Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում․ մանրամասներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը գրում է․
«Վաղուց չէի տեսել արտասվող տղամարդու՝ թաց աչքերով, կաթկթող արցունքներով, ով անզորությունից քարացած կանգնել էր՝ չգիտեր՝ ինչ անի։ Չէի տեսել, որ կարելի է կրծքի երեխային պոկել մորից, ժամերով պահել գրկում՝ չկարողանալով նրան վերադարձնել իր մայրիկին, քանի որ մայրիկն այդ պահին գտնվում էր կալանքի տակ։
Կյանքի այս դաժան ու անմարդկային տեսարանի ականատեսը եղա շուրջ վեց ժամ։
Այդ ամենը հիշեցրեց մեկ այլ ողբերգություն՝ 1915 թվականը, ցեղասպանության տարիները…
Հիշեցի իմ տատիկին, ում ընդամենը վեց ամսական երեխայի հետ աքսորել էին Սիբիր…
Չգիտեմ՝ քանի սերունդների ցավ վերապրեցի այսօր դատարանում։
Չգիտեմ՝ ովքե՞ր են այս մարդիկ, ովքեր՞ կարող են նման անմարդկային որոշումներ կայացնել։
Հստակ է մի բան՝ այսօրվա իրականությունը շարունակում է ձևավորվել անարդարության ու խեղված իրավական համակարգի ձեռքով, որտեղ մարդը մնում է տրորված ու անպաշտպան։
Հ.Գ Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ միասին գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում։
Առաջիկա ժամերի ընթացքում կայցելեմ նրանց՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում այնտեղ»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեք երեխաների մայրը մեղադրվում է անօրինական միգրացիայի կազմակերպմանը օժանդակության համար:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































