Շոգի ալիքը Եվրոպայում 2300 մարդու կյանք է խլել․ Reuters
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի վերջին Արևմտյան Եվրոպայում տիրող անոմալ շոգի պատճառով մահացել է մոտ 2300 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Լոնդոնի Իմպերիալ քոլեջի և Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի գիտնականների ուսումնասիրությանը։
«Անոմալ շոգը տևել է 10 օր և ավարտվել է հուլիսի 2-ին: Իսպանիայում ջերմաստիճանը գերազանցեց +40 աստիճանը, Ֆրանսիայում բռնկվեցին անտառային հրդեհներ, և տարածաշրջանի մեծ մասը գտնվում էր «շատ ուժեղ ջերմային սթրեսի» ազդեցության տակ»,- նշում է Եվրոպական կլիմայական դիտարկումների Copernicus ծրագիրը:
Ուսումնասիրությունը վերլուծել է 12 խոշոր եվրոպական քաղաքների տվյալները, այդ թվում՝ Լոնդոնի, Մադրիդի, Բարսելոնայի և Միլանի: Գիտնականները զգուշացնում են, որ նման եղանակային երևույթները կդառնան ավելի հաճախակի և ինտենսիվ՝ ազդելով մայրցամաքի ավելի շատ մարդկանց վրա:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































