ԱՄՆ-ում դադարեցնում են արևային էներգիայի սուբսիդիաները
ECONOMICS
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր արեգակնային և հողմային էներգետիկայի բնագավառում պետական սուբսիդիաները դադարեցնելու մասին: Հրամանագրում նշվում է, որ «ԱՄՆ դաշնային կառավարությունը չափազանց երկար ժամանակ հարկատուներին ստիպել է սուբսիդավորել էներգիայի թանկ և անհուսալի աղբյուրները»: Փաստաթղթում ընդգծվում է, որ արեգակնային և հողմային էներգետիկայի ոլորտում նախագծերի տարածումը «դուրս է մղում էներգիայի մատչելի, հուսալի և կարգավորվող ներքին աղբյուրները», ինչպես նաև «խաթարում է էլեկտրական ցանցի գործունեությունը»:
Օրինագծին հաջորդող 45 օրվա ընթացքում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցերը՝ արեգակնային և հողմային էներգետիկայի ոլորտում հարկային հատկացումների դադարեցման նպատակով:
ԱՄՆ գործող նախագահը նավթային լոբբիի ակտիվ շահառու է, բազմիցս է նշել, որ մտադիր է ավելացնել նավթի արդյունահանումը, իսկ արևային էներգիայի զարգացումը վտանգում է նավթ արդյունաբերողների շահերը։ Մինչդեռ մնացած ողջ աշխարհը գնում է արևային էներգիայի զարգացման ուղղությամբ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































