Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ ժամը 18․30 սահմաններում գլխի հրազենային վնասվածքով Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002 թվականին ծնված Ալեքսեյ Կ-ն։
Նրան վիրահատել են․ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին փոխանցեց, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Նա Կրասնոդարի մարզից է Մեզ հասած տեղեկություններով, զինծառայողը միայնակ հերթապահություն է իրականացրել ռազմաբազայի տարածքում գտնվող աշտարակի մոտ․ լսվել են կրակոցի ձայներ, մոտենալով՝ դաժան պատկերի են ականատես եղել․ տեսել են, որ նա իրեն հրազենային վնասվածք է հասցրել․ կրակել է ճակատին։
Թե ո՞վ է նրան հասցրել ինքնասպանության, այս գործն ամենայն հավանականությամբ կքննվի ռուսական կողմի իրավապահների կողմից։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































