Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞վ է վտանգավոր «Զանգեզուրի միջանցքը»․ ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր Աբու Դաբիում տեղի է ունեցել Փաշինյան–Ալիև երկկողմ հանդիպումը։ Այն տևել է ավելի քան 5 ժամ:  Ըստ ադրբեջանական կողմի՝ քննարկվել են խաղաղության օրակարգի հիմնական հարցերը՝ սահմանների սահմանազատում, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում։ Միաժամանակ նշվել է «Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման» մասին։

Ըստ հայկական կողմի՝ կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:

Փաշինյանի ու Էրդողանի հանդիպումից հետո Փաշինյանը սրբազաններին ձերբակալեց և սկսվեցին մասսայական բռնաճնշումներ ընդդիմադիրների նկատմամբ, դատեր և այլն։ Ի՞նչ սպասենք Փաշինյանից այժմ, արդյո՞ք կշարունակվեն այս բռնաճնշումները, հնարավո՞ր է ավելի դաժան քայլեր լինեն․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Կարեն Իգիթյանի հետ, ում մուտքը ՀՀ հուլիսի 5-ին արգելվել է Պյատիգորսկից վերադառնալիս ։

«Ձերբակալություննները, ռեպրեսիաները կշարունակվեն: Պետք է հիշենք, որ Փաշինյանի համար բոլոր հայկական ազգային կառույցները միշտ եղել են հակառակորդ, Թուրքիայի և Ադրբեջանի համար ևս այս ուժերը թշնամական են։ Թուրքիան և Ադրբեջանը Հայ առաքելական եկեղեցին և ընդդիմադիր ուժերը համարում են ռեվանշիստներ, պիտակավորում են և թշնամական վերաբերմունք ենք տեսնում նրանցից։ Այս շահերի համընկնումը բերելու է ռեպրեսիաների շարունակմանը»,– նշեց Իգիթյանը։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է շատ խոսվում, ի՞նչ սպասենք, հատկապես, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ այսօր Փաշինյանի և Ալիևի հանդիպման առանցքային թեմաներից մեկը  հենց  «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցն է եղել, իսկ ըստ ԱԳ փոխնախարարի՝ Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։

«Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասով Հայաստանի գործող իշխանությունն ասել է, որ դա միջանցք չէ, սակայն, համաձայնությունը տվել են։ Ինչո՞վ է այն վտանգավոր. նախ ՀՀ–ն կորցնում է իր ինքնիշխանությունն այդ տարածքում, ՀՀ–ն չի վերահսկելու այդ տարածքը, վերահսկելու են այլ ուժեր, օրինակ՝ խոսք կա արևմտյան մասնավոր կազմակերպության մասին, այսինքն ՀՀ–ն չի անելու, այլ մեկն է անելու այդ հսկողությունը։ Ադրբեջանը շատ լավ փորձ ունի՝ ՀՀ–ից կամ հայկական պետականությունից վերցնել և փոխանցել երրորդ կողմին, ապա այդ երրորդ կողմին դուրս մղել, ինչպես, օրինակ, դա եղավ Արցախում»,– ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ եթե Ադրբեջանը և Թուրքիան այդ ճանապարհը վերցնեն իրենց հսկողության տակ, ապա բացի նրանից, որ ՀՀ–ն կկորցնի հերթական տարածքը, այլև պետք է հիշել, որ դա ռազմական տարածք է, որով ՀՀ–ն կապվում է Իրանի հետ: Այսինքն՝ ՀՀ–ն կկորցնի այդ կապը։

«Եթե այս պլաններն իրականություն դառնան, կորցնելով այդ կապը ՀՀ-ն  կմնա Վրաստանի հետ ճանապարհի հույսին, ինչը նշանակում է, որ  դիվերֆիկացիայի փոխարեն  մենք ունենալու ենք մի երկիր, որը մենաշնորհ է ունենալու: Այսինքն՝ մենակ իրենք են վերահսկելու մեր կապն աշխարհի հետ, իսկ Թուրքիան և Ադրբեջանն ինչպես թշնամի են եղել, այդպես էլ մեզ թշնամի մնալու են»,– ասաց Իգիթյանը։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards