Yerevan, 10.July.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է

POLITICS

Հունիսը հարուստ էր հայկական քաղաքական դաշտի «վառ» նորություններով՝ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, կալանավորումը, այլ բռնաճնշումներ, ուժայինների ներխուժումը Էջմիածին և  Նիկոլ Փաշինյանի առատ հայհոյանքը հոգևորականների և Եկեղեցու հասցեին:

Մասամբ նաև այդ պատճառով հանրային ուշադրության կիզակետից դուրս է մնացել Հայաստանի համար կենսական մի հարց: Խոսքը ինչ-որ 300 000 ադրբեջանցիների ծրագրվող «վերադարձի» մասին է Հայաստան, ինչը վաղուց պնդում է Ալիևը, և ինչը, ինչպես հայտնի դարձավ մայիսի վերջին, նրան խոստացել է հայկական կողմը: Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ շուտով ադրբեջանցիները կարող են Հայաստանում ապրել այնպես, ինչպես հայերն են ապրում Վրաստանում, և պահանջեց դա ընդունել որպես փաստ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ «Արևմտյան Ադրբեջան» տերմինի կիրառմանը, ապա նա առաջարկել է ըմբռնումով մոտենալ դրան:  Մինչ այդ հայկական իշխանությունն ուղղակիորեն չէր հայտարարում Բաքվի այդ պահանջին համաձայնելու պատրաստակամության մասին, Հայաստանում ադրբեջանցիներին բնակեցնելու հեռանկարը սկզբում հերքում էին (թեև փաստաթղթերն արդեն դրված էին սեղանների վրա), հետո լռում, բայց, ահա, մայիսի 27-ին պարզվեց, որ հարցը լուծված է։

Այս հայտարարությանը հասարակական արձագանքը, մեղմ ասած, միանշանակ չէր: 

Նրանք, ովքեր հետևում էին իրավիճակին և հասկանում, թե ինչի մասին է խոսքը, վրդովված էին իշխանությունների սանձարձակությունից, որոնք պարզապես քաղաքացիներին կանգնեցնում էին այն փաստի առաջ, որ փոքր Հայաստանում բնակվելու է թշնամական պետության 300 000 ներկայացուցիչ: Բավականին շատ հայերի համար նման հեռանկարը չափազանց ցնցող է՝ այդպիսի իրականությունը լիարժեք գիտակցելու համար:  Եվ նրանք պարզապես չհավատացին, որ խոսքը փաստացի իշխանության կոնկրետ ծրագրերի մասին է:  Իհարկե, մեր հասարակության այս հատվածը ևս ի վիճակի է գնահատել իրավիճակի լրջությունը, պարզապես դրա համար որոշ ժամանակ է պետք:

Հենց այդ պատճառով էլ իշխանությունը օպերատիվ կերպով զբաղված է տեղեկատվական օրակարգը «շեղելով»:  Հիշենք՝ հենց վերոնշյալ «բացահայտումներից» մեկ-երկու օր անց Փաշինյանն սկսեց իրեն օդիոզ պահել՝ անպարկեշտ գրառումներ անելով: Իհարկե, երբ  երկրի վարչապետը նյարդայնացած աղաղակում է արքեպիսկոպոսների սիրուհիների մասին, «շնաբարո» լինելու մասին և ցանկություն հայտնում քահանային ցույց տալ իր սեռական օրգանը, ապա ակամայից կմոռանաս մյուս լուրերի մասին, առավել ևս՝ տհաճ լուրերի:

Հետո սկսվեց աղմկահարույց ձերբակալությունների շարքը, գրոհ Մայր Աթոռի վրա, սկանդալ սկանդալի հետևից, իսկ այս թեման մի տեսակ մնաց ստվերում։ Մինչդեռ այդ «վերադարձի» նախապատրաստման գործընթացն ընթանում է:  Եվ հասարակությունը, միանգամից բավական կոշտ չարձագանքելով այդ հայտարարություններին կամ համակերպվելով Ալիևին զիջումների անհրաժեշտության հետ, անուղղակիորեն համաձայնություն է տալիս այդ գործընթացի շարունակությանը։ 

Սա Հայաստանի օրվա իշխանությունների սովորական գործելակերպն է:  Քաղաքագետ Արթուր Խաչիկյանն ընդգծում է Փաշինյանին բնորոշ հատկությունը՝ «ասել, որ ոչինչ չի եղել, հետո ասել, որ կարող է և եղել է, հետո ասել, որ՝ այո՛, եղել է, բայց դա այնքան էլ սարսափելի չէ, նշաձողը կիջեցնենք»:  Քաղաքագետը հիշեցնում է. «Հիշում եք, նա իջեցնում էր Ղարաբաղի նշաձող, և մենք մնացինք առանց Ղարաբաղի»:

Նույն մեթոդով իշխանությունը մտադիր է աստիճանաբար «վաճառել» հանրությանը այն ամենը, ինչ պահանջում է Բաքուն՝ և՛ ադրբեջանցիների մի ամբողջ բանակի մուտքը Հայաստան, և՛, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ արտատարածքային գոտու կարգավիճակով:  «Շատ հնարավոր է, որ շուտով մենք լսենք, որ Սյունիքում էլ պետք է իջեցնել նշաձողը, – ենթադրում է Խաչիկյանը՝ առաջնորդվելով Փաշինյանի կողմից տեղեկություն տալու տրամաբանությամբ, – նա կասի, որ սա ճանապարհ է, Ադրբեջանը կասի, որ սա միջանցք է, հետո կասի՝ դե, անվանեք՝ ինչ ուզում եք, գուցե պարտադիր չէ, որ այդ մեքենաները կանգնեն սահմանին՝ մաքսային հսկողության համար, այսինքն ՝ աստիճանաբար Օվերտոնի պատուհանը կբացվի»:

Նման կերպ քաղաքագետը կանխատեսում է, որ աստիճանաբար կպարզվի, թե կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում 300 000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում: Առայժմ իշխանությունները խոսում են այն մասին, որ այդ «այլմոլորակայինները» կբնակվեն ինչ-որ դատարկ գյուղերում, բայց չէ՞ որ պետք է բնակեցնել մոտ 60 գյուղ՝ 5000-ական հոգով, և, ըստ Խաչիկյանի, վստահություն չկա, որ այն գյուղերը, որոնց մասին խոսվում է, իսկապես դատարկ են: Այսինքն, իրականում ադրբեջանցիները կհայտարարեն Հայաստանի քաղաքացիների տների նկատմամբ իրենց իրավունքների մասին։ Բայց մենք դրա մասին կիմանանք միայն այն ժամանակ, երբ գույքային վեճեր սկսվեն: Քաղաքագետը կարծում է, որ նույն կերպ Հայաստանի քաղաքացիներն այդ գյուղեր տեղափոխվողներին ուղեկցող ադրբեջանական ոստիկանության գալու մասին կիմանան միայն այդ ոստիկանության հայտնվելու փաստի արձանագրությամբ։ Եվ հետո կպարզվի, որ դրանք իրականում ոստիկաններ չեն, այլ, ավելի շուտ, զինվորներ…

Ի՞նչ կարող է անել հայ հասարակությունը ստեղծված իրավիճակում: 

Ըստ Խաչիկյանի, սկզբի համար իշխանությունների կողմից տեղեկատվություն ներկայացնելու այս մարտավարությունը դարձնել ոչ աշխատանքային, ինչի համար պարզապես պետք է ուշադրությունից դուրս չթողնել գործի էությունը: Հակառակ դեպքում, քաղաքագետի դիտարկմամբ, որոշ ժամանակ անց իշխանությունները հայերին կասեն. «Դե, իսկ ընդհանրապես ո՞ւմ էր պետք Սյունիքը»:

«Եվ այս տեմպերով մենք արագ կգանք նրան, որ մի օր կլսենք՝ իսկ ո՞ւմ էր պետք ընդհանրապես Հայոց պետականությունը: Իսկ եթե նա մեզ պետք է, եկեք ավելի զգոն լինենք»,-ամփոփում է մեր զրուցակիցը:

A Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage Health Fund for Children of Armenia is the Beneficiary of "The Power of One Dram" Program in JuneTeam Group, NVIDIA, and Firebird Announce a $500 Million Megaproject to Build a Regional AI Supercomputing Hub "Plain and Simple": Financial Literacy with AraratBankAmeriabank joins TOON EXPO to be held first time in MoscowIdram Participates in Panel Discussion on E-Commerce Development CooperationThe Power of One Dram Concludes Another Program with the 4090 FoundationArmenian alcoholic beverage producers appeal to international organizations to stop Georgia's blockade Ucom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer IDBank and Idram Team Visited the Heroes Rehabilitation CityChildren’s Day with Events and Discounts: Idram JuniorUcom and Impact Hub Yerevan Announce 2025 Fellowship Cohort Driving Armenia’s Circular Economy Transition AraratBank supported the “What? Where? When?” intellectual charity quiz IDBank at Cashless Forum Uzbekistan 2025: Building the Future of Customer-Centric Banking Unibank Sponsors the “Yerevan Dialogue” International ForumUnibank’s “Haghtanak” branch serves clients from 9:30 am to 7:30 pmAraratBank: Supporting the Creation of Wonder Kid Academy's Astronomical LaboratoryThird Annual “Mini Whoop Drone Racing 2025” International Competition Held with Ucom’s Support SoftConstruct Ranked 1st in Income Tax Contributions in Armenia in Q1 2025 IDBank is now in Kapan: Opening of a new branch Unibank launches “become a millionaire” promotion 1% Special Transfer Rate for AraratBank Customers