ԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով
ECONOMICS
ԱՄՆ-ում արևային էներգիայի ոլորտը շարունակում է արագ աճել. 2025 թվականի ապրիլին արևային էներգիայի բաժինն էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ հասել է ռեկորդային 10,64 %-ի։ Սա 26 %-ով ավելի է 2024 թվականի ապրիլի ցուցանիշից և 52%-ով ավելի, քան 2023 թվականի ապրիլին։
Վերջին երկու տարում արևային էլեկտրակայանների տեղադրված հզորությունն աճել է 61 %-ով՝ հասնելով 236 ԳՎտ-ի։ Քամու էներգիայի հետ միասին այս վերականգնվող աղբյուրներն ապահովում են երկրի էլեկտրաէներգիայի գրեթե 25 %-ը, իսկ ածխածնի չեզոք էներգիայի ընդհանուր մասնաբաժինը գերազանցել է 49 %-ը։ Այս ամենը տեղի է ունենում Կոնգրեսում մաքուր էներգիայի հարկային արտոնությունների հնարավոր կրճատման քննարկումների ֆոնին։
ԱՄՆ-ի Էներգետիկ տեղեկատվական վարչության (EIA) տվյալներով՝ այս ցատկը գրանցվել է երկու ռեկորդային տարիներից հետո. 2023 թվականին շահագործման է հանձնվել 40 ԳՎտ արևային հզորություն, 2024 թվականին՝ գրեթե 50 ԳՎտ: Արդյունքում, 2024 թվականի վերջին երկրի արևային էներգիայի ընդհանուր հզորությունը հասել է 236 ԳՎտ-ի, ինչը նշանակում է 61 %-ով աճ՝ 2 տարվա ընթացքում։ Առաջին անգամ արևային էներգիան ԱՄՆ-ում ամսական արտադրության 1 %-ը գերազանցել է 2015 թվականի մարտին։
2025 թվականի ապրիլի տվյալները ցույց են տալիս, որ խոշոր արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 34,6 %-ով: Վերջին տարում արևային էներգիայի մասնաբաժինն ԱՄՆ-ի ընդհանուր արտադրությունում աճել է 5,87 %-ից դեպի 7,35 %:
Արևային էներգիայի արտադրությունը սովորաբար գագաթնակետին է հասնում ապրիլ-մայիս ամիսներին, մինչ ամառային շոգը կբարձրացնի էլեկտրաէներգիայի պահանջարկը՝ ստիպելով ավելի ակտիվ օգտագործել բնական գազը։ Ապրիլը նաև վերջին ամիսն է, երբ քամու էներգիան աշխատում է լրիվ հզորությամբ՝ մինչև եղանակային փոփոխությունները։ 2025 թվականի ապրիլին քամու և արևային էներգիան միասին ապահովել են ԱՄՆ-ի էլեկտրաէներգիայի 24,5 %-ը՝ չնայած քամու էներգիայի արտադրության աննշան անկմանը մարտի համեմատ։
Կալիֆոռնիան վստահորեն գլխավորում է ԱՄՆ-ում և՛ արևային էներգիայի ընդհանուր հզորությամբ, և՛ դրա մասնաբաժնով։ 2025 թվականի ապրիլին նահանգը հասել է արևային էներգիայի 42 %-ի ռեկորդային ցուցանիշի, իսկ մայիսին այն, հավանաբար, կգերազանցի 45 %-ը: Տեխասը, որը դարձել է խոշոր արևային ֆերմաների առաջատար, արևային էներգիայի իր բաժինն ավելացրել է 8 %-ից (2024 թվականի ապրիլ) դեպի 11 %-ից ավելի (2025 թվական)՝ 43 %-ով աճով:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































