Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ոսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկում

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 13-ից 20-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, որի բացման արարողությունը տեղի կունենա Կինոյի տանը:

Փառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ փառատոնը ոչ միայն մեծ նշանակություն ունի կինոյի տարածման համար, այլև դարձել է հարթակ, որտեղից սկսում են փայլել հեղինակավոր մրցանակների արժանացող ֆիլմեր ու ստեղծագործողներ։  «22 տարի անընդմեջ այս փառատոնը իրականացնելն ինքնին հերոսություն է։ Մեր ճանապարհը դժվար է եղել, բայց փառատոնը դարձել է բարի նշան՝ ովքեր այստեղից սկսել են, արժանացել են միջազգային բարձր գնահատականի», -նշեց նա։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը հայտարարեց, որ «Ոսկե ծիրանը» մոտենում է կարևոր հանգրվանի․ փառատոնը պատրաստվում է ընդգրկվել աշխարհի հեղինակավոր կինոփառատոնների հավատարմագրված ցանկում, որի հաստատումը սպասվում է 2025-ի վերջից մինչև 2026-ի սկիզբը։ Նա նաև շեշտեց՝ սա կդարձնի «Ոսկե ծիրանը» տարածաշրջանում եզակի և միջազգային ճանաչում ունեցող իրադարձություն։

«Այս տարի Թամարա Ստեփանյանի ֆիլմի համաշխարհային պրեմիերայով կմեկնարկի Լոկառնոյի կինոփառատոնը, որն իր մասնակցությամբ և թեմատիկայով ամբողջությամբ կապված է Հայաստանի հետ։ Դա իսկական հաղթանակ է մեզ համար»,- նշեց Ավետիսյանը։

Այս տարի «Ոսկե ծիրանը» մեծապես ներկայացված կլինի իրանական կինոյի ուղղությամբ։ Հարգանքի տուրք կմատուցվի ռեժիսոր Աբբաս Քիառոստամիի հիշատակին՝ նրա լուսանկարների բացառիկ ցուցահանդեսով Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հատուկ հյուր կլինի նշանավոր իրանցի ռեժիսոր Ամիր Նադերին։ Մեկ այլ կարևոր հյուր կլինի Աֆրիկայի հռչակավոր ռեժիսոր Աբդեռահման Սիսակոյի, ով կղեկավարի միջազգային ժյուրին»:

Միջազգային բաժնի ղեկավար Վարվարա Հովհաննիսյանն ասաց, որ այս տարի փառատոնի հիմնական ծրագիրը կներառի մի շարք ֆիլմեր, որոնք Կաննի մրցանակակիր են և դեռ չեն ցուցադրվել այլ փառատոններում։ Այդ թվում՝ Դարդեն եղբայրների նոր ֆիլմը, Ջաֆար Փանահիի վերջին աշխատանքը, Քրիստիան Պեցոլդի նոր ֆիլմը և այլք։ «Այս տարի մրցութային ծրագրերում մեծ տեղ է տրվել նաև հայկական ֆիլմերին՝ թե՛ սկսնակ ռեժիսորների, թե՛ փորձառուների։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը ներկայացնելու է նորահայտ անուններ, իսկ տարածաշրջանային մրցույթը կբացի Քրիստինե Հարությունյանի «Երազելուց հետո» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինում»,- ասաց նա։

Փառատոնը կփակվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով, որը երկար ժամանակ չի ցուցադրվել Հայաստանում։

Նախատեսված են նաև մի շարք մասնագիտական աշխատարաններ, այդ թվում՝ եռօրյա օպերատորական դասընթաց, ինչպես նաև դերասանների քասթինգի միջազգային աշխատարան՝ իտալացի մասնագետի ղեկավարությամբ։ Սա կարող է հայ դերասանների համար դառնալ միջազգային նախագծերում ընդգրկվելու եզակի հնարավորություն»,- ընդգծեց Վարվարա Հովհաննիսյանը։

Բացի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմի ցուցադրությունից, այս տարի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը կնշի նաև փառատոնի հիմնադիր նախագահի՝ Հարություն Խաչատրյանի 70-ամյակը։  Փառատոնի շրջանակում հուլիսի 18-ին կբացվի նաև Շառլ Ազնավուրի արձանը՝ Շառլ Ազնավուր հրապարակում՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյեի:

Այս տարվա կինոփառատոնի հատուկ հյուրերի շարքում կլինեն նաև Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը։ Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում արժանացել է բարձր գնահատականի, կցուցադրվի Երևանում, իսկ ֆիլմի հետ կապված քննարկումները կտեղափոխվեն Հայաստան՝ հնարավորություն տալով տեղի հանդիսատեսին անմիջական երկխոսության միջազգային ճանաչում ունեցող հեղինակների հետ։

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes