Yerevan, 09.June.2026,
00
:
00
BREAKING


«Պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»․ հրապարակվել են Լիանա Հարությունյանի կալանավորման որոշումն ու դրա հիմքերը

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 11-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում էր կայացրել 3 ամսով կալանավորել քաղաքացի Լիանա Հարությունյանին։

Վերջինիս պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբքուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով հետևյալը․ «Վերջինս ունի բարձրագույն կրթություն և մատուցել է թարգմանչական ծառայություններ Հնդկաստանի քաղաքացիների համար։ Ի սկզբանե Լիանա Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով»։

Լիանա Հարությույանն ունի երեք անչափահաս երեխա, փոքրը՝ 8 ամսական։

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, Լիանա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել հանցագործությանը նպաստելով տեղեկություններ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով ՀՀ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին օժանդակելու,  իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուրվինդեր Կումարի, քրեական վարույթով դեռևս չպարզված ոմն «Ջոն»-ի և «Աշոք»-ի հետ շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու համար։

Գործը մակագրվել է դատավոր Արշակ Մաթևոսյանին։

Գործի նյութերում նշվում է, որ նախաքննության մարմնի 2025 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ մեղադրյալ Լիանա Հարութունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Վերջինս պատշաճ ծանուցված է եղել հունիսի 16-ին կայանալիք նիստի մասին, սակայն չի ներկայացել։ Դրա արդյունքում դատարանը նրա նկատմամբ կիրառել է դատավարական սանկցիա՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելը։

Նշվում է, որ դատարանի աշխատակազմի նախաձեռնությամբ հունիսի 15-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, մեղադրյալ Լիանա Հարութունյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինս կրկին տեղեկացվել է հաջորդ օրվա դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն հայտնել է, որ չի ներկայանալու մինչև նոր պաշտպանով չապահովվի։

Հուլիսի 8-ին՝ ժամը 14:30-ին, Լիանա Հարութունյանը դատարան չի ներկայացվել, քանի որ չի հայտնաբերվել իր բնակության հասցեում (տան դուռը գտնվել է փակ վիճակում), իսկ ոստիկանության ծառայողի հետ հեռախոսազրույցի ընթացքում մեղադրյալը հայտնել է, որ իրեն չանհանգստացնեն, և ինքը չի պատրաստվում ներկայանալ դատարան։

Դատարանի աշխատակազմի նախաձեռնությամբ կատարված հեռախոսազանգի ընթացքում մեղադրյալը հայտնել է, որ հուլիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, նշանակված դատական նիստի վերաբերյալ ինքը ծանուցագիր չի ստացել և տեղյակ չէ դատական նիստի մասին, ինչին ի պատասխան նրան պարզաբանվել է, որ դատարանը նրա նկատմամբ կիրառել է վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու ձևով դատավարական սանկցիա, որի պարագայում ծանուցագիր իրեն ուղարկվել չէր կարող։

Դատավորի աշխատակազմից մեղադրյալին հայտնել են, որ ոստիկանության համապատասխան աշխատակիցը այցելել է նրա բնակության հասցե, սակայն տան դուռը գտնվել է փակ վիճակում, ինչին ի պատասխան մեղադրյալ Հարութունյանը հայտնել է՝ ոստիկանությունը իրավունք չունի մոտենալ իր բնակության հասցեին և իրեն հարկադրաբար ներկայացնել դատարան՝ հավելելով, որ ինքը զանգահարել է ՄԻՊ-ին: Դրանից հետո մեղադրյալը նշել է՝ «Դուք ձեր ապօրինի քայլերի համար պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»։

Այս պատասխանից հետո մեղադրյալ Լիանա Հարութունյանին ևս մեկ անգամ պարզաբանվել է, որ նա քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ և պարտավոր է ներկայանալ դատական նիստերին, որ քրեական գործով մեղադրյալներից մեկը գտնվում է անազատության մեջ, և նրա չներկայանալու պարագայում դատալսումները պարբերաբար հետաձգվում են։

Լիանա Հարութունյանը պատասխանել է, որ դա իրեն չի հետաքրքրում և նա չունի մեղադրյալի կարգավիճակ՝ հավելելով, որ իրեն այլևս չանհանգստացնեն։ Մեղադրյալն իր խոսքում նաև նշել է, որ լավ է անում, որ ոստիկանների առջև դուռը չի բացում․ «ինչը, որ իմ վրա գրել եք, ինչը, որ հիմա իմ վրա ուզում եք բարդեք, դրա համար պատասխան եք տալու»։

Մեղադրյալը նաև հայտնել է, որ իր պաշտպանը դիտավորյալ չի ներկայանում դատական նիստերին, և դատարանը պաշտպանի հետ ձեռք է բերել «հանցավոր համաձայնություն» իր չգործած հանցանքի համար իրեն դատապարտելու վերաբերյալ՝ կրկին սպառնալով․ «պատասխան եք տալու իմ հանգիստը խանգարելու և իրավունքը ոտնահարելու համար»։

Հիմք ընդունելով մեղադրյալի վարքագիծը՝ դատարանը հուլիսի 8-ի որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալի վարքագիծը միտված է ինչպես վարույթն իրականացնող մարմնի տեսադաշտից ու հասանելիությունից դուրս գտնվելուն, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նրա վրա դրված պարտականությունները չարամտորեն չկատարելուն։

Նրա նկատմամբ բացակայելու արգելքի ձևով կիրառված խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվել է առավել պիտանի խափանման միջոցով՝ տնային կալանքով։

Ընդ որում, դատարանի կողմից ամենախիստ խափանման միջոցը (կալանքը) չի ընտրվել հաշվի առնելով այն, որ մեղադրյալ Լիանա Հարութունյանի խնամքին է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ծնված երեխան։

Պաշտպան Զարուհի Փոստանջյանն իր բացատրություններով վիճարկել է մեղադրյալ Լիանա Հարութունյանի նկատմամբ տնային կալանքի ձևով կիրառված խափանման միջոցի իրավաչափությունը, հավելել՝ մեղադրյալը դիտավորություն չի ունեցել դատարանի կանչով չներկայանալու, և նրա վարքագիծը միտված չի եղել վարույթն իրականացնող մարմնի տեսադաշտից ու հասանելիությունից դուրս գտնվելուն, քանի որ նրա թե՛ բնակության վայրը, թե՛ կոնտակտային տվյալը հայտնի են  եղել դատարանին։

Պաշտպանը նաև նշել է, որ մեղադրյալի կողմից Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին ներս չթողնելը պայմանավորված է եղել տան բակում բաց թողնված շան առկայությամբ, և նրան կապելուց հետո վերջինները ներս են մտել։

Մեղադրյալ Լիանա Հարութունյանն իր հերթին նշել է՝ շատ դժգոհ է եղել իր նախկին պաշտպանից, տեղեկացված չի եղել իր իրավունքների մասին, նրա հետ չի քննարկել որևէ հարց՝ հավելելով, որ հանրային պաշտպանը 2 անգամ չի ներկայացել դատական նիստերին։ Մեղադրյալը նաև ընդգծել է, որ չի ստացել հուլիսի 8-ի դատական նիստի ծանուցագիրը, իսկ երբ ոստիկանները եկել են իրեն հարկադրաբար դատարան ներկայացնելու, ինքը նրանց ասել է, որ ունի երեք անչափահաս երեխա, և եթե տեղյակ լիներ դատական նիստի օրվա և ժամի մասին, ապա ամուսնուն կխնդրեր մնալ տանը և հոգ տանել երեխաների մասին, որպեսզի հնարավորություն ունենար ներկայանալ դատարան։

Դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Լիանա Հարութունյանի նկատմամբ կիրառված տնային կալանքն այլևս ի զորու չէ ապահովել վերջինի օրինական վարքագիծը, հետևաբար նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է փոխարինել առավել պիտանի խափանման միջոցով՝ 3 ամիս ժամկետ կալանքով։

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia