Պակիստանում պայթյունից ինը մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՊակիստանում Քվեթթեում պայթյունից առնվազն ինը մարդ է զոհվել, տեղեկացնում է Daily Pakistan-ը` վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի առեւտրական կենտրոնում: Այն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից այն պահին, երբ նրա կողքին սահմանապահ ծառայության պահակախումբն էր:
Զոհվածների թվում են սահմանամերձ ծառայության երեք աշխատակից: Հաղորդվում է նաեւ 40 վիրավորի մասին, որոնց թվում երեք ոստիկան կա:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիք-ե Թալիբան Պակիստան» խմբավորումը: Այն միավորված չէ աֆղանական «Թալիբանի» հետ, սակայն սերտորեն համագործակցում է նրա հետ, տեղեկացնում է Gazeta-ն:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



