Խոշոր վթար՝ Նուբարաշենում, բախվել են «Nissan Rogue» ու «Hyundai Elysion», վիրավnրներ կան․ մանրամասներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Նուբարաշեն 9-րդ և 12-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Արա. Մ.-ի վարած «Hyundai Elysion» մակնիշի և 41-ամյա Հայկ Օ.-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայկ Օ.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 42-ամյա Աննա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել են տարածքը:
Բախման հետևանքով «Hyundai Elysion»-ը գլխիվայր շրջվել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:




















































