Անչելոտին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու համար
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ռեալ Մադրիդի» նախկին մարզիչ Կառլո Անչելոտին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու համար։
Որոշումը կայացրել է Մադրիդի Բարձրագույն դատարանը։
Իսպանական օրենսդրության համաձայն՝ մինչև երկու տարի ազատազրկման դատավճիռները սովորաբար պայմանական են լինում։
«Դատարանը Անչելոտիին դատապարտում է մեկ տարվա ազատազրկման՝ 2014 թվականի հարկային ժամանակահատվածի հետ կապված հանցագործություն կատարելու համար և արդարացնում է նրան 2015 թվականի հարկային ժամանակահատվածի հետ կապված», - ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Անչելոտիի դատավարությունը սկսվել է ապրիլի 2-ին։ Relevo պորտալի տվյալներով՝ մեղադրող կողմը կարծում էր, որ Անչելոտին 2014 և 2015 թվականներին հարկեր է վճարել միայն «Ռեալում» իր աշխատավարձից, բայց ոչ թե եկամտի լրացուցիչ աղբյուրներից։ Պարտքի ընդհանուր գումարը կազմել է 1.062 միլիոն եվրո։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































