«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան
POLITICS«Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, անգամ եթե համաձայնվենք իրենց բոլոր պահանջներին, անգամ՝ 300․000 ադրբեջանցու տեղափոխմանը» — հայտարարում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը:
Բաքուն միշտ նոր պահանջներ է դնելու, որովհետև Հայաստանի ղեկավարը մարդ է, ով համաձայնվում է ամեն ինչի։
Կարապետյանը համոզված է՝ Փաշինյանը պատրաստ է միջանցքը հանձնել, բայց պայմանով՝ որ այն վերահսկեն ամերիկացիները։
«Եթե ադրբեջանցիներ լինեն, կա շանս մի օր վռնդել նրանց, բայց եթե գան ամերիկացիները՝ այլևս անհնար կլինի»։
Գեներալը ընդգծում է՝ եթե կատարվեն Բաքվի պայմանները՝ քաղաքացիական պատերազմն անխուսափելի է։
«Եթե միջանցքը տրվի ԱՄՆ-ին, տարածաշրջանում նոր պատերազմ է սկսվելու։ Բոլոր երկրները՝ այդ թվում Ադրբեջանն ու Թուրքիան, դեմ են, որ ՆԱՏՕ-ն հայտնվի Կասպից ծովում։ Դա ամբողջ տարածաշրջանի համար աղետ է»։
Կարապետյանը հայտարարում է՝ շուտով գալու է Հայաստան ու պատժելու է իշխանություններին։




















































