Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

newsstreet.ru–ն «ԱՄՆ-ն առաջ է մղում Հայաստանով միջանցքի գործարքը» վերնագրով հոդվածում գրում է, որ Թրամփի վարչակազմը շրջանառության մեջ է դրել առաջարկ՝ լուծելու Հայաստանի հարավային՝ Սյունիքի մարզով տրանսպորտային կապի շուրջ առաջացած փակուղին: ԱՄՆ–ն ինքն իրեն առաջարկում է որպես առևտրային օպերատոր և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից պահանջվող այդ երթուղու չեզոք երաշխավոր, հղում անելով բանակցություններին ծանոթ դիվանագիտական աղբյուրներին՝ իր վերլուծությունում գրել է Օլեսյա Վարդանյանը Կարնեգի հիմնադրամից։

Ծրագրի համաձայն, որը հիմնված է ԵՄ-ի ավելի վաղ արված առաջարկի վրա, ԱՄՆ լոգիստիկ ընկերությունը պատասխանատու կլինի երթուղով բեռների տարանցման կառավարման և մոնիթորինգի, ինչպես նաև բոլոր կողմերի հետ տվյալների փոխանակման համար։ Աղբյուրները նշել են, որ այդ գաղափարը հիմնված է Վրաստանի անջատողական շրջաններում միջազգային վերահսկողության նախադեպի վրա և նախատեսված է բավարարելու Բաքվի՝ երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ստանալու պահանջը՝ միաժամանակ պահպանելով Երևանի ինքնիշխանությունը միջանցքի նկատմամբ։ Ադրբեջանը պնդում է Նախիջևանի իր էքսկլավի հետ միջազգայնորեն երաշխավորված կապի վրա, բայց հրաժարվում է ներդրումներ կատարել Սյունիքի ենթակառուցվածքներում առանց երրորդ կողմի երաշխիքների։ Թուրքիան աջակցում է Բաքվի դիրքորոշմանը, իսկ Հայաստանը ցանկանում է պահպանել մաքսային և անվտանգության նկատմամբ իր լիակատար վերահսկողությունը։ Վարդանյանը նշել է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը կասկածանքով են վերաբերվում Հայաստանի քաղաքական հանձնառության երկարաժամկետ հավաստիությանը՝ հատկապես երկրում հնարավոր իշխանափոխության լույսի ներքո։

Ամերիկյան մոդելը ենթադրում է, որ ամերիկյան բիզնես շահերը կգործեն որպես կայունացնող ուժ այնպես, ինչպես վերջերս Ուկրաինայում կնքված հազվագյուտ հանքանյութերի գործարքում։ Ամերիկացի պաշտոնյաներից մեկը Վարդանյանին ասել է, որ, ըստ տեղեկությունների, այդ ծրագիրը կարող է նույնիսկ հանգեցնել նախագահ Դոնալդ Թրամփի՝ Նոբել յան խաղաղության մրցանակի արժանանալուն։ Չնայած վերջնական որոշում դեռևս չի կայացվել, բայց Վաշինգտոնը, ըստ տեղեկությունների, կշռադատում է՝ արդյո՞ք պետք է ճնշում գործադրել Բաքվի վրա՝ հրաժարվելու Հայաստանի նկատմամբ պահանջներից, թե՞ ստիպել Երևանին՝ ընդունել ԱՄՆ–ի առաջարկած միջանցքի մոդելը նախքան վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Այս առաջարկը հնչում է տարածաշրջանային լայն վակուումի ֆոնին, քանի որ Ռուսաստանի ազդեցությունը նվազել է, իսկ ԵՄ միջնորդությամբ ջանքերը կանգ են առել։ Վարդանյանը եզրակացրել է, որ ԱՄՆ ներգրավվածությունը կարող է լինել միակ կենսունակ տարբերակը՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, չնայած դա նաև ազդարարում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հնարավոր փոփոխության մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement