Հայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025 թվականի հուլիսի 7-9-ը Փարիզում կայացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստը և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ղեկավար խմբի 30-րդ հանդիպումը, որի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը։ Այդ մասին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:
Զեկույցը ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում գնահատում է վերջին տարիներին հակակոռուպցիոն հանձնառությունների իրականացման ընթացքը՝ անդրադառնալով շահերի բախման կարգավորումների և հայտարարագրման համակարգի կատարելագործման, գործարար բարեվարքության խթանման, դատական համակարգի անկախության ամրապնդման և այլ կարևոր ուղղություններով իրականացված բարեփոխումներին՝ ընդգծելով նաև բարելավման անհրաժեշտություն ունեցող ոլորտները։
Հայաստանի պատվիրակության կազմում հանդիպումներին մասնակցել է Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



