Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․
«Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է:
Այս ամենից բացի, երկրպագուների սերն առավելագույնն է: Այս տարիների ընթացքում թերևս առանձնանում է 2014 թվականին Չեմպիոնների լիգան հաղթելը, քանի որ մեր մեծ ճանապարհը սկսվեց այդ ժամանակ»,- ասել է Մոդրիչը:
39-ամյա Լուկա Մոդրիչն իսպանական թիմ էր տեղափոխվել 2012 թվականին։ 13 տարվա ընթացքում «Ռեալի» կազմում 597 խաղում նա խփել է 43 գոլ, կատարել 95 գոլային փոխանցում, նվաճել 28 տիտղոս:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոդրիչը կարիերան շարունակելու է «Միլանում»:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































