական ինքնաթիռներ են նկատվել Սիրիայի հարավային օդային տարածքում՝ Քունեյթրա-Աս-Սուվեյդա-Դերաա գծի վրայով։ Իսրայելական բանակը որոշ ժամանակ առաջ հարձակում է սկսել Սիրիայի հարավի վրա, գրել են ԶԼՄ-ները։
Հակամարտությունը սրվել է երեկ առավոտյան, երբ դրուզները գրավել են բեդվին արաբ ցեղերին պատկանող մի քանի մեքենաներ։ Կողմերը սկսել են փոխանակվել կրակոցներով և պատանդ են վերցրել մի շարք քաղաքացիական անձանց։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































