Հրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 26-հարկանի բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկուկես ամսական երեխա։
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, հրդեհը բռնկվել է չորրորդ հարկում շաբաթ երեկոյան, տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, և արագորեն տարածվել ամբողջ շենքում։ Հրշեջներին չորս ժամ է պահանջվել կրակը մարելու համար։
Գործակալությունը նաև հայտնել է, որ 39 մարդ, այդ թվում՝ յոթ հրշեջ, թեթև ծխախեղդ է եղել։
Բուժաշխատողները տեղում օգնություն են ցուցաբերել 26 մարդու, ևս 20-ը հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



