Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաչատուրս սպասված երեխա էր։ Շատ սիրել ենք իրեն։ Մեր կյանքում մի ցավոտ դրվագ էլ կա՝ իր փոքր եղբայրը չորս տարեկանում մահացել է, նրանց տարիքային տարբերությունը երկու տարի է։ Դա իր վրա շատ մեծ հետք է թողել։ Այն ժամանակ Հրազդանում էինք ապրում, և Խաչատուրս ամեն շաբաթ, անգամ առանց մեզ ասելու, ծաղիկներ էր գնում և ճանապարհ ընկնում եղբոր մոտ։ Լռակյաց էր Խաչատուրս, հավասարակշռված, լուրջ։ Ժամանակից շուտ է մեծացել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատուրի մայրիկը՝ տիկին Աշխենը։

Խաչատուրը ծնվել է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում: Գերազանց առաջադիմությամբ և ոսկե մեդալով ավարտել է Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը: Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում՝ «Ֆինանսներ» մասնագիտությամբ: Բարձր առաջադիմությամբ ավարտելով քոլեջը՝ ուսումը շարունակել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ միանգամից երկրորդ կուրսից, կրկին «Ֆինանսներ» բաժնում։ Զբաղվել է քիքբոքսինգով, հաճախել է ֆուտբոլի և լողի։ «Ֆուտբոլից բազմաթիվ պատվոգրեր ունի։ Շատ ակտիվ էր, ինքնուրույն։ Հայրիկը մեկնում էր արտագնա աշխատանքի։ Խաչատուրը հոր նման մշտապես քրոջ կողքին է եղել։ Առօրյա ողջ հոգսն իր ուսերին էր վերցրել, մշտապես ու ամեն հարցում ինձ օգնում էր։ Զուգահեռ այդքան լավ էր սովորում։ Ծրագրեր ուներ Հրազդանում հյուրատուն ունենալու։ Ասում էր՝ բանակից զորացրվելու եմ, մեր տունը հյուրատուն դարձնեմ։ Ցանկություն ուներ նաև Ռուսաստանում ռազմական դպրոցում սովորել, մտքեր ուներ նաև անվտանգության համակարգում ծառայելու։ Միշտ ասում էր. «Անկախ նրանից, թե ինչպես եմ սովորում, եթե բանակում չծառայեմ, որևէ ուժային կառույցում չեմ կարողանա աշխատանքի անցնել։ Երկու տարի է, մամա՛ ջան, կգնամ, կգամ, ամեն ինչ լավ կլինի, այնպես կթռնի, որ խաբար էլ չենք լինի»։ Բայց ինքը մեր ձեռքից թռավ...»։

Համալսարանում կիսամյակային քննությունները հանձնելուց հետո 2020 թվականի հունվարի 14-ին Խաչատուրը զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի N զորամասում՝ որպես գնդացրորդ: «Հրաժարվել է մասնակցել վիճակահանությանը, սեփական ցանկությամբ մեկնել է ծառայության Արցախ։ Եվ դա, փաստորեն, դարձավ ճակատագրական։ Երբևէ չի դժգոհել ծառայությունից։ Շատ գոհունակությամբ էր բարձրանում դիրքեր։ Հետո արդեն ընկերներից իմացա, որ վերջին ամիսներին, երբ շատ են դիրքեր բարձրացել, Խաչատուրը միայն նեղվել է հիգիենային վերաբերող հարցերից։ Տղաներն անընդհատ դիրքերում են եղել, գուցե իրենք իմացել են, թե ինչ է սպասվում, բայց մենք չենք իմացել, մեզ ոչինչ չեն ասել։ Նույնիսկ մի օր զրույցի ժամանակ ասաց. «Մա՛մ, պառկել եմ թմբի վրա, նայում եմ աստղերին, ոնց որ երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը»»։

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 26-ին իմ ու աղջկաս ծննդյան օրն է։ Տղաս դիրքերից զանգեց։ Ընկերները շնորհավորեցին մեզ, մեր ծննդյան օրն էին նշում։ Զանգահարել էր հայրիկին, թե իմ անունից ծաղիկներ կտանես մամայիս ու քրոջս։ Սեպտեմբերի 27-ին առավոտյան յոթին տասը պակաս զանգահարեց հայրիկին՝ պա՛պ, ի՞նչ եք անում։ Հայրիկն էլ արձագանքեց՝ տղա՛ ջան, ժամը յոթին ի՞նչ պետք է անենք։ Ես անհանգստացա, հարցրեցի՝ ինչոր բա՞ն է եղել։ «Չէ, հանգիստ քնեք, ուղղակի ուզեցի ձեր ձայնը լսել, իմանալ, թե ոնց եք»։ Բայց պատերազմ էր սկսվել, ու նա մեզ ոչինչ չասաց։ Կապն ընդհատվեց։ Հետո արդեն իմացանք պատերազմի բոթը։ Իր մոտ երկու հեռախոս է եղել, բայց մենք չէինք կարողանում իր հետ կապվել։ Խենթանալու աստիճան էր ամեն ինչ, իրենից լուր չունեինք։ Սեպտեմբերի 29-ի երեկոյան ինն անց կես զանգեց, դա մեր վերջին զրույցն էր։ Իմ հետ խոսեց, ասեցի՝ Խա՛չ ջան, քո ձա՞յնն եմ լսում, ինչո՞ւ չես զանգում։ «Մա՛մ ջան, կապ չկա։ Ինձ ի՞նչ է եղել, որ դու իմ ձայնը չլսես»։ Ես իրեն չասացի, որ պապան ու քեռին ուզում են իր մոտ գնալ, մտածեցի, որ գուցե ուշ հասնեն կամ հանդիպեն, հույսով չանեմ իրեն, բայց հիմա փոշմանել եմ, որ չեմ ասել։ Ինձ ասաց՝ քույրիկիս լավ նայի, պապային էլ ասա՝ թող լավ լինի, ես լավ եմ։ Այդ ժամանակ նա և՛ ուսից է վիրավոր եղել, և՛ ոտքի հատվածում, բայց ոչինչ չի ասել։ Ուսի վիրավորումը ծանր է լինում, տանում են հոսպիտալ, ասում է՝ ներարկեք, բարձրանամ դիրքեր։ Մի ժամ հետո գնացել է տղաների մոտ։ Խաչս ու ընկերները դժոխքով են անցել։ Մեկ դիրքը վերցնելու համար 30 զոհ են տվել»։

Տիկին Աշխենը նշում է՝ ասում են, թե դեպքը հոկտեմբերի 1-ին է եղել Կարախամբեյլի կոչվող հատվածում։ «Իրենց դեմ «յաշման» է մարտեր վարել»։ Օրեր շարունակ ընտանիքը փնտրել է Խաչատուրին։ Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը։ «Ես մինչև հիմա էլ հույս ունեմ, որ դա ինքը չէր։ Հավատո՞ւմ եք՝ ես հույսեր եմ փայփայում։ Մեզ համար չխենթանալու տարբերակ ենք գտել։ Խաչքար ենք տեղադրել իր հիշատակին, բայց դա ավելի շատ մեզ համար ենք անում, որ մի քիչ մեղմենք մեղքի զգացումը։ Դա իրենց կյանքի համեմատ ոչինչ է»։

Ապրելու ուժի մասին։ «Ուղղակի մեռնել չես կարողանում, ապրում ես։ Երբեմն հետհայաց եմ գցում և մտածում՝ այս դժոխքի միջով անցանք, ինչպե՞ս կարողացանք ապրել։ Այո, հպարտ եմ, որ նման տղա ունեմ, որ այդքան ծանր վիրավորում ունենալով՝ իր ընկերներին միայնակ չի թողել, մինչև վերջ նրանց կողքին է մնացել։ Բայց մյուս կողմից՝ ինչ հպարտության մասին կարող է խոսք լինել։ Ինձ իմ տղան էր պետք, մեր հայրենիքին մեր տղաներն էին պետք։ Տղաներն էին մեր գանձերը, նրանք պետք է ապրեցնեին մեր հողը։ Նայում եմ աղջկաս, բնականաբար, մտածում եմ՝ այս անարդար աշխարհում կարող է մենակ մնալ, մի տեսակ ուժ եմ ստանում։ Այնքան նպատակներ ուներ իրագործելու, բայց, ավաղ, ամեն ինչ կիսատ մնաց»։

Հ. Գ. - Գնդացրորդ Խաչատուր Միքայել յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Հրազդանի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank