Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք երեխա էր, բայց նաև շարժուն իր տեսակով։ Որևէ մեկիս չի անհանգստացրել։ Տան միակ երեխան էր։ Ես, իր հայրիկը, մորաքույրը և հորաքույրը ուսանողներ էինք, և նա ուսանողների շրջապատում էր մեծանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Օվսաննան՝ Ալեքսանդրի մայրիկը։ Ալեքսանդրը կամ, ինչպես մայրիկն է ասում, Ալիկը, Երևանում է ծնվել, հայրը Ջավախքից է, մայրը՝ Վայոց ձորից։

Մայրիկը պատմում է՝ փոքր տարիքում որդու հետ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն։ «Տանը հայերեն էինք խոսում, բայց, բնականաբար, բակում ընկերություն էր անում ռուս երեխաների հետ և սկսեց ռուսերեն խոսել։ Վեց տարեկան էր, երբ տեղափոխվեցինք Հայաստան։ Սկսեց դպրոց հաճախել, մի քիչ դժվարանում էր հայերենի հարցում, հայերենի պարապմունքների էր հաճախում, որ որևէ դժվարություն չունենա արտասանության և գրելու հարցում։ Տանն իր հետ պարապել եմ, գումարում-հանում գիտեր, նաև ռուսերեն տառերը։ Մինչև յոթերորդ դասարանը սովորել է գերազանց։ Դրանից հետո ոտքի բարդ վիրահատության ենթարկվեց, բավականին երկար ժամանակ դպրոց չհաճախեց։ Բացարձակ գերազանցիկ չէր, բայց ռուսաց լեզվի քննությունից ամբողջ Վայոց ձորում միայն ինքն էր 19 միավոր ստացել»։

Միջնակարգ դպրոցին զուգահեռ՝ Ալեքսանդրը նաև յոթ տարի երաժշտական դպրոց է հաճախել՝ դաշնամուրի։ Զբաղվել է նաև վոլեյբոլով։ «Մեր տունը դպրոցին շատ մոտ էր, և դպրոցի բակում միշտ ֆուտբոլ էր խաղում։ Ֆուտբոլի ևս հաճախել է։ Պատվոգիր ունի նաև որպես Կոտայքի մարզի լավագույն դարպասապահ»։ Ալեքսանդրն ուսումը շարունակել է Հրազդանի արհեստագործական ուսումնարանում՝ «Խոհարարական վարպետություն» բաժնում։ «Երրորդ կուրսում էր սովորում, երբ 2015 թվականի հունվարին զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության։ Մեկ կիսամյակ էր մնում, որ քոլեջն ավարտեր։ Սկզբում ծառայում էր Ասկերանում, բայց հետո, որպես տան միակ զավակ, իմ դիմումների հիման վրա մի քանի ամիս անց իրեն տեղափոխել են Սիսիան։ Ծառայում էր «Սիսական» գնդում՝ որպես հրետանու հաշվարկի օպերատոր։ Տարին երկու անգամ զորավարժությունների էր մասնակցում, դիրքեր չէր բարձրանում։ 2015 թվականից ես էլ եմ անցել ծառայության Զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Ծառայել եմ Կապանում՝ հետախուզությունում։ Դա արել եմ իրեն մոտ լինելու համար։ Միշտ միասին ենք եղել»։

2017 թվականին Ալեքսանդրը զորացրվում է։ «Սկզբում իր սրտով աշխատանք չէր գտնում, պատրաստ չէր նաև կիսամյակային ուսումը շարունակել։ Ես չէի ցանկանում, որ նա հետախուզությունում ծառայեր, քանի որ գիտեի դրա բարդությունները։ Ապրիլ յան պատերազմի մասնակից եմ, եղել եմ Ջրականում։ Ալիկը Կապանում հակաօդային պաշտպանությունում ծառայության անցավ՝ որպես ռադիոլոկացիոն հետախուզական կայանի օպերատոր։ Իր և՛ ժամկետային, և՛ պայմանագրային ծառայությունն անցավ Սյունիքի մարզում։ Որոշել էր նաև Գորիսի բուհում՝ հեռակա բաժնում շարունակել կրթությունը, բայց այդ օրերին վատառողջ էր, մինչև սեպտեմբերի 30-ը պետք է փաստաթղթերը տանեինք, որ կապի բաժնում ուսումը շարունակեր իր ծառայությանը զուգահեռ, բայց չհասցրեցինք։ Բացի ծառայությունից, նա նաև իր ազատ օրերին աշխատում էր Կապանի ռեստորաններում՝ որպես բարմեն-մատուցող։

Շատ լավ էր տիրապետում իր գործին։ Ալիկն էր սովորեցնում տղաներին, հետո նաև ինձ, երբ գալիս էին աշխատանքի ընդունվելու, որ օպերատոր դառնային և օդային տարածքը վերահսկեին։ Մանկության տարիներից իրեն գրավել են ռազմական օդանավերը, ցանկություն ուներ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում սովորելու։ Ասում էր՝ պետք է ՍՈւ վարեմ, բայց ոտքի հետ կապված խնդիրը խանգարեց։ Իր ընկերներն ասացին՝ կարող ես սովորել ու ռազմական ավիադիսպետչեր լինել։ Արձագանքել էր՝ ի՞նչ եք ասում, ՍՈւ-ի կողքին կանգնեմ, բայց ղեկին չլինե՞մ։ Բայց երբ ծառայության ընթացքում օդային տարածքն էր հսկում, ասում էր. «Մա՛մ, իմ գործը սիրում եմ, ինչո՞ւ այն ժամանակ չսովորեցի, ավիադիսպետչեր կլինեի»»։

44-օրյա պատերազմը շատերի երազանքների ու նպատակների ընթացքը փոխեց։ «Ալիկը մի փոքր վատառողջ էր, և սեպտեմբերի 24-ից տանն էր։ Առավոտյան տագնապ հայտարարեցին, գնաց զորամաս, տուն չէր գալիս, ես իր դեղերը, անհրաժեշտ այլ իրեր ուղարկեցի»։ Պատերազմի օրերին Ալիկն ու ծառայակից ընկերներն իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները։ Ծառայելով ՀՕՊ-ում՝ պատերազմի օրերին, երբ արդեն շարքից դուրս էին եկել Շուշիի և Հադրութի հակաօդային կայանները, Արցախում օդը հսկում էին Կապանի երկու դիվիզիոնները, գունդը և մյուս դիվիզիոնը Գորիսում։

Ալեքսանդրը եղել է բարձունքի վրա, մի կողմում Զանգելանն էր, մյուս կողմում՝ Կուբաթլուն։ «Նրանք Արցախի սահմանին մոտ էին։ Իրենք հաղորդում էին տվյալները, Արցախում Ս-300-ները հարվածում էին»։ Ալեքսանդրի հաղորդած ճշգրիտ տվյալների շնորհիվ մեծ վնաս է հասցվել թշնամու զինտեխնիկային։ Ալեքսանդրը զոհվում է հոկտեմբերի 10-ին՝ Կաղնուտ գյուղի տարածքում։ «Հոկտեմբերի 9-ին իրենք պետք է գնային Արցախ, հրամանն այդպիսին էր։ Հավաքվեց ռադիոլոկացիոն կայաններից մեկը, պետք է դեպի Զանգելանի կողմը գնային։ Այդ ամբողջ օրը սպասեցի, Ալիկենք դեռ իրենց տեղում էին։ Երեկոյան ժամը ութի կողմերը խոսեցի հետը, ասաց. «Մամա՛, մի քանի ծխախոտ և բրդուճ կդնես, ճանապարհի խաչմերուկում կվերցնեմ»։ Ամբողջ գիշեր չեմ քնել, տղաս չզանգեց։ Առավոտյան լսեցի բոթը, որ հարվածել են կայանին։ Գնում էի դեպի այդ հատված, ինձ զորամասից զանգեցին՝ տիկին Օվսաննա, գնացեք Կապանի հիվանդանոց։ Երեք հոգով են եղել, իմ տղան դրսում է եղել, երկու տղաները՝ կայանի ներսում։ Երկնքում անօդաչու է նկատել։ Կայանի էկրաններին անօդաչուները չեն երևում։ Երբ կայանի ներսում ես, այն բարձր ձայնով աշխատում է, ամենը տեսնում ես էկրանի վրա և անընդհատ կապի մեջ ես լինում հրամանատարական կետի հետ։ Այդ ժամանակ այնտեղ նստած մարդ չի եղել։ Իմ տղան մոտ 500 մետր վազել է, որ կայանի ներսում գտնվող տղաներին զգուշացնի, որ դուրս գան։ Թիրախը եղել է կայանը։ Հասցրել է տղաներին զգուշացնել, նրանք չեն հասցրել պատսպարվել, անօդաչուն հարվածել է։ Տղաներից մեկը տեղում է մահացել, մյուս տղային և Ալիկին տեղափոխել են հիվանդանոց։ Վիրահատությունը արդյունք չտվեց։ Ժամը երեքին ինձ հայտնեցին, որ իմ տղան էլ չկա։ Ես իրեն տեսել եմ, կարողացել եմ հրաժեշտ տալ»։

Ապրելու ուժի մասին։ «Ալեքսանդրն ինձ համար եղել է հայր, եղբայր, ընկեր։ Ինձ օգնում էր անգամ տան գործերում։ Ասում էր՝ եթե դու ինձ համար և՛ հայր ես, և՛ մայր, ես էլ ուրեմն քեզ համար և՛ որդի եմ, և՛ դուստր։ Չգիտեմ, թե հիմա որտեղից է այդ ուժը գալիս։ Տղայիս դեպքից հետո ինձ ուղարկեցին պահեստազոր։ Իրենց թերի աշխատանքի պատճառով երեք տղաները զոհվեցին։ Շատ դժվար օրեր էին, բայց երևի իմ տղան ինձ ուժ տվեց, որ պայքարեմ արդարության համար։ Պայքարում եմ, որ մեղավորներին պատժեն, իրենց նման զինվորականները չպետք է լինեն Զինված ուժերում։ Բարդ վիրահատության միջով անցա, իմ հարազատների ջանքերով մեկնեցի Շրի Լանկա, կարողացա բնության մեջ մի քիչ հանգստություն գտնել։ Վերադառնալով՝ որդուս գերեզմանը մի փոքր անխնամ տեսա։ Հասկացա՝ պետք է ապրեմ, որ ամեն ինչ խնամված պահեմ, ծաղիկներն էլ ծաղկեն, ոչ թե չորանան։ Տղաս սիրում էր ինձ խնամված տեսնել, հիմա էլ իր խոսքերով եմ առաջնորդվում»։

Հ. Գ. - Ալեքսանդր Ֆարմանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վայոց ձորի Ագարակաձոր գյուղի ընտանեկան գերեզմանատանը՝ տատիկի ու պապիկի կողքին։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank