Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին. Դավիթ Սարգսյան
BLOGԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին.
1. ԵԿՄ - վարկաբեկեց ու կալանավորեց Մանվել Գրիգորյանին ու նշանակեց իր կուսակցին, որ այդ կառույցը դառնա լոյալ Արցախը հանձնողին:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամ - վարկաբեկեց կառույցը, ձերբակալեց նախկին տնօրենին, իսկ պատերազմի օրերին` իր նշանակած տնօրենի օրոք, հավաքագրված գումարից 100 միլիոն դոլարն «անհետացավ»:
3. ԿԸՀ նախագահ և գլխավոր դատախազ կարգվեցին իր երկու նախկին օգնականները, որ անխոչընդոտ ապահովեն իր վերարտադրությունն ու ընդդիմախոսների կալանքը:
4. Կովիդի ամբողջ ընթացքում զբաղված էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և դատավորների դեմ պայքարով: Արդյունքում ՍԴ բերին դատավորների ձեռնասուն մի կազմ, որը փաստացի չեղարկեց Անկախության հռչակագիրը:
5. ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին չներվեց դատավորների թասիբին կանգնելը, նա փոխարինվեց Գագիկ Ջհանգիրյանի և Կարեն Անդրեասյանի պես կամակատար անձանցով:
6. Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվեց պարագլխի ուղիղ ցուցումով, Արայիկ Հարությունյանը վարչախմբի օժանդակությամբ ընտրվեց Արցախի նախագահ: Երկուսն էլ այսօր Բաքվի բանտում են, իսկ Արցախ չկա:
7. ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մեղավոր կարգվեց ինչ-որ ռազմական հեղաշրջման նախապատրաստման համար: ԳՇ-ում նշանակված կամակատար գեներալներն այլևս որևէ դիմադրություն ցույց չտվին պարագլխի հանձնումներին:
8. Երկրից թռած Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում փոխարինելու բերվեց դիմազուրկ ու անանցյալ մի անձ, որն իբր պիտի Սահմանադրության երաշխավոր լիներ, բայց զբաղվում է ինչով ասես` բացի իր գործառույթից:
Այս կառույցներից որևէ մեկում պարագլուխը նշանակում և ազատում անելու իրավասություն չուներ, բայց արեց: Մնացել է վերջին ամրոցը` հայոց եկեղեցին: Եթե, Աստված մի արասցե, եկեղեցին էլ «ազատագրի», կարելի է միայն պատկերացնել հետևանքը...
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



