Որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 9-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Մուշական 1-11 փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 09-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի և Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 9-ին ժամը 10:30- 16:00-ն կդադարեցվի Արարատի մարզի գ.Դարակերտ ,գ.Նորաբաց Երիտասարդական, Երիտասարդական 1 փակուղու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




















































