Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արման Վլադիմիրի Աբովյանի հետ միշտ «մարդկային», առանցքային ու շատ ակտուալ հարցերից ենք զրուցում, հատկապես ծամոն դարձված ձևակերպումներից, որոնք պտտում են մարդկանց շրջանում, որ հետ պահեն քաղաքականությունից։ «Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությունն ամենատարածված, ամենաակտուալ ու ամենաաշխատող ինքնաարդարացման համար օգտագործվող լոզունգներից է, որի պատճառով մարդիկ պարզապես հրաժարվում են իրենց քաղաքացիական պարտավորություններից ու ազատում իրենք իրենց պետության հանդեպ պատասխանատվությունից։
Հիշեք, այս վարքագիծը սաբոտաժ է հենց պետության դեմ, եթե դուք ջայլամի պես գլուխներդ թաղեք ավազի մեջ, չհետաքրրքվեք այսօրվա խնդիրներով, արտաքին լրջագույն մարտահրավերներով, որոնց առաջ կանգնած է Հայաստանը հենց հիմա, ապագայում ուղղակի չբողոքեք, թե ինչն ինչու և ինչպես եղավ։
Մնացածը՝ հղմամբ՝ տեսանյութում




















































