Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ

POLITICS

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում Նախագահը Մեղրիում մասնակցել է հերթական` թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի  բացման արարողությանը, որն իրականացվել է ՀՀ Նախագահի՝ մարզերի համաչափ զարգացման հանձնարականի շրջանակներում:

«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը» ստեղծվել է «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում՝ պահպանելով ամբողջ բժշկական անձնակազմը: Արդիականացված նորաբաց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Մեղրու տարածաշրջանի բնակչությանը մատուցել ժամանակակից, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ:

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում այս բուժհաստատությունում իրականացվել է շուրջ 1.62 մլրդ դրամի ներդրում: Նորակառույց կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և անհրաժեշտ պարագաներով:  «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում» առկա է նաև հեռաբժշկության հնարավորություն:

Նախագահն առողջապահության ոլորտի պատասխանատուների, ՀԲ-ի, բուժհաստատության և մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում», ծանոթացել ստեղծված պայմաններին, առաջարկվող բժշկական ծառայություններին, բուժանձնակազմի հետ զրուցել կենտրոնի գործունեության հետ կապված հարցերի շուրջ: 

Առողջապահության նախարարը զեկուցել է վերջին տարիներին Սյունիքի մարզում առողջապահության ոլորտում իրականացված ծրագրերի, այդ թվում՝ Գորիսի, Քաջարանի և Կապանի բժշկական կենտրոնների հիմնանորոգման ու վերազինման աշխատանքների մասին, որոնց ավելացել է այսօր բացված Մեղրու տարածաշրջանային բժշկական նորակառույց կենտրոնը: Նախարարը ներկայացրել է նաև մարզում առողջապահական արդիական ենթակառուցվածքների ստեղծման և բարելավման ուղղությամբ նախատեսվող առաջիկա ծրագրերը: 

Հանրապետության Նախագահն այնուհետև մեկնել է Քաջարան, որտեղ մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ վերակառուցված մանկապարտեզի բացման արարողությանը: Վերանորոգման և շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 190 միլիոն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, մանկապարտեզի շահագործման արդյունքում կլուծվի ևս 90 երեխայի նախակրթարան հաճախելու խնդիրը, ինչպես նաև Քաջարան քաղաքում կստեղծվի լրացուցիչ 40 աշխատատեղ:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ նրան ներկայացրել են կոմբինատի զարգացման ծրագրերը, իրականացված ներդրումները, ինչպես նաև կոմբինատի աշխատակիցների համար ստեղծված պայմանները: Նախագահը շրջայց է կատարել կոմբինատի տարածքում, ծանոթացել ձեռնարկության արտադրողականության և կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, կոմբինատի կողմից իրականացվող քաղաքաշինական, բնապահպանական, առողջապահական և բարեգործական ծրագրերին:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Սերժ Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն՝ կոմբինատի զարգացման ծրագրերի և հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ:

«Կատարված աշխատանքներն իրոք տպավորիչ են: Եվ եթե  այդ աշխատանքները չիրականացվեին, ապա շատ ավելի հավելյալ բարդություններ կունենայիք միջազգային շուկաներում մետաղի գների անկման հետ կապված: Ես հիշում եմ 2008-2009 թվականները, այն ժամանակ էլ այսպիսի խնդիրներ ունեինք և այն ժամանակ էլ լուծումներ տրվեցին: Հնարավորություն տրվեցին այդ բարդությունները հաղթահարել և հետո արդեն 2011-2012 թվականներին՝ հանքարդյունաբերողների համար ամենաբարենպաստ տարիներին ստանալ իրենց աշխատանքի արդյունք:

Ես վստահ եմ, որ լուծումներ հիմա էլ անպայման գտնվելու են, և ոչ մ իայն Քաջարանում, այլ ընդհանրապես: Մեր հանքարդյունաբերության պոտենցիալը մեծ է, և այսօրվա գործող ձեռնարկություններն անպայման պետք է աշխատեն, նույնիսկ եթե պետք է աշխատեն ինքնարժեքով, անգամ ինքնարժեքից մի քիչ ցածր՝ գիտակցելով, որ ոչ միայն սոցիալական խնդիր են լուծում, այլ նաև, այսպես ասած, պատրաստվում են վաղվա իրենց աշխատանքի արդյունքները քաղել, այսինքն` նախապատրաստվում են միջազգային շուկաների բարենպաստ պայմաններում իրենց շահույթների կամ իրենց կատարած ծախսերի վերադարձին: Շատ լավ հասկանում եմ, որ այն ձեռնարկություններում, որտեղ վիճակը շատ թե քիչ բարենպաստ է, ունեն հավելյալ միջոցներ, ունեն ավելի հարուստ հանքաքար, դժվարությունները շատ ավելի քիչ են, քան միգուցե այստեղ: Բայց երբ ընդհանուր նայում ենք մեր հանքարդյունաբերության համալիրը, կարծես դուք ամենաբարենպաստներից մեկն եք ոչ միայն այն պատճառով, որ ծավալներն են մեծ, վստահ եմ նաև այն պատճառով, որ տարիների տևական աշխատանքը հիմա էլ բոլոր դեպքերում տալիս է իր արդյունքը:

Ես մեր կողմից կարող եմ ավելացնել, որ մենք մշտապես փորձել ենք օժանդակել, որովհետև մեծ կոմբինատները մեր բյուջեի եկամուտների հիմքն են, մեծ ձեռնարկությունները մեր սոցիալական խնդիրները լուծողներն են: Մենք մշտապես աջակցում ենք և հիմա էլ պատրաստ ենք աջակցելու: ՀՀ կառավարությունը և բոլորս պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում և շատ պարագաներում էլ հնարավորություններից էլ ավել ձեզ օժանդակել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր սեփականատիրոջը կամ սեփականատերերին, կառուցվածքը չգիտեմ, ձեզ՝ որպես կոմբինատի ղեկավարներ և, իհարկե, ողջ կոլեկտիվին՝ ամենապարզ բանվորից սկսած, որովհետև հենց նաև նրանց լավ աշխատանքով է, որ գործերը լավ են գնում: Վստահ եմ՝ այս անգամ էլ լուծումներ լինելու, վստահ եմ, ես դրա մասնագետը չեմ, բայց համոզված եմ, որ կլինի մեկ-երկու տարի հետո, գները կնորմալանան, նորից բոլորդ էլի շատ մեծ հաճույքով և առատաձեռն կսկսեք սոցիալական ծրագրերը նաև այս տարածաշրջանի ժողովրդի համար»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Խորհրդակցության ժամանակ հանքարդյունաբերության ոլորտի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության վերաբերյալ զեկուցել են  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու կոմբինատի գլխավոր տնօրենը:

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչության նոր մասնաշենքի բացման արարողությանը: Տեսչությունն սպասարկում է Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքների, ինչպես նաև 46 գյուղական համայնքների 4318 հարկ վճարողների:

2014թ. ՀՀ կառավարության որոշմամբ վիճակագրական ծառայությանը պատկանող շենքը հատկացվել է ֆինանսների նախարարությանը, որը նախատեսվել է Կապանի տեսչության համար: Մինչ այդ տեսչությունը գործում էր վարձակալական հիմունքներով զբաղեցված տարածքում: 

Նորագույն սարքավորումներով վերազինված եռահարկ կառույցի առաջին հարկում տեղակայվել է սպասարկման կենտրոնը, որտեղ հարկ վճարողների սպասարկումը կիրականացվի «մեկ պատուհան» սկզբունքով: Ֆինանսների նախարարության պատասխանատուների հավաստմամբ, այս մասնաշենքի շահագործմամբ ավարտվում է տարածքային հարկային տեսչությունները սեփական շենքով և գույքով ապահովելու ծրագիրը, որի շրջանակներում հարկային համակարգում շահագործման է հանձնվել հիմնովին վերանորոգված 15 վարչական շենք. Կապանի ՏՀՏ-ի վարչական նոր շենքը 16-րդն է: 2016թ. Էջմիածնի և Իջևանի տեսչու թյունների շենքերի հիմնանորոգմամբ կավարտվի բոլոր տարածքային հարկային տեսչությունների վարչական շենքերը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը:

 
 
You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities